«Այրարատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 4.
| հունարեն անվանում =
| գլ. քաղաք=[[Արտաշատ]]
| այլ քաղաք= [[Արմավիր]], [[Վաղարշապատ]], [[Դվին]], [[Կաղզվան]], [[Երվանդաշատ]], [[Անի]], [[Շիրակավան (մայրաքաղաք)|Շիրակավան]], [[Ոսկյանք]], [[Զարեհավան]], [[Նիգատուն]], [[Կարս]], [[Երևան]], [[Բագարան (ավերակ)|Բագարան]], [[Արշակավան]]
| քարտեզ = Այրարատ, Մեծ Հայք.gif
| քարտեզի նկարագրություն1 =
Տող 35.
=== Դիրքը ===
Տարածվում էր Արաքսի միջին և Արածանիի վերին ավազաններում։
 
=== Գավառները ===
Այրարատը բաղկացած էր 16-20 գավառներից (հաճախ Շարուրի դաշտը ևս դիտվում է որպես առանձին գավառ, սակայն որոշ կարծիքների համաձայն, այն մտել է Ոստան գավառի մեջ), որոնք հետևյալներն էին՝
 
* [[Բասեն]],
* [[Աբեղեանք]],
* [[Գաբեղեանք]],
* [[Հավնունիք]],
* [[Արշարունիք]],
* [[Բագրևանդ]],
* [[Ծաղկոտն]],
* [[Վանանդ]],
* [[Շիրակ (գավառ)|Շիրակ]],
* [[Արագածոտն (գավառ)|Արագածոտն]],
* [[Ճակատք]],
* [[Մասյացոտն]],
* [[Կոգովիտ]],
* [[Նիգ]],
* [[Կոտայք (գավառ)|Կոտայք]],
* [[Մազազ]],
* [[Վարաժնունիք]],
* [[Ոստան Հայոց]],
* [[Ուրծ]],
* [[Արած]]։<ref name="Թ. Հակոբյան" />
 
=== Սահմանները ===
 
Հյուսիսից սահմանակից էր [[Գուգարք]]ին, արևմուտքից՝ [[Բարձր Հայք]]ին ու [[Տայք]]ին, արևելքից՝ [[Սյունիք]]ին և հարավից՝ [[Տուրուբերան]]ին ու [[Վասպուրական]]ին։ Արևմուտքում Այրարատի սահմանը կազմում էր Մեծրաց (կամ Տայոց) լեռնաշղթան, հարավում՝ [[Այծպտունք]] գագաթից մինչև [[Շարիան լեռնաշղթա]]յի հյուսիս-արևմտյան ծայրը, Այրարատի սահմանն անցնում էր [[Հայկական Պար]]ի ջրբաժան բարձրություններով, ապա Շարիան և [[Ծաղկանց լեռներ]]ով դիմում է դեպի արևելք՝ [[Թոնդուրեկ]], իսկ այնտեղից էլ հասնում է Արաքս։ Արևելքում Այրարատի սահմանը կազմում էին [[Գեղամա լեռներ]]ը, այս մասում նրա մեջ է մտնում նաև [[Շարուրի դաշտ]]ը, որը տարածվում էր [[Արփա]] գետի ստորին հոսանքի շրջանում։ Հյուսիսում նրա սահմանները անցնում էին այժմ [[Փամբակ]] և [[Չլդըր]] կոչված լեռնաշղթաներով։ Այրարատը այսպիսի սահմաններով Մեծ Հայքի կազմում հիշատակված «փոքր աշխարհ»-ների մեջ ամենաընդարձակներից է։<ref name="Թ. Հակոբյան" />
 
