«Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
գոնե սենց մնա ժամանակավոր...
Տող 1.
'''Ռուս-պարսկական պատերազմ''', 1804-1813 թթ.''',թվականներին պատերազմիտեղի պատճառունեցած էռազմական հանդիսացելգործողություն [[ԱրևելյանԱնդրկովկաս]]ում՝ Վրաստանգլխավորապես ժամանակակից [[Ադրբեջան]]ի, միացումը[[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] ու մասամբ [[ՌուսաստանՀայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]]ին, որըտարածքում՝ ընդունվել[[Ռուսական էրկայսրություն|Ռուսական դեռկայսրության]] 1801և թ.շահական Իրանի միջև: Պատերազմի առիթ է հանդիսացել [[Արևելյան Վրաստան]]ի (նախկին Քարթլի-Կախեթ) միացումը Ռուսաստանին ([[հունվարի 18-ին։]], [[1801]])։ թ. սեպտեմբերի[[Սեպտեմբերի 12]]-ին ռուսաց կայսր [[Ալեքսանդր I]]-ը (1801-1825) ստորագրեց մանիֆեստ Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին, Քարթլի-ԿախեթականԿախեթի թագավորությունը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ և դառնում վրացական կայսրության նահանգ։ 1804 թ. հունվարի 3-ին տեղի ունեցավ [[Գյանջա]]յի հարձակումը, որի արդյունքում [[Գյանջայի խանություն]]ը մտավ ռուսական կայսրության կազմի մեջ։ Հունիսի 10-ին պարսկական շահ [[Բաբա Խան]]ը(1797-1834), մտնելով Բրիտանիայի հետ դաշինքի մեջ, հայտարարեց պատերազմ Ռուսաստանին։
 
[[1804]] թվականին [[հունվարի 3]]-ին տեղի ունեցավ [[Գյանջա]]յի հարձակումը, որի արդյունքում [[Գյանջայի խանություն]]ը մտավ ռուսական կայսրության կազմի մեջ։ [[Հունիսի 10]]-ին պարսկական շահ Բաբա Խանը (1797-1834), մտնելով [[Մեծ Բրիտանիա|Բրիտանիայի]] հետ դաշինքի մեջ, պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։
 
[[1813]] թվականին պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով: [[Հոկտեմբերի 12]]-ին [[Արցախ (նահանգ)|Արցախի]] [[Գյուլիստան]] գյուղում կնքվեց [[Գյուլիստանի պայմանագիր|հաշտության պայմանագիր]], որով պարսիկները հօգուտ ռուսների հրաժարվեցին Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի [[Երևանի խանություն|Երևանից]] ու [[Նախիջևանի խանություն|Նախիջևանից]]): Հաշտության պայմանագիրը խախտվեց [[1826]] թվականին, երբ պարսիկները [[Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)|երկրորդ անգամ]] պատերազմ սկսեցին Ռուսաստանի դեմ:
 
== Հայաստանը 19-րդ դարի սկզբին ==
 
Հայ ժողովուրդը ոտք դրեց 19-րդ դար՝ զրկված լինելով ազատ ու անկախ ապրելու հնարավորությունից: Հայաստանը շարունակում էր գտնվել շահական [[Պարսկաստան]]ի և [[Օսմանյան կայսրություն|սուլթանական Թուրքիա]]յի տիրապետության տակ:
 
Արևելյան Հայաստանի հիմնական մասը ընդգրկված Էր [[Երևանի խանություն|Երևանի]], [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի]], [[Գանձակի խանություն|Գանձակի]] և [[Ղարաբաղի խանություն]]ների մեջ, իսկ հյուսիսային որոշ շրջաններ ([[Լոռի]], [[Տավուշ]], [[Շիրակ]], [[Ջավախք]]) ընդգրկված էին Վրացական թագավորության կազմում: Երևանի խանությունը, որպես խոշոր և սահմանային վարչական միավոր, անվանվում էր նաև սարդարություն (կուսակալություն), իսկ նրա խանը՝ սարդար: Խանությունը բաժանված էր 15 շրջանների (մահալների)՝ Զանգիբասարի, Սուրմալուի, Սարդարապատի, Թալինի, Ապարանի և այլն: Խանության գլուխ կանգնած էր շահի կողմից նշանակված խանը: Մահալները կառավարում էին խանի կողմից նշանակված միրբոլուքները, իսկ գյուղերը՝ գյուղապետերը: Քաղաքների կառավարիչները կոչվում էին քալանթարներ:
 
