«Քիմիական զենք»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
Թունավոր նյութերը, ըստ կայունության աստիճանի, բաժանում են 2 խմբի՝ կայուն թունավոր նյութեր, որոնց թունավորող հատկությունը պահպանվում է մի քանի ժամից մինչև մի քանի օր, և անկայուն թունավոր նյութեր՝ մի քանի րոպեից մինչև 1-2 ժամ։ Թունավոր նյութերն օգտագործում են կաթիլահեղուկային, [[գոլորշի]] (գազային) վիճակում, [[աերոզոլ]]ի ([[մառախուղ]], [[անձրև]]) ձևով: Առավել արդյունավետ է աերոզոլային եղանակը, որովհետև այդ դեպքում ապահովվում է մանրագույն մասնիկների առավելագույն կոնցենտրացիա մթնոլորտի մերձգետնյա շերտում, և կաթիլները կարող են թափանցել շենքեր, ոչ հերմետիկ կառույցներ և այլն: Թունավոր նյութերն օրգանիզմ կարող են թափանցել չպաշտպանված շնչառական օրգաններով, [[լորձաթաղանթ]]ով, [[մաշկ]]ով՝ մաշկի վրա թունավոր նյութի կաթիլ ընկնելիս կամ թունավորված առարկաների հետ շփվելիս, [[ստամոքսաղիքային համակարգ]]ով (թունավորված ջրով, սննդամթերքով): Թունավորումը կարող է առաջանալ կամ կարճ ժամանակում կամ գաղտնի շրջանից հետո:
 
Լուրջ վտանգ Ենեն ներկայացնում այն թունավոր նյութերն ու հերբիցիդները, որոնք մարդու և [[շրջակա միջավայր]]ի վրա ներգործում են դանդաղ, տևականորեն և որոշ դեպքերում առաջացնում Են գենետիկական ապարատի վնասում, որը հանգեցնում է վերարտադրության խանգարման, բուսական և կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների այլասերման: Այդպիսի հետևանքներ հստակորեն դրսևորվել են [[Վիետնամ]]ում, [[ԱՄՆ]]-ի կողմից քիմիական զենքի կիրառման հետևանքով, մասնավորապես՝ նարնջագույն նյութ («էյնջենտ օրանժ») կոչվող հերբիցիդից:
 
=== Նյարդակաթվածային ազդեցություն ===