«Դիսերտացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Դիսերտացիա''' ({{lang-lat|dissertationdissertatio}}) - դատողություն, հետազոտություն), գիտական աշխատանք հրապարակային պաշտպանության համար՝ գիտական աստիճան ստանալու նպատակով։ Հրապարակային պաշտպանության համակարգը ստեղծվել է միջին դարերում, գերմանախոս երկրների համալսարաններում, 16-րդ դար-17-րդ դար դարերում այն տարածվել է այլ երկրներում։ [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Միություն]]-ում դիսերտացիայի պաշտպանությունը սահմանվել է [[1932]] թվականին։ [[1945]] թվականին դիսերտացիա պաշտպանածների համար մտցվեց միասնական դիպլոմ, որը շնորհում է միայն բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովը։ Դոկտորական և թեկնածուական դիսերտացիաները հրապարակային պաշտպանության են դրվում բուհի կամ գիտական հիմնարկության խորհրդում։ Պաշտպանության նևրկայացված դիսերտացիայի հիմնական բովանդակությունը մենագրության կամ հոդվածների ձնով պետք է հրապարակված լինի [[ԲՈՒՀ|բուհերի]], գիտահետազոտական հիմնարկությունների գիտական կամ մասնագիտական հանդեսներում, ժողովածուներում, գիտական զեկուցագրերում կամ աշխատություններում։ Դիսերտացիաի փոխարեն պաշտպանության կարող են ներկայացվել հրապարակված աշխատություններ, [[Գյուտարարություն|գյուտեր]], հայտնագործումներ, նոր մեքենաներ, կառավարման համակարգեր, սարքեր, սարքավորումներ և տեխնոլոգիական պրոցեսների ստեղծման վերաբերյալ ավարտուն գործեր, ինչպես նաև՝ առանց հեղինակակցի գրված դասագրքեր։ Դիսերտացիան կարծիքի է տրվում դոկտորականի համար առնվազն 3, թեկնածուականի համար՝ 2 պաշտոնական ընդդիմախոսի և առաջատար ձեռնարկությունների, ԳՀԻ-ների, բուհերի։ Դոկտորական դիսերտացիայի պաշտոնական ընդդիմախոսները պետք է լինեն համապատասխան մասնագիտության գիտական դոկտորներ, թեկնածուականինը՝ մեկ գիտական թեկնածու և մեկ գիտական դոկտոր։ Դիսերտացիաները պահվում են ճյուղային գրադարաններում, հիմնարկներում և արխիվներում։
 
{{ՀՍՀ}}