«Հովհաննես առաքյալ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, ջնջվեց: ; oգտվելով ԱՎԲ)
'''Հովհաննես առաքյալ''' ({{lang-he|יוחנן}} «Յոհանան» - «Տերը ողորմած է», {{lang-lat|Iohannes Zebedaei}} նաև՝ '''Հովհաննես Ավետարանիչ''', '''Հովհաննես Աստվածաբան'''), ըստ [[Նոր Կտակարան]]ի` [[Հիսուս Քրիստոս]]ի [[Առաքյալներ|12 առաքյալներից]] մեկը, [[Հակոբոս առաքյալ]]ի կրտսեր եղբայրը, Զեբեդեոսի և Սաղոմեի որդին, Հիսուսի սիրելի աշակերտը։ Ավանդական քրիստոնյա եկեղեցիների կողմից նրան է վերագրվում [[Նոր Կտակարան]]ի կանոնի մաս կազմող [[Ավետարան ըստ Հովհաննեսի|ըստ Հովհաննեսի ավետարան]]ի, [[Հայտնություն|Հայտնության]] և [[Ընդհանրական նամակներ|Հովհաննեսի երեք ընդհանրական թղթերի]] հեղինակությունը։
 
== Հովհաննես առաքյալը [[Նոր Կտակարան]]ում==
 
Համատես Ավետարանները մեզ հայտնում են, որ Հովհաննես առաքյալը Զեբեդեոսի և Սաղոմեի որդին էր, Հակոբոս Զեբեդյանի եղբայրը, [[Պետրոս առաքյալ|Պետրոս]] ու [[Անդրեաս առաքյալ|Անդրեաս]] առաքյալների որսակիցը, Հիսուսի կողմից առաջին կանչվածներից մեկը (հմմտ. Մատթ. 4:21, Մարկ. 1:19, Ղուկ. 5:10)։ Հովհաննեսի Ավետարանում, հեղինակը, որ ինքը Հովհաննեսն է, իր մասին խոսում է միշտ երրորդ դեմքով` չտալով իր անունը. այստեղ նա իրեն անվանում է «մյուս աշակերտ» (Հովհ. 18։ 15, 20։ 3-4), «աշակերտ...որին Հիսուս սիրում էր» (Հովհ. 19։ 27, 20։ 2, 21։ 7)։
Որպես առաջին աշակերտներից մեկը՝ Հովհաննեսը Պետրոսի, Հակոբոսի և Անդրեասի հետ, հավանաբար, մասնակիցն է եղել Կանայի հարսանիքի և ականատեսը Քրիստոսի առաջին հրաշքի (հմմտ. Հովհ. 2։ 2)։ Համատես ավետարանիչները նրան պարտադիր կերպով հիշատակում են 12-ի ցանկում (Մատթ. 10։ 3, Մարկ. 3։ 17, Ղուկ. 6։ 14)։ Ուսումնասիրելով Ավետարանական էջերը՝ գտնում ենք Հովհաննես առքայալին վերաբերող ուշագրավ հետևյալ կետերը.
Ուսումնասիրելով Ավետարանական էջերը՝ գտնում ենք Հովհաննես առքայալին վերաբերող ուշագրավ հետևյալ կետերը.
 
* Հովհաննեսը եղբոր՝ Հակոբոսի և Պետրոս առաքյալի հետ մշտապես գտնվում է Հիսուսի կողքին՝ կազմելով առաքյալների կորիզը (տես Մատթ. 17։ 1, Մարկ. 5։ 37, 9։ 1, 14։ 33, Ղուկ. 8։ 51, 9։ 28)։ Հովհաննեսը Պետրոսի հետ նաև Պասեքի ընթրիը պատրաստողն էր (Ղուկ. 22։ 8)։
* Հետհարության դրվագներում էլ Հովհաննես առաքյալը մյուսն առաքյալների հետ է (Հովհ. 21 գլուխ). նա առաջին ականատեսն է Քրիստոսի հարության՝ թափուր գերեզմանի (Հովհ. 20։ 1-10) և Տիբերիայի ծովեզերքի հայտնության (Հովհ. 21 գլուխ)։
 
== Հովհաննես առաքյալը Գործք առաքելոցում ==
 
[[Գործք առաքելոց]]ը Հովհաննես առաքյալին շատ քիչ է անդրադառնում՝ նրան միշտ ներկայացնելով Պետրոս առաքյալի հետ մաիսին։
 
Հովհաննեսը համարվել է Եկեղեցու երեք սյուներից մեկը, ում [[Պողոս առաքյալ|Պողոսը]] հանդիպել է [[Երուսաղեմ]]ում. «երբ Հակոբոսը, Կեփասը և Հովհաննեսը, որոնք սյուներ էին համարվում, իմացան այն շնորհների մասին, որ տրված էին ինձ, հավանության ձեռք մեկնեցին ինձ և Բառնաբասին, որպեսզի մենք գնանք հեթանոսների մեջ, իսկ իրենք՝ հրեաների մեջ» (Գաղ. Բ 9)։
 