Արևմտյան Հայաստանի հիմնական մասն ընդգրկված էր [[Կարսի փաշայություն|Կարսի]], [[Ախալցխայի փաշայություն|Ախալցխայի]], [[Էրզրումի փաշայություն|Էրզրումի]], [[Վանի փաշայություն|Վանի]], [[Դիարբեքիրի փաշայություն|Դիարբեքիրի]], [[Սեբաստիայի փաշայություն]]ներում (վիլայեթներում): Փաշայությունները բաժանվում էին գավառների (սանջակների), իսկ վերջիններս՝ գյուղերի:
 
Օսմանյան Թուրքիան և շահական Պարսկաստանը ավատատիրական հետամնաց երկրներ էին: Ներքին խժդժությունները, կամայականություններն ու բռնությունները այդ պետությունների անբաժան ուղեկիցներն էին: Ինչպես սուլթանն ու շահը ամբողջ երկրում, այնպես էլ փաշաներն ու խաները իրենց վարչական տարածքներում միահեծան իշխողներ էին: Տնտեսությունը գտնվում էր հետամնաց վիճակում: Տնտեսության հիմնական ճյուղը՝ գյուղատնտեսությունը, խիստ ցածր մակարդակի վրա էր:
 
Ծանր էր գյուղացիության դրությունը: Աշխատավոր զանգվածների շահագործումը կատարվում էր գլխավորապես հարկահանությամբ: Հարկերը գանձվում էին հողից, ջրից, արոտավայրերից օգտվելու համար: Տասնհինգ տարեկանից բարձր յուրաքանչյուր տղամարդ տալիս էր գլխահարկ, ամեն մի ընտանիք՝ ծխահարկ: Բազմաթիվ հարկեր էին վճարում նաև արհեստավորներն ու առևտրականները: Գյուղացիները դրանք վճարում էին բնամթերքով, իսկ առևտրա-արհեստավորական դասը՝ դրամով: Գյուղացիները կալվածատիրոջ համար կատարում էին նաև կոռ ու բեգար: Նրանք պարտավոր էին վար ու ցանք անել տիրոջ համար, մասնակցել նրա տների, բերդերի, պարիսպների կառուցմանը, ճանապարհների և առուների շինարարությանը և այլն:
{{քաղվածք|Երևանի խանության գյուղացիները կոռ ու բեգարի տակ չորացել, չոփ էին դարձել|Խաչատուր Աբովյան}}
Պարսիկ խաների, հատկապես թուրք փաշաների տիրապետության տակ ուրիշ ժողովուրդների շարքում ծանր իրավական պայմաններում էր գտնվում նաև հայ ժողովուրդը: Նա զուրկ էր կյանքի ու գույքի ապահովությունից, երկրի քաղաքացու տարրական իրավունքներից: Հայ ժողովուրդը համարվում էր ռայա, այսինքն՝ հպատակ, իրավազուրկ շերտ: Տնտեսական հարստահարություններից բացի, նա ենթարկվում էր նաև ազգային, կրոնական հալածանքների: Նրա վկայությունը չէր անցնում դատարանում, նա իրավունք չուներ ձի հեծնել, զենք կրել, մահմեդականի առաջ պարտավոր էր գլուխ խոնարհել, հագուստով տարբերվել նրանից: Իր ազգային ծագման ու դավանանքի համար նա վճարում էր հատուկ հարկեր, որոնցից գլխավորը կոչվում էր խարաջ: Հայ ժողովուրդը կրում էր ծանր հարվածներ, վիրավորում էին նրա ազգային արժանապատվությունն ու նվիրական զգացումները: Այդ ամենը պայմաններ էր ստեղծում և խթանում թուրքական և պարսկական դաժան լուծը թոթափելու ձգտումը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/23/420/421 Հայ ժողովրդի ծանր դրությունը]</ref>:
 
