«Մատթեոս առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և (2), : → ։ (14), ` → ՝ (10) oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
== Մատթեոս առաքյալը Նոր Կտակարանում ==
 
Մատթեոս առաքյալը հիշատակվում է բոլոր համատեսների՝ Մատթևսի, Մարկոսի և Ղուկասի Ավետարաններում (վերջին երկուսում՝ որպես '''Ղևի, Ալփեոսի որդի''' (Մարկոս, 2։14. Ղուկաս, 5։27,29)։ Նրանցից միայն ինքը Մատթեոսն է իրեն այդ անվամբ կոչում [[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]] կողմից կանչվելու դրվագում. §Եվ Հիսուս այնտեղով անցնելով՝ տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց. §Իմ հետևի՛ց արի¦։ Եվ նա վեր կենալով՝ գնաց նրա հետևից։ Եվ երբ Հիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիí մաքսավորներ ու մեղավորներ եկան բազմեցին Հիսուսի և նրա աշակերտների հետ¦ (Մատթ. 9։9-10 հմմտ. Մարկ. 2։14, Ղուկ. 5։27-29)։ [[Մարկոս ավետարանիչ]]ը նրան հիշատակում է որպես Ալփեոսի որդի (Մարկ. 2։14)։ Որպես Մատթեոս՝ հիշատակվում է 12 [[առաքյալներ]]ի ընտրության ժամանակ (Մատթ. 10։3, Մարկ. 3։18, Ղուկ. 6։15)։ Հարկահավաք Ղևի-Մատթեոսը հավանաբար բնակությամբ [[Կափառնաում]]ից էր, քանի որ մաքսատունն էլ սահմանամերձ Կափառնաումում էր գտնվում։ Որպես մաքսավոր՝ նա պետք է ատելի լիներ հրեա ժողովրդի կողմից, քանի որ մաքսավորները աշխատում և հաճախ էլ հարստահարում էին հրեաներին հօգուտ [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]], ուստի և Մատթեոսի ընտրությունը որպես [[առաքյալներ|առաքյալ]], չափազանց լուրջ քայլ էր։ Վերջին հիշատակությունը Մատթեոս առաքյալի մասին արվում է [[Գործք առաքելոց]]ում (1։13)։
 
== Մատթեոսը որպես Ավետարանի հեղինակ ==
[[Պատկեր:Image0210.JPG|մինի|250px|Մատթեոսի Ավետարանի առաջին էջը]]
 
Համաձայն Հիերոպոլսի եպիսկոպոս [[Պապիաս]]ի (60-130թթ) [[Ավետարան ըստ Մատթեոսի|առաջին Ավետարանի]] հեղինակը Մատթեոսն է։ Տիրապետող է կարծիքը, թե Մատթեոսը սկզբում գրի է առել [[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]] խոսքերը, որոնք հավելել է [[Ավետարան ըստ Մարկոսի|Մարկոսի Ավետարան]]ի եղածին։ Այդ պատճառով էլ 2-րդ դարից սկսած Ավետարանը կոչվել է նրա անունով։ Պապիասը հայտնում է, որ Մատթեոսը քարոզել է հրեաների միջավայրում, ինչի համար էլ Ավետարանը եղել է եբրայերենով գրված, չնայած որ այն մեզ չի հասել և եղածը հունարեն թարգմանություն է։
 
== Մատթեոս առաքյալը ավանդության մեջ ==
 
Համաձայն եկեղեցական ավանդության՝ Մատթեոս առաքյալը 15 տարի ավետարանել է հրեաներին՝ [[Հրեաստան]]ում, այնուհետև ճանապարհորդել է [[Եթովպիա]], [[Մակեդոնիա]], [[Պարսկաստան]] և [[Պարթևաստան]]։ Հակաս³կան է ավանդվում նրա մահվան հանգամանքների մասին։ Ըստ մի ավանդության մահացել է բնական մահով Եթովպիայում կամ Մակեդոնիայում, սակայն ըստ Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիներում ընդունված վարկածի նա մահացել է որպես մարտիրոս։
 
== Հիշատակության օրը ==
 
Սուրբ Մատթեոս առաքյալը [[Եկեղեցի|Ընդհանրական Եկեղեցու]] սուրբ է։ [[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի]]ն տոնում է նրա տոնը 12 [[առաքյալներ]]ի հետ և Խաչի 6-րդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ մյուս 3 [[ավետարանիչներ]]ի հետ միասին նույն օրը։
Հույն Եկեղեցին տոնում է նոյեմբերի 16-ին, Լատին Եկեղեցին՝ փետրվարի 24-ին։
 
== Աղբյուրներ ==
 
# Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
# Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997։
# Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010։
# Новый библейский словапьсловарь, часть 1, Санкт-Петербург, 1999г.
 
[[Կատեգորիա:{{Առաքյալներ]]}}
 
[[Կատեգորիա:Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վարդապետություն]]
[[Կատեգորիա:Քրիստոնեություն]]
[[Կատեգորիա:Աստվածաշունչ]]
[[Կատեգորիա:Քրիստոնեական սրբեր]]
[[Կատեգորիա:Առաքյալներ]]
[[Կատեգորիա:Նոր Կտակարանի անձինք]]