«Թուրք-հայկական պատերազմ (1920)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 61.
Հաշվի առնելով հայ ժողովրդի գլխին կախված թուրքական մահացու վտանգը՝ Հայաստանի կառավարությունը իր գոյության մայրամուտին՝ [[դեկտեմբերի 1]]-ին, հարկադրված ընդունեց թուրքական վերջնագրի պայմանները։ Եվ 1920 թվականի [[դեկտեմբերի 2]]-ի լույս 3-ի գիշերը Ալեքսանդր Խատիսյանը ստորագրեց [[Ալեքսանդրապոլի պայմանագիր|Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը]]։ Սակայն մինչ այդ, դեկտեմբերի 2-ին, ՀՀ կառավարությունը արդեն հրաժարական էր տվել, հետևաբար հայկական պատվիրակության ստորագրությունը չուներ իրավական ուժ։ Այդուհանդերձ, փաստը կատարվել էր, և Հայաստանին էր պարտադրվել մի ծանր պայմանագիր։
 
Ամենից առաջ Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը հրաժարվում էր [[Սևրի դաշնագիր|Սևրի դաշնագրից]]։ Պայմանագրով Թուրքիային էին անցնում [[Կարսի մարզ]]ը, [[Շիրակի մարզ|Շիրակը]] և [[Սուրմալուի գավառ]]ը։ Վերջինս երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Նախիջևանի մարզը նույնպես անցավ Թուրքիայի հովանու տակ, որը շուտով ([[Մոսկվայի պայմանագիր (1921)|Մոսկվայի պայմանագրով]]) հանձնվեց [[Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Ադրբեջան]]ին։ Հայ-թուրքական պետական սահմանը դարձան [[Ախուրյան]] և [[Արաքս]] գետերը։ Պայմանագրի համաձայն Հայաստանին թույլատրվում էր ունենալ խիստ սահմանափակ թվով զինուժ։զինուժ<ref>[http://www.findarmenia.com/arm/history/27/586/588 Ալեքսանդրապոլի պայմանագիրը]</ref>։
 
Նույն օրը [[Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև (դեկտեմբերի 2, 1920)|ՀՀ և ՌԽՖՍՀ միջև ստորագրված համաձայնագրով]] [[Հայաստան]]ը հայտարարվեց [[ՀԽՍՀ|անկախ սոցիալիստական հանրապետություն]]։