«Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 49.
Պարսիկ խաների, հատկապես թուրք փաշաների տիրապետության տակ ուրիշ ժողովուրդների շարքում ծանր իրավական պայմաններում էր գտնվում նաև հայ ժողովուրդը։ Նա զուրկ էր կյանքի ու գույքի ապահովությունից, երկրի քաղաքացու տարրական իրավունքներից։ Հայ ժողովուրդը համարվում էր ռայա, այսինքն՝ հպատակ, իրավազուրկ շերտ։ Տնտեսական հարստահարություններից բացի, նա ենթարկվում էր նաև ազգային, կրոնական հալածանքների։ Նրա վկայությունը չէր անցնում դատարանում, նա իրավունք չուներ ձի հեծնել, զենք կրել, մուսուլմանի առաջ պարտավոր էր գլուխ խոնարհել, հագուստով տարբերվել նրանից։ Իր ազգային ծագման ու դավանանքի համար նա վճարում էր հատուկ հարկեր, որոնցից գլխավորը կոչվում էր խարաջ։ Հայ ժողովուրդը կրում էր ծանր հարվածներ, վիրավորում էին նրա ազգային արժանապատվությունն ու նվիրական զգացումները։ Այդ ամենը պայմաններ էր ստեղծում և խթանում թուրքական և պարսկական դաժան լուծը թոթափելու ձգտումը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/23/420/421 Հայ ժողովրդի ծանր դրությունը]</ref>։
 
== Պատերազմի սկիզբընթացք ==
 
[[19-րդ դար]]ի սկզբներին բարդ իրադրություն էր ստեղծվել [[Անդրկովկաս]]ում։ Երկրամասի ժողովուրդները ձգտում էին թոթափել թուրքական և պարսկական տիրապետությունը։ Ռուսաստանը ջանում էր գրավել և կայսրությանը միացնել Անդրկովկասը։ Նա, հանձինս վրացիների և հայերի, իր քաղաքականությունը իրականացնելու համակիրներ էր տեսնում։