«Կանարյան կղզիներ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Կանարյան կղզիներ'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=51}}</ref> (Կանարներ), ([[իսպաներեն]]՝ ''Islas Canarias'', բառացի՝ ''շների կղզիներ'', [[լատիներեն]]՝ ''canis'' – շուն. ըստ հին հռոմեացի գիտնական [[Պլինիոս Ավագ]]ի, այդ կղզիներից մեկում բնակվում էին մեծ շներ). 13 հրաբխային ծագմամբ կղզիներից բաղկացած կղզեխումբ ([[արշիպելագ]]) [[Ատլանտյան օվկիանոս]]ում, [[Աֆրիկա]]յի հյուսիս-արևմտյան ափից քիչ հեռու։ Կղզիները պատկանում են [[Իսպանիա]]յին, որի ինքնավարություններից մեկն են 16.08.2003 թ-ից)։
 
== Անվանում ==
Կղզիներն իսպաներեն անվանվում են Islas Canarias՝ Շների կղզիներ ― լատիներեն canis՝ «շուն» բառից։ Այդպես է կղզիներն անվանել 1402 թվականին դրանք հայտնագործած ֆրանսիացի ծովագնաց Ժան դը Բետանկուրը՝ հիշելով, որ դեռ հռոմեացի գիտնական Պլինիոս Ավագը նշում էր, որ Աֆչիկայի ափերի դիմաց՝ Ատլանտյան օվկիանոսում գոյություն ունի մի կեղզի, ուր ապրում են շներ։ Այդ պատճառով էլ ենթադրվող կղզուն տվել է Canaria անվանումը։
== Աշխարհագրություն ==
Տարածքը՝ 7 447 կմ<sup>2</sup>, բնակչությունը՝ 1 843 755 մարդ (2003 թ.), վարչական կենտրոնը՝ [[Լաս-Պալմաս]] քաղաքն է։ Հիմնական կղզիներն են՝ Գրան-Կանարիա (1.532 կմ<sup>2</sup>), Տեներիֆե (2.057 կմ<sup>2</sup>), Ֆուերտևենտուրա (1.730 կմ<sup>2</sup>), Գոմերա (378 կմ<sup>2</sup>), Պալմա (708 կմ<sup>2</sup>), Հիեռո (277 կմ<sup>2</sup>), Լանսարոտե (795 կմ<sup>2</sup>)։