«Բամբերգ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2049 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Bamberg um 1900.jpg|մինի|Բամբերգը՝ 1900-ական թվականներին` Ալթենբուրգից]]
1647 թվականին հիմնադրված համալսարանը 1803 թվականին բավարիացի նվաճողների կողմից լուծարվում է, իսկ հետագայում շորունակում գործել որպես փիլիսոփայական-տեխնիկական բարձրագույն դպրոց: 1946/1947 թվականների ձմեռային կիսամյակի ընթացքում իր բոլոր ֆակուլտետներով համալսարանը հավակնում էր դառնալ Բավարիայի չորս առաջատար համալսարաններից մեկը: Այդ գործընթացի մեծ ջատագով էր այն ժամանակի ռեկտոր Բենեդիկտ Կրաֆթը: Նա հրավիրեց անվանի պրոֆեսորների, ովքեր մինչ այդ դասավանդել էին Կյոնիգսբերգում կամ Բրեսլաույում, ինչպես նաև Լայպցիգի գերագւյն դատարանի դատավորին: Պատերազմից վերադարձած զինվորներից շատերը սկսեցին ուսանել այստեղ, ընդ որում՝ կիսամյակից կիսամյակ համալսարանն ընդլայնվում էր: Հետագայում ընդլայնման ծրագրերն իրականացան, և [[Ռեգենսբուրգ (շրջան)|Ռեգենսբուրգի]] համալսարանը դարձավ չորրորդ բավարական համալսարանը: 1972 թվականին Բամբերգի բարձրագույն դպրոցը վերաձևավորվեց որպես ավագ դպրոց, իսկ 1979 թվականից՝ շարունակեց իր գործունեությունը որպես համալսարան: Հիմնադրի անունով կոչվող Օտտո-ֆրիդրիխ համալսարանը ներառում է հումանիտար և բնագիտական բնագավառների ֆակուլտետներ, ինչպես նաև տնտեսագիտական ինֆորմատիկա և կիրառական ինֆորմատիկա:
 
2009 թվականին Բավարիա երկրամասի ֆինանսական ծախսերը կրճատելու նպատակով կրճատվեց [[սոցիալական աշխատանք]] մասնագիտությունն ու միացվեց Քոբուրգի բարձրագույն դպրոցին: Համալսարանի հիմնական ֆակուլտետը՝ կաթոլիկ աստվածաբանությունը նույնպես անջատվեց համալսարանից և միացվելով Կաթոլիկ աստվածաբանության ինստիտուտին՝ վերափոխվեց հումանիտար գիտությունների և մշակութաբանության ֆակուլտետի:
 
2009 թվականի մայիսի 25-ին քաղաքը կառավարության կողմից ստացավ «Բազմազանության վայր» անվանումը:
 
=== Բանակ՝ մինչև 1803 թվական ===
Եկեղեցու իրավասությունից իշխանությունը վերցնելու և աշխարհիկ իշխանությանը հանձնելու և տարածաշրջանային բարեփոխումների ժամանակ Ֆրանկոնյան կայսրությունը պատրաստակամ էր ռազմական գործողությունների ժամանակ աջակցելու Բամբերգին, որը նրան զորքեր էր տրամադրում: Դրանք կազմում էին Հոհենլոհի և Ֆերնթհայլի զորագնդերը, ինչպես նաև ֆրանկոնյան հրետանու մի հատված<ref>[http://www.kb5ir.de/ Բամբերգի 5-րդ զորագունդը]</ref>: Բամբերգը բավականին վատ էր պաշտպանված և Յոթնամյա պատերազմում երեք անգամ գրավվել է պրուսական զորքերի կողմից՝ Բամբերգի կառավարիչին չեզոքություն պահպանել տալու համար, ում խոսքն արքունիքում ծանրակշիռ նշանակություն ուներ:
 
== Ծանոթագրություններ ==
109

edits