«Տզկանեփ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Տզկանեփ''' (Ricinus), գերչակ, իշակաթնուկազգիների ընտանիքի բազմամյա, ծառանման [[բույս]]երի ցեղ։ Մշակության մեջ հայտնի է սովորական S․ (R․ communis), որն ստորաբաժանվում է մի քանի ենթատեսակների։ Հայրենիքում՝ Հյուսիս-Արևելյան [[Աֆրիկա]]յում, Տզկանեփը․ թուփ է կամ ծառ՝ մինչև 10 մ բարձրությամբ։ Այստեղ, ինչպես նաև արևադարձային կամ մերձարևադարձային այլ շրջաններում, մշակվում է որպես երկամյա, եռամյա կամ միամյա, իսկ բարեխառն կլիմա ունեցող շրջաններում ([[Իտալիա]], [[Չինաստան]], [[Աֆղանստան]], [[Հյուսիսային Ամերիկա]], ԽՍՀՄ)՝ միայն միամյա կուլտուրա։ ԽՍՀՄ-ում մշակվում է Հարավային Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում, Կիրգիզիայում (շուրջ 250 հազար հա)։ Սովորական Տզկանեփը․ ունի առանցքային արմատ։ Ցողունը [[սնամեջ]] է՝ ուժեղ ճյուղավորված, տերևները բլթակավոր են, ծաղկաբույլը՝ ողկույզ, ծաղիկները՝ բաժանասեռ։ Արական ծաղիկները դասավորված են ողկույզի առանցքի ներքևի, իգականները՝ վերևի մասում։ Պտուղը երկբուն տուփիկ է, յուրաքանչյուր բնում՝ 1 սերմ։ Սերմերը ձվաձև են։ 1000 սերմի զանգվածը 70-1000 գ է։ Բույսի բոլոր մասերը պարունակում են ռիցին [[սպիտակուց]] և ռիցինին [[ալկալոիդ]], որոնք թունավոր են մարդկանց և կենդանիների համար։ Տզկանեփը ջերմասեր, լուսասեր, խոնավասեր բույս է։ ԽՍՀՄ-ում մշակվող սորտերի վեգետացիայի տևողությունը 115-135 օր է։ Սերմերը ծլում են 15°C ջերմաստիճանի պայմաններում։ Ծիլերը ցրտահարվում են - 1°C սառնամանիքից։ Հողերի նկատմամբ պահանջկոտ է։ Խաչաձև փոշոտվող է։ Փոշոտումը՝ քամու միջոցով։ Տզկանեփի սերմերից ստանում են գերչակաձեթ (48-55%), որն օգտագործվում է բժշկության, ավիացիայի, մանուֆակտուրային, կաշվի, օճառի, ներկերի արտադրության մեջ։ Տզկանեփի քուսպը լավ պարարտանյութ է և վնասազերծումից հետո պիտանի է որպես կեր։ ԽՍՀՄ-ում մշակվում են ՎՆԻԻՄԿ 165, Դոնսկայա 33/44, Չերվոննայա, Կրուգլիկ-5 սորտերը։ Տզկանեփի լավագույն նախորդներն են աշնանացան ցորենը, գարին, հատիկաընդեղեն բույսերը։ Դաշտը պարարտացվում է գոմաղբով (15-20 in/հա), ֆոսֆորով (60 կգ/հա), ազոտով (45 կգ/հա)։ Ցանքի նորման խոշորասերմի համար՝ 50-60, մանրասերմի համար՝ 20-30 կգ/հա։ Ցանքը կատարվում է 70x70 սմ սնման մակերեսով։ Բնում թողնում են 2-3 բույս, 8-10 սմ խորությամբ։ Բերքը հավաքում են ԿԿԱ-6 կոմբայնով:
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տզկանեփ» էջից