«Լայնուս Կարլ Փոլինգ»–ի խմբագրումների տարբերություն

(Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիտնական | անուն = Լայնուս Փոլինգ | պատկեր = Pauling.jpg | image_size = 250 px | alt = | caption = | birth_date =...»:)
 
 
== Կենսագրություն ==
'''Լայնուս Կարլ Փոլինգ''',Փոլինգը ծնվել է [[Պորտլենդ]]ում (Օրեգոն նահանգ) [[1901]] թվականի [[փետրվարի 28]]-ին, և մահացել է [[Կալիֆորնիա]]յի բիգ Սուր բնակավայրում [[1994]] թվականի [[օգոստոսի 19]]-ին: [[1922]] թվականին նա ամուսնացել է Ավե Էլեն Միլլերի հետ (մահացել է [[1981]] թվականին),և նրանք ունեցան չորս զավակ՝Լայնուս Կարլ, Պետր Ջեֆֆրեսս, Լինդա Ելենա(Կամբ) և Էդվարդ Կրելլին: Փոլինգը մեծ ներդրում է ունեցել գիտության տարբեր բնագավառներում՝ քվանտային մեխանիկա, բյուրեղագիտություն, կառուցվածքային քիմիա, անեստեզիա, իմունալոգիա, բժշկություն,էվոլյուցիա: Առավել հայտնի է քիմիական կապի սահմանումով,սպիտակուցի կառուցվածքի մասին բազմաթիվ հայտնագործություններով և այլ բազմաթիվ հայտնագործություններով: Փոլինգը համարվում է [[Մոլեկուլային կենսաբանություն|մոլեկուլային կենսաբանության]] հիմնադիրնեից մեկը: Այս հաջողությունների համար [[1954]] թվականին նա արժանացել է քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի:
 
Սակայն Փոլինգը բացի գիտությունից զբաղվել է նաև առողջապահական բազմաթիվ հարցերով: Նա պայքարել է,որպեսզի դադարեցվեն պատերազմները միջուկային դարաշրջանում: Նրա շնորհիվ [[1963]] թվականին ստորագրվեց պայմանագիր, որի համաձայն միջուկային զենքի օգտագործումը արգելվեց մթնոլորտում:Այս ամենի համար նա 1 ստացավ խաղաղության Նոբելյան մրցանակ:Փոլինգը նաև պնդում էր,որ սննդի մեջ պետք է օգտագործվի [[Վիտամին C|վիտամին С]]-ի մեծ չափաբաժին,որպեսզի հնարավորինս կանխարգելվի ուռուցքի և այլ հիվանդությունների տարածումը:
Լայնուսը դպրոցում լավ էր սովորում: Նա իր ժամանակը օգտագործում էր միայն գիտությամբ զբաղվելու համար: [[1914]] թվականին տնային պայմաններում տեսնելով մի քանի քիմիական փորձ,նա որոշում է դառնալ քիմիկոս: [[1917]] թվականին նա լքեց դպրոցը և առանց դիպլոմի ընդունվեց Օրենգոնի գյուղատնտեսական քոլեջը քիմիկոսի մասնագիտությամբ, սակայն երկու տարի անց մայրը ցանկացավ, որ նա թողնի քոլեջը, որպեսզի աշխատանքի անցնի, քանի որ ընտանիքը վատ դրության մեջ էր:Սակայն [[1919]] թվականին նրան առաջարկեցին քիմիական ֆակուլտետում դասավանդել որակական անալիզ:
 
== Գիտական հետազոտությունները ==
=== Պասադենա ===