«Ծոփք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 23.
[[Պատկեր:Armenian kingdom of Sophene-Commagene.png|300px|մինի|Ծոփք-Կոմմագենեի թագավորությունը]]
[[Պատկեր:Maps of the Armenian Empire of Tigranes.gif|300px|մինի|Ծոփքը [[Մեծ Հայք]]ի կազմում [[Տիգրան Բ Մեծ]]ի օրոք]]
'''Ծոփք''' ([[Հունարեն]]՝ ''Sophene''), [[Մեծ Հայք]]ի երկրորդ նահանգը։ Հյուսիսից սահմանակից էր [[Բարձր Հայք]], հարավից՝ [[Աղձնիք]], արևելքից՝ [[Տուրուբերան]] նահանգներին, արևմուտքից՝ [[Փոքր Հայք]]ին։ [[Արածանի]] գետով բաժանվում էր երկու մասի. հարավայինը կոչվում էր Մեծ Ծոփք, հյուսիսայինը՝ Փոքր Ծոփք։ Ծոփքի 8 գավառներն էին՝ [[Խորձեան]]ը, [[Ծոփք Շահունյաց]]ը, [[Հաշտեանք]]ը, [[Անձիտ]]ը, [[Դեգիք]]ը, [[Գավրէք]]ը, [[Պաղնատուն]]ը և [[Բալահովիտ]]ը։
 
==Վարչական բաժանում==
Ծոփքը բաղկացած էր հետևյալ 8 գավառներից.
*[[Խորձյան]] (Խորձեան)
*[[Ծոփք Շահունյաց]] (Ծոփք Շահունեաց)
*[[Հաշտյանք]] (Հաշտեանք)
*[[Անձիտ]]
*[[Դեգիք]]
*[[Գավրեք]] (Գավրէք)
*[[Պաղնատուն]]
*[[Բալահովիտ]]
 
==Պատմություն==
Մ.թ.ա. II հազարամյակում Ծոփքի տարածքում ձևավորվել են առաջին ցեղային միավորումները։ Խեթական թագավոր Սուպիլուլիումա I–ի արձանագրություններում արդեն հիշատակվում է Ծոփքի միասնական իշխանության մասին, որը ընդդիմացել է խեթական հզոր պետության և ապաստան տվել խեթացի դժգոհ տարրերին։ Մ.թ.ա. XIII–IX դդ պարբերաբար ենթարկվելով [[Ասորեստան]]ի կողոպտչական արշավանքներին՝ կասեցվել է Ծոփքի զարգացումը։ Մ.թ.ա. IX դ վերջին քարորդից Ծոփքը, ընդգրկելով [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] կազմում, նոր վերելք է ապրել։ Մ.թ.ա. IV դ սկզբից Ծոփքը եղել է [[Երվանդունիներ]]ի հայկական պետականության կազմում։ Աշխարհագրականորեն մոտիկ գտնվելով հելլենիստական կենտրոններին՝ Ծոփքը ապրել է տնտեսական և մշակութային նոր առաջընթաց։ Սակայն մ.թ.ա. III դ կեսին Ծոփքը [[Սելևկյան պետություն|Սելևկյան պետության]] միջամտությամբ անջատվել է Մեծ Հայքից և կազմել ինքնուրույն թագավորություն։ Մ.թ.ա. III դ վերջին [[Անտիոքոս III Մեծ]]ը նվաճել է Ծոփքը և դարձրել Սելևկյան պետության նահանգ՝ այստեղ ստրատեգոս կարգելով Զարեհին։ Հռոմի դեմ [[Մագնեզիայի ճակատամարտ]]ում Անտիոքոս III Մեծի պարտություից հետո Զարեհը Ծոփքը հռչակել է կրկին անկախ թագավորություն։ Արտաքին քաղաքականության հարցերում Զարեհը դաշնակվել է Մեծ Հայքի թագավորին՝ Արտաշես Ա–ին։ Զարեհին հաջորդել է Արկաթիասը, որը հիմնել է նոր մայրաքաղաք՝ [[Արկաթիակերտ]]ը։ Արկաթիոսը սպանվել է Սելևկյան Անտիոքոս IV թագավորի դեմ կռվում։ Ծոփքի գահն անցել է Արկաթիոսի եղբորը՝ Մեհրուժանին, իսկ նրանից հետո՝ Արտանեսին։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծոփք» էջից