=== Ռելիեֆը ===
 
Սահմանային [[լեռնաշղթա]]ներից բացի, Այրարատի հարավային մասում զուգահեռականի ուղղությամբ ձգվում է Հայկական Պար լեռնաշղթան, որի արևելյան ծայրին բարձրանում են Մեծ և Փոքր Արարատները։ Հյուսիսային մասում բարձրանում են [[Արագած]] և [[Արա լեռ|Արայի]] գագաթները, իսկ արևմտյան մասում ձգվում են մի շարք լեռնաճյուղեր, որոնք երկրի այդ շրջանին տալիս են լեռնային բնույթ։ Նշված լեռնաշղթաներն ու առանձին գագաթները Այրարատի [[հարթավայր]]ային բնույթը քիչ են փոխում, որովհետև մեծ լեռնաշղթաները ձգվում են նրա սահմանային վայրերով, իսկ Հայկական Պարը, փոքր լեռնաճյուղերն ու առանձին գագաթները միայն առանձին «կղզիներ» են, որոնք վեր են բարձրանում ընդհանուր առմամբ դաշտային [[ռելիեֆ]] ունեցող այս նահանգի այս ու այն կողմում։<ref name="Թ. Հակոբյան" />
 
=== Ջրերը ===
 
Այրարատի մի փոքր մասը, որն ընկած է Հայկական Պարից մի փոքր հարավ, ոռոգվում էր [[Արածանի]]ով։ Այրարատի մյուս մեծ մասը պատկանում էր [[Արաքս]]ի ավազանին։ Այրարատում կային մի շարք լճակներ, որոնցից նշանավոր էին [[Մեծամոր]]ի լիճը և [[Գայլատու]]ն։ Այրարատում բավական մեծ տարածում են ունեցել [[ճահիճ]]ները՝ հատկապես [[Կոգովիտ]] գավառում։<ref name="Թ. Հակոբյան" />
 
=== Կլիման ===
 
Այրարատի կլիմայական պայմանները բազմազան են։ Կլիման ուղղահայաց ուղղությամբ կազմում է մի շարք գոտիներ՝ կիսաանապատներից (միջին Արաքսի հովիտ) մինչև լեռնային ցուրտ գոտին (Մեծ Մասսի և Արագածի բարձրադիր շրջանները)։ Ընդհանուր առմամբ կլիման խիստ ցամաքային է։ Տարեկամ միջին տեղումների քանակը 350-400 մմ-ից չի անցնում։ Ջերմության տատանումը շատ խիստ է արտահայտվում։<ref name="Թ. Հակոբյան" />
 
== Բուսական աշխարհը ==
 
Այրարատը [[անտառ]]ներով շատ աղքատ է։ Անտառները շատ թե քիչ մեծ տարածում ունեն միայն այժմյան [[Սարիղամիշի]] շրջանում, որը հնում կազմում էր [[Վանանդ]] գավառի մի մասը, և [[Վարաժնունիք]] գավառում (այժմյան [[Ծաղկաձոր]]ն ու [[Հանքավան]]ի ձորը)։ Այրարատում հնում տնկվել են նաև մի քանի պուրակ-անտառներ՝ Դվինի, Արմավիր քաղաքի մոտ և Բագարանի շրջանում։
 
Տող 61 ⟶ 80՝
 
== Կենդանական աշխարհը ==
 
Այրարատյան աշխարհում, [[Հայկական լեռնաշխարհ]]ի մյուս շրջանների նման, տարածված են բարեխառն գոտու կենդանիները։ Տնտեսական խոշոր նշանակություն է ունեցել [[Արարատյան դաշտ]]ի ճահճուտներում ապրող որդի մի տեսակը, որից պատրաստել են ընտիր, չգունաթափվող «[[որդան կարմիր]]» ներկը։[[Պատկեր:Porphyrophora hamelii, female.jpg|մինի|250px|Որդան կարմիր]]
<ref name="Թ. Հակոբյան" />
 
== Բնական հարստությունները ==
 
Այրարատյան աշխարհը հնագույն ժամանակներից աչքի է ընկել բնական բազմատեսակ հարստություններով։ Ամենից առաջ այն նշանավոր էր սեղանի աղով ([[Կողբ]] և [[Կաղզվան]])։ Ներկայումս էլ այդ աղահանքերը չեն կորցրել իրենց նշանակությունը։ [[Մետաղ]]ի հանքային հարստություններով Այրարատը աղքատ էր։ Այստեղ միայն հիշատակվում են [[ոսկի]], [[պղինձ]] և [[երկաթ]]։ Ոսկին հանդես է եկել ոչ թե հանքերով, այլ ավազի հետ խառը։ Պղնձի հանքերով հայտնի է [[Վարաժնունիք]] գավառը։
 
