«Տրոյական պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 4.
Ավանդությունների համաձայն, որոնց մի մասն արտացոլված են «[[Իլիական]]» և «[[Ոդիսական]]» [[պոեմ]]ներում, պատերազմի առիթը Տրոյայի [[Պրիամոս]] թագավորի որդի [[Պարիս]]ի (Ալեքսանդր) կողմից [[Սպարտա]]յի թագավոր [[Մենելայոս]]ի կնոջ՝ [[Հեղինե]]ի առևանգումն էր։ Օգնության կանչելով հունական պետությունների արքաներին, Մենելայոսն ու նրա եղբայր Ագամեմնոնը մեծ նավատորմով ուղևորվել են դեպի Տրովադա։ Տասը տարի հույները պաշարել են Տրոյան, ապա խորամանկորեն գրավել քաղաքը (այսպես կոչված, [[տրոյական ձի]]ու շնորհիվ)։
 
Ռազմական գործողությունների ժամանակ, որոնք հիմնականում հայտնի ռազմիկների մենամարտեր էին, հույների մեջ փառաբանվել են [[Աքիլլես]]ը, [[Ոդիսևս]]ը, Ագամեմնոնը, Պատրոկլեսը և ուրիշներ, տրոյացիների մեջ՝ [[Հեկտոր]]ը, Գլավկոսը, Սարպեդոնը և [[էնեաս]]ը։էնեասը։
 
Տրոյական պատերազմը [[Փոքր Ասիա]] հույների ներթափանցման փուլերից մեկն է, որն սկսվել է մ․ թ․ ա․ XVI դ․ և ուժեղացել մ․ թ․ ա․ XIII դ․ ([[Խեթական պետություն|Խեթական պետության]] թուլացման ժամանակ)։ Տրոյացիների պարտությունը հեշտացրել է դորիացիների կողմից Հունաստանից դուրս մղված աքքայացիների մի մասի վերաբնակեցումը Փոքր Ասիայում։