«Ղրիմի պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 26.
Անդրկովկասում գեներալ Ն. Մուրավյովի կորպուսը (մոտ 40 հզ) 1855-ի գարնանը ետ մղեց Բայազետի և Արդահանի թուրքական կորպուսները դեպի Էրզրում և պաշարեց Կարսի 33 հզ-անոց կայազորը։ Կարսը փրկելու համար դաշնակիցները Սուխումում ափ հանեցին Օմեր փաշայի թուրքական 45 հզ-անոց կորպուսը, որը Ինգուրի գետի վրա հոկտեմբերի 23 - 25-ին հանդիպելով գեներալ Ի. Բագրատիոն-Մուխրանսկու ռուսական ջոկատի ուժեղ դիմադրությանը, կանգնեցվեց Ցխենիսծղալի գետի վրա։ Թուրքական թիկունքում ծավալվեց վրացիների և աբխազների պարտիզանական շարժում։ [[Նոյեմբերի 16]]-ին Կարսի կայազորը հանձնվեց։
 
== Փարիզի հաշտության պայմանագիրը և պատերազմի արդյունքներըպայմանագիր ==
1855-ի վերջին ռազմական գործողությունները փաստորեն դադարեցին։ [[1856]]-ի [[մարտի 18]]-ին Փարիզում ստորագրվեց [[Փարիզի հաշտության պայմանագիր (1856 թ.)|հաշտության պայմանագիր]], համաձայն որի Ռուսաստանին արգելվում էր ռազմական նավատորմ և ռազմաբազաներ ունենալ Սև ծովում, Ռուսաստանը Թուրքիային էր զիջում [[Բեսարաբիա]]յի հարավային մասը, պարտավորվում էր ամրություններ չկառուցել [[Ալանդական կղզիներ]]ում և ճանաչել մեծ տերությունների հովանավորությունը Մոլդովայի, Վալախիայի և [[Սերբիա]]յի վրա։ Ռուսաստանը Թուրքիային էր վերադարձնում [[Անդրկովկաս]]ում գրաված բոլոր տարածքները (այդ թվում և Կարսը)։