«Ղրիմի պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
Թուրքերի [[Արդահան]]ի ջոկատը (18 հազար), փորձելով շարժվել դեպի [[Թիֆլիս]], [[նոյեմբերի 14]]-ին Ախալցխայի մոտ ջախջախվեց գեներալ Ի. Անդրոնիկովի ջոկատի կողմից։ [[Նոյեմբերի 19]]-ին գեներալ Բարսեղ Բեհբութովի զորքերը (10 - 11 հազար) ջարդեցին թուրք, գլխավոր ուժերը (36 հազար) [[Բաշկադըքլարի ճակատամարտ]]ում։ Ռուսական Սևծովյան նավատորմը շրջափակեց թուրքական նավերը նավահանգիստներում։ Փոխծովակալ [[Պավել Նախիմով]]ի նավախումբը [[նոյեմբերի 18]]-ին [[Սինոպի ճակարտամարտ|Սինոպում ոչնչացրեց թուրքական Սևծովյան նավատորմը]]։
 
== Պատերազմի ընթացք ==
== 1854 թ. ռազմական գործողությունները ==
Թուրքիայի պարտությունը արագացրեց [[Մեծ ԲրիտանիայիԲրիտանիա]]յի և Ֆրանսիայի[[Ֆրանսիա]]յի պատերազմի մեջ մտնելը։ 1854-ի փետրվարի 9-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Մարտի 11-ին ռուսական զորքերն անցան Դանուբը և կենտրոնացան Հյուսիսային Դոբրուջայում։ Ապրիլի 10-ին անգլո-ֆրանսիական նավախումբը ռմբակոծեց [[Օդեսա]]ն, հունիս- հուլիսին շրջափակեցին ռուսական նավատորմը Սևաստոպոլում։ Դանուբի ճակատում ռուսական զորքերը 1854 թվականի մայիսի 5-ին պաշարեցին Սիլիստրիա ամրոցը, բայց հաշվի առնելով ավստրիական վտանգը՝ ետ քաշվեցին Դանուբից։ Սեպտեմբերին ռուսական զորքերը նահանջեցին [[Պրուտ]] գետից։ Ավստրիական զորքերը զավթեցին [[Մոլդովա]]ն ու [[Վալախիա]]ն։ Դաշնակիցների նավատորմը պաշարեց Ռուսաստանի ծովափերը (Բալթիկ և Սպիտակ ծովեր, Հեռավոր Արևելք)։ Սակայն անգլո-ֆրանսիական այդ նավախմբերի հարձակումները ետ մղվեցին։ 1854-ի աշնանը դաշնակիցների զորքերը ափ ելան Ղրիմում։

Անդրկովկասում թուրքական բանակը, Մուստաֆա-Զարիֆ Փաշայի գլխավորությամբ, համալրելով մինչև 120 հազար զինվոր, 1854-ի մայիսին հարձակվեց գեներալ Բեհբութովի 40 հազարանոց ռուսական կորպուսի վրա։ Հունիսի 4-ին գեներալ Ի. Անդրոնիկովի 13 հազարանոց զորքը [[Ճորոխ]] գետի մոտ ջարդեց [[Բաթումի]] թուրքական 34 հազարանոց զորքը։ Իսկ հուլիսի 17-ին ռուսական զորքերը (3, 5 հազար զինվոր) Չընգլի լեռնանցքում ջախջախեցին թուրքական 20 հազարանոց զորքը և գրավեցին [[Բայազետ]]ը։ Բեհբութովի գլխավոր ուժերը (18 հազար), որ զբաղված Էին Արևելյան [[Վրաստան]] ներխուժած [[Շամիլ]]ի դեմ պատերազմելով, հարձակման անցան միայն հուլիսին։ Միաժամանակ Ալեքսանդրապոլի վրա շարժվեցին թուրքական գլխավոր ուժերը (60 հազար զինվոր)։

[[Հուլիսի 24]]-ին [[Քյուրուկ-Դարայի ճակատամարտ]]ում թուրքական բանակը ջախջախվեց և որպես ակտիվ ռազմունակ ուժ դադարեց գոյություն ունենալուց։ 1854-ի [[սեպտեմբերի 2]]-ին ափ ելնելով [[Եվպատորիա]]յում՝ անգլո-ֆրանսիական-թուրքական բանակը հանդիպեց ռուսական զորքերի (33, 6 հազար զինվոր) դիմադրությանը։ Սակայն Ալմա գետի վրա ռուսները պարտվեցին և նահանջեցին [[Սևաստոպոլ]], այնտեղից էլ՝ Բախչիսարայ՝ Սևաստոպոլը թողնելով ճակատագրի հույսին։ 18 հազար ռուս ծովայիններ և զինվորներ փոխծովակալներ Վ. Կոռնիլովի և Պավել Նախիմովի գլխավորությամբ կազմակերպեցին քաղաքի պաշտպանությունը։
 
== 1855 թ. ռազմական գործողությունները ==