«Գնաճ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 62.
 
=== Ըստ գների տեմպերի ===
[[File:Zimbabwe $100 000 000 000 000 2008 Obverse.jpg|thumb|300px|[[Զիմբաբվե]]ի 100 տրիլիոն [[դոլար]]ը]]
 
* ''Նորմալ գնաճ'', երբ գների տարեկան աճը մինչև 5% է:
Տող 72 ⟶ 73՝
«Goldman Sachs» ներդրումային ընկերության տնտեսագետները գյուղատնտեսական արտադրանքի գների կտրուկ աճը բնութագրելու համար ներմուծեցին նոր հասկացություն՝ '''«Ագֆլյացիա»''' (ագրարային ինֆլյացիա՝ գյուղատնտեսական գնաճ): Ագֆլյացիայի բարձր տեմպեր դիտվեցին 2 տարի շարունակ. ըստ «Goldman Sachs»-ի՝ [[2006]] թվականին [[սննդամթերք]]ի գների ինդեքսը աճեց 26%-ով, իսկ [[2007]] թվականին՝ 41%-ով<ref>http://lenta.ru/news/2008/04/08/agflation/</ref>:
== Հակագնաճային քաղաքականություն ==
 
Գոյություն ունեն գնաճի զսպման, դրա դեմ պայքարի տարբեր մեթոդներ: Հիմնական մեթոդը [[դրամական ռեֆորմ]]ն է՝ դրամական համակարգի լրիվ կամ մասնակի վերափոխում, որն իրականացվում է պետության կողմից [[Դրամաշրջանառություն|դրամաշրջանառության]] կարգավորման, ամրապնդման նպատակով: Գոյություն ունեն դրամական ռեֆորմի մի քանի տեսակներ.
 
* ''նոր դրամական համակարգի ստեղծում''. դա տեղի է ունենում, երբ ստեղծվում է նոր պետություն, անցում է կատարվում մի դրամական համակարգից մյուսին,
* ''դրամական համակարգի մասնակի փոփոխություն''. օրինակ՝ փողի ապահովվածության, էմիսիայի իրականացման կարգի փոփոխություն, դրամանիշի անվանման փոփոխություն և այլն:
 
Առավել հաճախ դրամաշրջանառության կարգավորման նպատակով կիրառում են դրա կայունացման հետևյալ մեթոդները.
 
* ''Նուլիֆիկացիա'', որի դեպքում անվավեր է ճանաչվում շրջանառության մեջ գտնվող արժեզրկված դրամական միավորը և այն հանվում է շրջանառությունից՝ փոխարինվելով նոր դրամական միավորով:
* ''Դևալվացիա''. դրամական միավորի՝ ոսկու պարունակության կրճատում կամ ազգային տարադրամի փոխարժեքի կրճատում օտարերկրյա արժույթի նկատմամբ: [[Դևալվացիա]]ն գնաճի հակառակ երևույթն է՝ ազգային արժույթի արժևորում:
* ''Դենոմինացիա''. դրամական միավորի անվանական արժեքի կրճատում:
 
Այս ամենի հետ մեկտեղ պետությունն իրականացնում է հակագնաճային քաղաքականություն՝ ուղղված գնաճ առաջացնող պատճառների կարգավորմանը, մասնավորապես, պետական ծախսերի կրճատմանը, պահանջարկի կրճատմանը, եկամուտների կրճատմանը:
 
== Գրականություն ==
* Պոլ Ա. Սամուելսոն, Վիլյամ Դ. Նորդհաուս, «Տնտեսագիտություն»
* В. Кизилов, Гр. Сапов. Инфляция и её последствия / под ред. Е. Михайловской. — М.: Центр «Панорама», 2006. — 146 с.
* Семёнов В. П. Инфляция: метрика причин и следствий. — 1-е изд. — М.: Российская экономическая академия им. Г. В. Плеханова, 2005. — 383 с.
* Hall, Robert E.; Taylor, John B. (1993). Macroeconomics. New York: W.W. Norton. p. 637.
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ|2}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գնաճ» էջից