«Հասուն տարիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 86.
 
Հասունության տարիքում հնարավոր են հոգեբանական և խրոնոլոգիական տարիքների հարաբերակցության երեք տարբերակներ՝ ադեկվատություն, դանդաղում (հետ ընկնել) և առաջ անցում: Հասունության տարիքում զարգացման սոցիալական իրադրությունը բարդ է և բազմանշանակ: Դա կապված է և տարիքի ընդհանուր յուրահատկության հետ, որի շրջանակներում ինչ-որ պահի սկսվում է կենսաբանական ծերացումը, և անձնային-անհատական առանձնահատկությունների նշանակության կտրուկ մեծացման հետ:
[[Պատկեր:Family jump.jpg|250px|մինի|աջից]]
 
Հոգեբանական տարիքով խրոնոլոգիական տարիքից առաջ անցնելը նշանակում է վաղաժամ ծերացում: Շատ հաճախ դա կապված է դրված նպատակների և նրանց իրացման վերջավորության հետ: Հոգեբանական տարիքն այս դեպքում մի փոքր ավելի մեծ է խրոնոլոգիականից: Վաղաժամ ծերությունը երբեմն կապված է լինում ծանր [[Հիվանդություն|հիվանդության]], բնական կամ սոցիալական աղետի և այլնի հետ:
Տող 95 ⟶ 96՝
Բավական տարբեր է ինքդ քեզ երիտասարդ զգալը ստեղծագործական անձանց մոտ: Այստեղ երիտասարդության զգացման պահպանումը կապված է ներկայում իրական արդյունավետ աշխատանքի և ապագայի նշանակալից պլանների հետ: Եթե մարդը տրվում է իր սիրած գործին, ապա նրա աշխատանքը կապված չէ վերջնական նպատակների հետ, հետևաբար հոգեբանական անցյալն ինչքան էլ մեծ լինի, այն միշտ փոքր է հոգեբանական ապագայից: Սեփական աշխատանքի նկատմամբ ստեղծագործական վերաբերմունքի դեպքում մարդու առաջ անընդհատ բացվում են նոր հեռանկարներ. «չէ՞ որ ստեղծագործելու գործընթացն անսահման է»:
 
Այս երկրորդ դեպքում հոգեբանական տարիքի դանդաղումը, ըստ էության այդքան էլ դանդաղում չէ. երիտասարդական գծերի պահպանումը ամենվին չի խոչընդոտում սեփական անձի իրացմանը, այլ ընդհակառակը առավել հաջող է դա իրականացնում: Բոլոր հիմնավորումները կան այս դեպքում խոսելու ավելի բարձր, քան ադեկվատ հոգեբանական տարիքի դեպքում, հասունության մակարդակի մասին:
 
== Օնտոգենեզի հիմնական ուղիներ ==
=== Անձի հեդոնիստական ուղղվածություն ===