== Պատերազմի սկիզբ ==
 
[[19-րդ դար]]ի սկզբներին բարդ իրադրություն էր ստեղծվել [[Անդրկովկաս]]ում: Երկրամասի ժողովուրդները ձգտում էին թոթափել թուրքական և պարսկական տիրապետությունը: Ռուսաստանը ջանում էր գրավել և կայսրությանը միացնել Անդրկովկասը: Նա, հանձինս վրացիների և հայերի, իր քաղաքականությունը իրականացնելու համակիրներ էր տեսնում:
 
[[1801]] թվականին խաղաղ ճանապարհով Արևելյան Վրաստանը միացավ Ռուսաստանին: Վրաստանի հետ Ռուսաստանի տիրապետության տակ անցան նաև հայկական մի շարք շրջաններ՝ Լոռի-Փամբակը, Ղազախը և Շամշադինը:
 
Ռուսաստանի՝ դեպի հարավ ծավալվելը և Անդրկովկասում ամրանալը բուռն ընդվզում առաջ բերեց երկու հակամարտ պետությունների՝ [[Անգլիա]]յի և [[Ֆրանսիա]]յի կողմից: Նրանք ձգտում էին Պարսկաստանին և Թուրքիային հրահրել Ռուսաստանի դեմ և կանխել վերջինիս առաջխաղացումը: Ֆրանսիան և Անգլիան միակամ էին Ռուսաստանին Անդրկովկասից վտարելու մտադրության մեջ: Գլխավորապես նրանց վարած քաղաքականության հետևանքով 1804 թվականին սկսվեց ռուս-պարսկական պատերազմը: Ռազմական գործողություններն ընթանում էին հօգուտ Ռուսաստանի:
 
1805-1806 թվականներին ռուսական զորքը գրավում է [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղի]], [[Շաքիի խանություն|Շաքիի]], [[Շիրվանի խանություն|Շիրվանի]], [[Բաքվի խանություն]]ները: Կոտրելով հակառակորդի դիմադրությունը՝ [[1808]] թվականին ռուսները երկրորդ անգամ պաշարում են [[Երևանի բերդ]]ը: Բերդը ամրացվել էր ֆրանսիական ռազմական մասնագետների ղեկավարությամբ և ամուր պաշտպանվում էր: Մի քանի անհաջող գրոհներից հետո ռուսական զորքի հրամանատար Գուդովիչը դադարեցնում է պաշարումը և վերադառնում Վրաստան:
 
[[1812]] թվականին [[Հայրենական պատերազմ]]ում Ռուսաստանի հաղթանակը նպաստեց ռուս-պարսկական պատերազմի հաջող ավարտին: Ռուսները պարսից թագաժառանգ Աբբաս-Միրզայի դեմ Ասլանդուզի, Լենքորանի և Մեղրու ճակատամարտերում վճռական հաղթանակներ տարան:
 
[[1813]] թվականի [[հոկտեմբերի 12]]-ին Ղարաբաղի [[Գյուլիստան]] գյուղում կնքվեց ռուս-պարսկական հաշտության պայմանագիրը: Այդ պայմանագրի համաձայն [[Շիրակ]]ը, [[Լոռի]]ն, [[Ղազախի շրջան|Ղազախ]]ը, [[Տավուշի մարզ|Շամշադինը]], [[Սյունիք|Զանգեզուրը]], Ղափանը և [[Արցախ (նահանգ)|Ղարաբաղը]] անցնում էին [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանի]] տիրապետության տակ:
 
== Աղբյուրներ ==
* [http://topwar.ru/28058-nachalo-russko-persidskoy-voyny-18041813-gg-srazhenie-za-erivanskoe-hanstvo.html Начало Русско-персидской войны 1804—1813 гг. Сражение за Эриванское ханство {{ref-ru}}]
 
[[Կատեգորիա:19-րդ դարի պատերազմներ]]