== Հովհաննես առաքյալը Սրբազան ավանդության մեջ ==
 
Համաձայն եկեղեցական ավանդության՝ Երուսաղեմի առաջին ժողովից հետո առաքյալները ցրվում են զանազան երկրներ։ Հովհաննեսը գնում է [[Եփեսոս]], որտեղ ընդարձակում է Պողոս առաքյալի հիմնած համայնքը, երկար ժամանակ մնում է Եփեսոսում, ապա աքսորվում է [[Պատմոս կղզի]]։ Ավանդությունից ենք իմանում Հովհաննես առաքյալի մահվան որոշ մանրամասներ։
 
== Հովհաննես առաքյալի մահը ==
 
Առաքյալների շարքում Հովհաննեսը միակն է, ով չի մահացել նահատակությամբ։ Հովհաննու ավետարանում փոքրիկ ակնարկ կա նրա մահվան վերաբերյալ. «Պետրոսը դարձավ և տեսավ, որ այն աշակերտը, ում Հիսուս սիրում էր, գալիս է հետևից. նա, որ ընկել էր նրա կրծքովն ու ասել. «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»։ Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Հիսուսին. «Տե՛ր, իսկ սա ի՞նչ կլինի»։ Հիսուս նրան ասաց. «Եթե ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ հետևից»։ Եվ այս խոսքը տարածվեց եղբայրների մեջ. և կարծեցին, թե այն աշակերտը չպիտի մեռնի։ Բայց Հիսուս նրան չասաց, թե չպիտի մեռնի, այլ թե՝ ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ։ Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ և գրեց իսկ դրանք. և գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է» (Հովհ. 21։ 21-25)։ Ավանդությունը նշում է, որ առաքյալը մահացել է շուրջ [[100]] թ., Եփեսոսում, 95 տարեկան հասակում։ Ավանդությամբ մեզ հասած տեղեկության համաձայն՝ մահից առաջ շատ չարչարանքներ է տեսել, բայց մահացել է խաղաղ պայմաններում։ Մի պատմության համաձայն՝ ծերության տարիներին, երբ խոսել չի կարողացել, եկեղեցի է մտել ասելու համար միայն «Մանուկներ, սիրեցեք միմյանց»։
 
== Հովհաննեսը հեղինակ նորկտակարանյան գրքերի ==
[[Պատկեր:Hovhannes.jpg|մինի|աջից|Հովհաննես առաքյալ, հայկական մանրանկար]]
Ավանդաբար [[Նոր Կտակարան]]ում եղած գրքերից Հովհաննու ավետարանը, [[Ընդհանրական նամակներ|Հովհաննու ընդհանրական երեք նամակները]] և Հայտնության գրքի հեղինակ համարվել է Հովհաննես առաքյալը։ Հովհաննու ավետարանի ներքին վկայությունները հաստատում են Հովհաննեսի հեղինակ լինելը (Հովհ. 21։ 25)։ Հօգուտ այս մոտեցման որոշ արտաքին ապացուցներ ևս կան. վաղ եկեղեցու հայրերից [[Իրենեոս Լուգդոնացի]]ն (+202) և [[Կղեմես Հռոմեացի]]ն (+101) փաստում են, որ ավետարանը գրել է Զեբեդեոսի որդի Հովհաննեսը։ Հերապոլսի եպիսկոպոս [[Պապիաս]]ը (60-130) սակայն նշում է, որ հայտնի են եղել երկու Հովհաննեսներ՝ առաքյալը, որ այլևս ողջ չէր, և Երեց Հովհաննեսը, որ տակավին ողջ էր։ Այս վկայությունից ելնելով որոշ գիտնականներ ավետարանի հնարավոր հեղինակ համարում են Հովհաննես Երեցին։ Այնուամենակնիվ եկեղեցական ավանդությունը պնդում է, որ գիրքը գրվել է Եփեսոսում։ Մեկ այլ, երրորդ և ավելի հավանական տեսակետի համաձայն՝ Ավետարանի շարադրման համար տեղեկությունները տվել է Հովհաննես առաքյալը, իսկ գրի է առել [[Հովհաննես Երեց]]ը։ Այսօր մեկ բան հստակ է, որ այս ավետարանը Հովհաննես առաքյալի հիմնած աստվածաբանական դպրոցի ծնունդ է։ Այսպես է պարագան նաև Հովհաննու առաջին նամակի, որ ոճական և բովանդակային խիստ նմանություն ունի Ավետարանի հետ համեմատած։ Հովհաննու Բ և Գ նամակների հավանական հեղինակ է համարվում [[Հովհաննես Երեց]]ը։
Մեկ այլ, երրորդ և ավելի հավանական տեսակետի համաձայն՝ Ավետարանի շարադրման համար տեղեկությունները տվել է Հովհաննես առաքյալը, իսկ գրի է առել [[Հովհաննես Երեց]]ը։ Այսօր մեկ բան հստակ է, որ այս ավետարանը Հովհաննես առաքյալի հիմնած աստվածաբանական դպրոցի ծնունդ է։ Այսպես է պարագան նաև Հովհաննու առաջին նամակի, որ ոճական և բովանդակային խիստ նմանություն ունի Ավետարանի հետ համեմատած։ Հովհաննու Բ և Գ նամակների հավանական հեղինակ է համարվում [[Հովհաննես Երեց]]ը։
 