Տող 72 ⟶ 89՝
 
== Վարչա-քաղաքական վիճակը ==
 
Այրարատը հանդիսացել է հայ ժողովրդի քաղաքական միավորման, տնտեսական կյանքի և մշակույթի կենտրոնը։ Մեր մատենագիրները մեծ գովեստով են խոսում Այրարատի մասին։
 
{{Քաղվածք|Եւ արդ՝ զայսպիսի զըղձակերտ գաւառ, զչնաշխարիկ և զամենալի ըստ տուչուեթեան ամենախնամ արարչին Աստուծոյ, զԱյրարատեան գաւառ, որ է գլուխ աշխարհիս Հայոց, զգաւառն համբաւատենչ, զգաւառն ամենալի, որ բերէ յինքեան զօրինակ լիութեան...|Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց և թուղթ առ Վահան Մամիկոնեան (աշխատասիրությամբ՝ Գ. Տեր-Մկրտչյան և Ստ. Մալխասյանց, Տփղիս, 1904, էջ 23-24)}}։
 
Այստեղ են եղել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները՝ [[Արմավիր]]ը, [[Երվանդաշատ]]ը, [[Արտաշատ]]ը, [[Վաղարշապատ]]ը, [[Արշակավան]]ը, [[Դվին]]ը, [[Բագարան (ավերակ)|Բագարան]]ը, [[ԵրազգավորսՇիրակավան (մայրաքաղաք)|Շիրակավան]]ը, [[Կարս]]ը, [[Անի]]ն, իսկ այժմ՝ [[Երևան]]ը։
 
Այրարատը տարածքային այն մեծությամբ, որը նկարագրված է 7-րդ դարի «[[Աշխարհացոյց]]ի» մեջ, անծանոթ չէ հնագույն մատենագիրներին։ Վերջիններիս ծանոթ են [[Բասեն]], [[Շիրակ]], [[Բագրևանդ]] գավառներին և Արաքսի հովտին, որի տակ նրանք հասկացել են Արարտյան հարթությունը՝ [[Ախուրյան]]ի գետախառնուրդից մինչև [[Շարուրի դաշտ]]ը։ 5-րդ դարի մեր պատմիչները Այրարատ ասելով նկատի են ունեցել այն տարածքը, որը համապատասխանում է «Աշխարհացոյց»-ում նկարագրված Այրարատ աշխարհի արևելյան մասին։ Իսկ Այրարատն այդպիսի սահմաններով կազմում էր [[Արշակունիներ]]ի ոստանը՝ արքունական սեփականությունը։ Նույն ժամանակաշրջանում Բագրևանդում իշխում էին [[Բագրատունիներ]]ը, Արշարունիքում և Շիրակի մի մասում՝ [[Կամսարականներ]]ը, Շիրակի մյուս մասում՝ [[Դիմաքսյաններ]]ը, Վանանդում՝ Վանանդի իշխանները։
Տող 116 ⟶ 132՝
* դ) Անի - Տփղիս
* ե) Անի - [[Արտանուջ]]<ref name="Թ. Հակոբյան" />
 
== Գավառները ==
 
Այրարատը բաղկացած էր 16-20 գավառներից (հաճախ Շարուրի դաշտը ևս դիտվում է որպես առանձին գավառ, սակայն որոշ կարծիքների համաձայն, այն մտել է Ոստան գավառի մեջ), որոնք հետևյալներն էին՝
 
* [[Բասեն]],
* [[Աբեղեանք]],
* [[Գաբեղեանք]],
* [[Հավնունիք]],
* [[Արշարունիք]],
* [[Բագրևանդ]],
* [[Ծաղկոտն]],
* [[Վանանդ]],
* [[Շիրակ (գավառ)|Շիրակ]],
* [[Արագածոտն (գավառ)|Արագածոտն]],
* [[Ճակատք]],
* [[Մասյացոտն]],
* [[Կոգովիտ]],
* [[Նիգ]],
* [[Կոտայք (գավառ)|Կոտայք]],
* [[Մազազ]],
* [[Վարաժնունիք]],
* [[Ոստան Հայոց]],
* [[Ուրծ]],
* [[Արած]]։<ref name="Թ. Հակոբյան" />
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Այրարատ» էջից