«Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 23.
 
[[19-րդ դար]]ի սկզբներին բարդ իրադրություն էր ստեղծվել [[Անդրկովկաս]]ում։ Երկրամասի ժողովուրդները ձգտում էին թոթափել թուրքական և պարսկական տիրապետությունը։ Ռուսաստանը ջանում էր գրավել և կայսրությանը միացնել Անդրկովկասը։ Նա, հանձինս վրացիների և հայերի, իր քաղաքականությունը իրականացնելու համակիրներ էր տեսնում։
[[Պատկեր:Battle Between Persians and Russians - State Hermitage Museum.jpg|մինի]]
 
[[1801]] թվականին խաղաղ ճանապարհով Արևելյան Վրաստանը միացավ Ռուսաստանին։ Վրաստանի հետ Ռուսաստանի տիրապետության տակ անցան նաև հայկական մի շարք շրջաններ՝ Լոռի-Փամբակը, Ղազախը և Շամշադինը։