=== Հովհաննու Հայտնություն ===
Հովհաննեսը ավանդաբար համարվել է նաև Հայտնության գրքի հեղինակ, բայց եթե Դ Ավետարանը և երեք թղթերը կարող էին ներագրվել Զեբեդեոսի որդի Հովհաննեսի կողմից գրված, ապա Հայտնության հեղինակի հարցն ավելի խրթին է։ Եթե հաշվի առնենք այն, որ Հովհաննեսն ապրել է մինչև հռոմեական [[Դոմետիանոս]] կայսեր (81-96) ժամանակները, ապա հավանական է, որ նա է Պատմոսի տեսանողը, որի տեսիլքները գրի են առնվել Հայտնության գրքում։
 
== Հովհաննես առաքյալի կերպարն արվեստում ==
[[Պատկեր:Verjin entrik.jpg|մինի|Խորհրդավոր ընթրիք, հայկական մանրանկար, Քրիստոսի դիմաց նստած առանց մորուքի աշակերտը Հովհաննեսն է]]
Հովհաննես առաքյալը նկարչության, մանրանկարչության և քանդակագործության մեջ ներկայացվել է արծվի կերպարանքով։ Արծիվը խորհրդանշում է առաքյալի ունեցած հզոր ու բարձր թռչող միտքը, որով նա շարադրել է իր Ավետարանը։ Պատկերագրության մեջ Հովհաննեսը ներկայացվում է առանց մորուքի՝ ցույց տալու համար նրա երիտասարդ տարիքը։ Ավելի հաճախ «սիրելի աշակերտը» պատկերվում է Քրիստոսին ավելի մոտ կանգնած, առջևում կամ կողքին նստած։
 
== Հիշատակության օրը ==
Հովհաննես առաքյալը համարվում է քրիստոնեական եկեղեցու մեծագույն սրբերից մեկը։ Նրա անունով կան բազմաթիվ եկեղեցիներ։ Ավետարանչի տոնը նշվում է բոլոր ավանդական եկեղեցիների կողմից. [[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայ Առաքելական Եկեղեցին]] Հովհաննես Ավետարանչի հիշատակը տոնում է [[Սուրբ Ծնունդ|Ս. Ծննդին]] նախորդող [[Ավագ տոներ]]ի ժամանակ, Հունական եկեղեցին՝ [[սեպտեմբերի 26]]-ին և [[մայիսի 8]]-ին, իսկ [[Կաթոլիկություն|Հռոմեական Կաթոլիկ եկեղեցին]]՝ [[դեկտեմբերի 27]]-ին և [[մայիսի 6]]-ին։
 
* [[Հովհաննես առաքյալի երրորդ թուղթ]]ը
 
== Աղբյուրներ ==
# Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
# [[Մաղաքիա Օրմանյան|Մաղաքիա արք. Օրմանյան]], Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997։
# Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997։
# Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010։
 
== Արտաքին հղումներ ==
#Աստուածաշունչ Մատեան Հին և Նոր Կտակարանների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 2004։
#[[Մաղաքիա Օրմանյան|Մաղաքիա արք. Օրմանյան]], Համապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1997։
#Շնորհք արքեպիսկոպոս Գալույտեան, Աստուածաշնչական սուրբեր, Երևան, 1997։
#Ավետարանների գործող անձինք, Սուրբ Էջմիածին, 2010։
 
==Արտաքին հղումներ==
* [http://www.lusamut.net/level3_.php?id=56&id_3=377&cat_=8&id_2=353&s=0 Սուրբ Հովհաննես առաքյալը]
* [http://culture.azg.am/?lang=AR&num=2006061002 Խորհրդավոր ընթրիք]
 
[[Կատեգորիա:{{Առաքյալներ]]}}
[[Կատեգորիա:Տասներկու առաքյալներ]]
 
[[Կատեգորիա:Առաքյալներ]]
[[Կատեգորիա:Քրիստոնեական սրբեր]]
[[Կատեգորիա:Նոր Կտակարանի անձինք]]
 
[[it:Giovanni apostolo ed evangelista]]
168 306

edits