«Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
 
[[Արևելյան Հայաստան]]ի հիմնական մասը ընդգրկված Էր [[Երևանի խանություն|Երևանի]], [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի]], [[Գանձակի խանություն|Գանձակի]] և [[Ղարաբաղի խանություն]]ների մեջ, իսկ հյուսիսային որոշ շրջաններ ([[Լոռի]], [[Տավուշ]], [[Շիրակ]], [[Ջավախք]]) ընդգրկված էին Վրացական թագավորության կազմում։ Երևանի խանությունը, որպես խոշոր և սահմանային վարչական միավոր, անվանվում էր նաև սարդարություն (կուսակալություն), իսկ նրա խանը՝ սարդար։ Խանությունը բաժանված էր 15 շրջանների (մահալների)՝ Զանգիբասարի, Սուրմալուի, Սարդարապատի, Թալինի, Ապարանի և այլն։ Խանության գլուխ կանգնած էր շահի կողմից նշանակված խանը։ Մահալները կառավարում էին խանի կողմից նշանակված միրբոլուքները, իսկ գյուղերը՝ գյուղապետերը։ Քաղաքների կառավարիչները կոչվում էին քալանթարներ։
[[Պատկեր:Abbas Mirza in battle.jpg|մինի300px|thumb|ձախից]]
[[Արևմտյան Հայաստան]]ի հիմնական մասն ընդգրկված էր [[Կարսի փաշայություն|Կարսի]], [[Ախալցխայի փաշայություն|Ախալցխայի]], [[Էրզրումի փաշայություն|Էրզրումի]], [[Վանի փաշայություն|Վանի]], [[Դիարբեքիրի փաշայություն|Դիարբեքիրի]], [[Սեբաստիայի փաշայություն]]ներում (վիլայեթներում)։ Փաշայությունները բաժանվում էին գավառների (սանջակների), իսկ վերջիններս՝ գյուղերի։
 
Տող 23.
 
[[19-րդ դար]]ի սկզբներին բարդ իրադրություն էր ստեղծվել [[Անդրկովկաս]]ում։ Երկրամասի ժողովուրդները ձգտում էին թոթափել թուրքական և պարսկական տիրապետությունը։ Ռուսաստանը ջանում էր գրավել և կայսրությանը միացնել Անդրկովկասը։ Նա, հանձինս վրացիների և հայերի, իր քաղաքականությունը իրականացնելու համակիրներ էր տեսնում։
[[Պատկեր:Battle Between Persians and Russians - State Hermitage Museum.jpg|մինի300px|thumb|աջից]]
[[1801]] թվականին խաղաղ ճանապարհով Արևելյան Վրաստանը միացավ Ռուսաստանին։ Վրաստանի հետ Ռուսաստանի տիրապետության տակ անցան նաև հայկական մի շարք շրջաններ՝ Լոռի-Փամբակը, Ղազախը և Շամշադինը։