«Թուրք-հայկական պատերազմ (1920)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 55.
 
Հայաստանի ռազմական պարտությունը առաջ բերեց քաղաքական ճգնաժամ։ [[1920]] թվականի [[նոյեմբերի 23]]-ին հրաժարական տվեց [[Համազասպ Օհանջանյան]]ի բյուրո-կառավարությունը, և կազմվեց [[Սիմոն Վրացյան]]ի (1882-1969) կոալիցիոն կառավարությունը՝ [[էսէռներ]]ի մասնակցությամբ, որն էլ անմիջապես սկսեց հաշտության բանակցությունները թուրքերի հետ։
[[Պատկեր:Ալեքսանրապոլ, Գյումրի.jpg|մինի|ձախից|[[Ալեքսանրապոլ]]]]
 
[[Նոյեմբերի 25]]-ին [[Ալեքսանդրապոլ]]ում (Գյումրի) սկսվեցին հաշտության բանակցությունները։ Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր [[Ալեքսանդր Խատիսյան]]ը, իսկ թուրքականը՝ նրանց զորքերի հրամանատար [[Քյազիմ Կարաբեքիր]] փաշան։ Վերջինս հայկական պատվիրակությանը թելադրեց հաշտության պայմանները, իսկ [[նոյեմբերի 30]]-ին Հայաստանին ներկայացրեց վերջնագիր։