«Վարդգես Սուրենյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ 46.130.142.230 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Սահակ մասնակցի վերջին տարբերակ...
Տող 26.
Սուրենյանցը ապրել և ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ և հոգու ամեն մի թելով կապված է եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հույզերի ու խոհերի թարգմանը։ «Աշխարհիս ամեն կողմը ցրված են զորեղ նկարիչներ, որոնցից ամեն մեկն իր գտնված երկրում անուն է հանել և հռչակվել հայրենիքից դուրս, զորօրինակ Շահին, որ գտվում է Փարիզում, Մախոխյան՝ Բեռլինում և շատ ուրիշներ։ Եվ ամեն անգամ, երբ իրար պատահում էինք միշտ լուրջ կերպով ցավակցում էինք, որ այդ կերպ անջատված ենք իրարուց և չենք կազմում մի անփոփ ընկերություն. այդ գանգատը ես անձամբ հանգուցյալ [[Հովհաննես Այվազովսկի|Հովհաննես աղա Այվազովսկուց]] ևս լսել եմ»։ Մյունխենում ուսումնասիրել է գծանկարչություն և գրաֆիկա, տպագրել է ծաղրանկարներ «Թռչող թերթիկներ» երգիծական թերթում։
 
==Գործերը==ev es
Իր կտավներում նա ցույց է տվել հայ ժողովրդի հերոսական անցյալը, ներկան ու գալիքը, նրա ընդվզումն ու հույսը, տառապանքն ու հավատը, նրա անմահությունը։ Հայ ժողովրդի ողբերգությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել նկարչի «Ոտնահարված սրբություն» կտավում, որը ցասկոտ բողոք է ընդդեմ հնադարյան հայկական մշակույթի բարբարոսական ոչնչացման։ Օտարերկրյա զավթիչների դեմ բողոքի մեկ այլ դրսևորում է «[[Շամիրամ]]ը [[Արա Գեղեցիկ]]ի դիակի մոտ» ստեղծագործությունը։ Գոյատևելու հավատն է արտահայտված «Հռիփսիմե» կտավում, որը իբրև պատմական բնանկարչության լավագույն օրինակ, միաժամանակ բանաստեղծական խոր ապրումների արդյունք է։ Գրաֆիկական արվեստի բարձր մակարդակով է արված [[Օսկար Ուայլդ]]ի «Արքայադստեր ծննդյան տունը» հեքիաթի, հայկական ժողովրդական «Օձամանուկ և Արևահատ», «Մոխրոտ», «Գառնուկ ախպեր», «Իմաստուն օձը» հեքիաթների պատկերազարդումները։ Նկարազարդել է Մետեռլինգի «Կույրեր», «Այնտեղ ներսում», «Անկոչը» պիեսները։