«Հասուն տարիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 27.
 
Մասնագիտական գործունեության արդյունավետության խնդիրները շատ հեղինակներ կապում են «ակմե»՝ գագաթնակետ, հասկացության հետ: Այս հասկացությունն առաջացել է դեռևս անտիկ ժամանակներից: Հին հույների կողմից հասունության հասկացումը որպես «ակմե», իր արտացոլումն է գտել և տարիքային հոգեբանության այն մասում, որն ուսումնասիրում է հասունությունը՝ «[[ակմեոլոգիա]]»:
[[Պատկեր:Calvin Borel.jpg|250px|մինի|աջից]]
 
Հետազոտողների մի մասը, ինչպես օրինակ՝ Կլապարեդը, ենթադրում են, որ հասուն տարիքում հասնելով իր մասնագիտական գործունեության գագաթնակետին՝ մարդը դադարեցնում է իր զարգացումը, ստեղծագործական պոտենցիալը: Այնուհետև տեղի է ունենում անկում, մասնագիտական արդյունավետության աստիճանական նվազում, այն ամենալավը, որ մարդը կարողացել է անել իր կյանքում ար մնացել է անցյալում:
Տող 39 ⟶ 40՝
 
Բոլոր այս դեպքերում մասնագիտական արդյունավետության գագաթնակետը կախված է վարպետության, գիտելիքների, փորձի և մյուս կողմից՝ ֆիզիկական պատրաստվածության օպտիմալ համադրությունից: «Ակմե»-ի տևողության վրա ազդում են մարդու անհատական-անձնային առանձնահատկությունները:
[[Պատկեր:Chicago 2007-4.jpg|250px|մինի|աջից]]
 
Դրա հետ մեկտեղ շատ մասնագիտությունների համար արդյունավետության գագաթնակետը և դրանից հետո անկումը, բնորոշ չեն: Ասենք, օրինակ՝ պարտադիր չէ նշել դերասանի կամ [[Ուսուցիչ|ուսուցչ]]ի մասնագիտական արդյունավետության «ակմե»-ի մասին, և առհասրակ այն մասնագիտությունների ներկայացուցիչների մոտ, որոնցում մասնագիտական վարպետությունը խիստ կախվածություն չունի ֆիզիկական և ֆունկցոնալ պատրաստվածությունից:
Տող 46 ⟶ 48՝
Դրա հետ մեկտեղ կան շատ այլ օրինակներ, որոնք վկայում են մինչև կյանքի վերջ շարունակվող ստեղծագործական բարձրագույն արդյունավետության մասին: ([[Լեոնարդո դա Վինչի]], [[Ալբերտ Այնշտայն]] [[Անտոն Չեխով]] և այլոք):
 
Ինչպես տեսնում ենք մասնագիտական, ստեղծագործական գագաթնակետի առկայություն շատ մասնագիտությունների համար պարտադիր չէ և որոշվում է մարդու անհատական առանձնահատկություններով: Երբեմն ստեղծագործական արդյունավետության ժամանակավոր կամ վերջնական անկումը կախված է ծանր կենսական հանգամանքներից: Իհարկե, «ակմե»-ի փուլում որոշիչ նշանակություն ունի անձի ուղղվածությունը, նրա համար գերակա [[Դրդապատճառ (հոգեբանություն)|դրդապատճառ]]ը:
 
== Երեխաների հետ հարաբերություններ ==
Հասունությունը կյանքի բոլոր ոլորտներում արդյունավետության ժամանակահատվածն է: Հասուն մարդու կարևորագույն խնդիրներից մեկը իր երեխաներին մեծացնելն է: Ծնողների մոտ մեծացող երեխաների հետ հարաբերությունները տարբեր կերպ են հաստատվում՝ կախված տարբեր հանագամանքներից: Որոշիչ գործոններից մեկը երեխայի հետ հուզական կապվածությունն է: [[Հոգեբանություն|Հոգեբանության]] մեջ սովորաբար դիտարկվում է 3 տարբերակ՝ հուզական հիմք կարող է դառնալ անպայման [[սեր]]ը, պայմանական սերը, երեխային մերժումը: