«Կատանիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 86.
[[Պատկեր:Cataniaetnaecirco.jpg|մինի|ձախից|Էթնա հրաբուխը]]
[[Մ.թ.ա. 476]] թվականին քաղաքը գրավվել է Հիերոն 1-ինի`դաժան սիրակուզյան տիրակալի կողմից,ով գաղթեցրեց բնակիչներին և քաղաքը վերանվանեց Էթնա։
 
[[Պատկեր:SNGANS 1256.jpg|մինի|ձախից|Կատանիական դրամը]]
Նրա մահից հետո մարդիկ վերադարձան քաղաք և Կատանիային վերդարձրին նրա սկզբնական անվանումը։Սակայն անկախության շրջանը կարճատև էր. [[մ.թ.ա. 403]] թվականին [[Սիրակուզա]]յի մեկ այլ կառավարիչ քաղաքը ենթարկեց իրեն,իսկ նրա բնակիչներին վաճառեց ստրկության։ Այդ շրջանի ճարտարապետական գլուխգործոց է հանդիսանում ճրագով Կորայի(Պերսեֆոնայի) արձանը։
 
Մոտավորապես 150 տարի Կատանիան գտնվում էր Սիրակուզայի տիրապետության տակ։[[Մ.թ.ա. 263]] թվականին առաջին Պյունիկյան պատերազմի ընթացքում կատանիան նվաճվեց Հռոմեական կայսրության կողմից և մինչև 5-րդ դարը մնաց նրա կազմում։ Այդ մի քանի հարյուրամյակները քաղաքի համար դարձան իսկական տնտեսական և մշակութային վերածննդի շրջան։ Այստեղ կառուցվել էր ֆորում(որի ավերակները պահպանվել են Սան-Պանտալեոնեի շրջակայքում),կրկես` նախատեսված կառքերով մրցումների համար,թատրոն և օդեոն,հյուսիսային մասում`ամֆիթատրոն։ Այդ շրջանում է,որ կառուցվում է ջրամատակարարման համակարգը,ինչը խոսում է քաղաքացիների բարձր կենսամակարդակի մասին։
 
[[Հռոմ]]ի տրոհումից հետո քաղաքը կառավրվում էր բուզանդական կառավարիչների կողմից։ [[827]] թվականին Սիցիլիան վերաբնակեցրին արաբները,իսկ ավելի ուշ,[[1071]] թվականին,նրանց ճնշեցին նորմոնները Ռոջեր 1-ինի գլխավորությամբ։ [[1169]] թվականին Կատանիան ավերվում է հզոր երկրաշարժերի հետևանքով։ Երեսուն տարի անց քաղաքի իշխանությունը աջակցում է Օտվիլիային Հենրիխ 6-րդի` [[Ֆրիդրիխ Բարբարոսա|Ֆրիդրիխ Բարբարոսսայի]] դեմ պայքարում։ Ի պատասխան դրան կայսրի զորքերը մտնում են քաղաք և կրակի մատնում քաղաքի մի մասը։ [[1240]] թվականինՖրիդրիխ 2-րդի կառավարման տարիներին վերջապես Կատանիան կարողանում է անկախանալ։ [[1347]] թվականի ժանտախտային համաճարակի հետևանքով քաղաքը գործնականորեն դատարկվեց։
 
[[1434]] թվականի Կատանիայում է բացվել [[Սիցիլիա]]յի առաջին համալսարանը, ինչը վկայում է քաղաքի զարգացվածության մասին։ [[17-րդ դար]]ի երկրորդ կեսը ողբերգական էր քաղաքի համար ։ [[1669]] թվականին Էթնայի հզոր ժայտքման հետևանքվ ավերվեցին բազմաթիվ տներ։ [[1693]] թվականին,երբ Կատանիան դեռ չէր վերականգնվելկ առաջին հարվածից,երկրաշարժը ոչնչացրեց ամեն ինչ,ինչը պահպանվել կամ վերականգնվել էր։ Սակայն բնակիչները չլքեցին քաղաքը և նորից վերականգնեցին այն։Հիմնական նյութեր էին հանդիսանում սև լավան և բաց կրաքարը։ [[19-րդ դար]]ում Կատանիան ապստամբեց [[Բուրբոններ]]ի դեմ [[1837]] և [[1848]] թվականներին,իսկ ավելի ուշ մտավ Միացյալ Իտալիայի կազմի մեջ։ Այդ շրջանից հետո քաղաքը արագորեն սկսեց զարգանալ,մի փոքր դանդաղեցնելով ընթացքը [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ համաշխարհայինի]] տարիներին։ Վերջին մի քանի տասնամյակներում Կատանիայում ստեղծվում է բարձրտեխնոլոգիական արտադրություն,այդ պատճառով այն անվանում են եվրոպական [[Սիլիկոնային հովիտ]]։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Իտալիայի քաղաքներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կատանիա» էջից