«Միմար Սինան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{միացնել|Սինան (ճարտարապետ)}}
[[Պատկեր:Edirne 7333 Nevit.JPG|մինի|Սինանի կողմից կառուցված Սելիմի մզկիթը Ադրիանապոլսում]]
'''Միմար Սինան''' ([[1489]]թ. [[ապրիլի 15]], Աղրնաս գյուղ, [[Կեսարիա]]յի գավառ - [[1588]]թ. [[հունիսի 8]], [[Կ. Պոլիս]]), [[Օսմանյան կայսրություն]]ում գործած հայազգի ճարտարապետ ։ Օսմանյան արքունիքի գլխավոր ճարտարապետը՝ [[1539]] թվականից։ Պատանի հասակում սովորել է Կ. Պոլսի Աջեմի օղլանների (քրիստոնյաների) դպրոցում ([[1502]])։ [[1503]]-ին ընդունվել է զինվորական դպրոց, հետագայում ծառայել ենիչերների զորամասում՝ որպես սակրավոր սպա, հայտնի դարձել կամուրջների և ռազմական կառույցների շինարարության ասպարեզում։ 1551 թ-ին արժանացել է փաշայի ([[գեներալ]]) աստիճանի (աշխարհում առաջին հայ գեներալն է){{փաստ}}։
Տող 6 ⟶ 5՝
 
Սինանի ամենանշանավոր գործերն են՝ Շահզադե (1543-48), Սուլեյմանի (1550-57, երկուսն էլ՝ Կ. Պոլսում), Սելիմի (1569-75, Ադրիանուպոլսում) մզկիթները։
 
== Կենսագրություն ==
Սինան Մեծ, Խոջա Միմար Սինան ({{ref-en}}Kosa Mimar Sinan) (ծնվել է 9․5․[[1490]], գյուղ Աղրնաս, Կեսարիայի գավառ — մահացել է [[1588]], [[Կոստանդնուպոլիս]]), հայազգի ճարտարապետ ու ինժեներ [[Օսմանյան Թուրքիա]]յում։
Օսմանյան սուլթանության գլխավոր ճարտարապետը [[1539]]թվականից։ «Ինքնակենսա գրության» մեջ հայտնում է, որ պատանի հասակում սովորել է Կոստանդնուպոլիսի «աջեմի օղլանների» (քրիստոնյաների) դպրոցում ([[1502]])։ [[1503]]թվականին ընդունվել է զինվորական դպրոց, հետագայում ծառայել ենիչերների զորամասում` որպես սակրավոր սպա, հայտնի դարձել կամուրջների և ռազմական կառույցների շինարարության ասպարեզում։ [[1573]]թվականին սուլթան Սելիմ II-ի հրամանով Կեսարիայի հայերը ենթարկվել են զանգվածային տեղահանության և տարվել Կիպրոս կղզի։ Կանխելու համար իր ազգականների տեղահանումը Սինանը դիմել է սուլթանին, որն, ընդառաջելով, հրամայել է «արքունի ճարտարապետների գլխավորի» ազգականներին ներում շնորհել և Կիպրոս չաքսորել։ Այդ վավերագիրը հրատարակվել է թուրքական «Թիւրխ Թարիխը էնճիւմէի Մեճմուսաս» հանդեսում (Նոր շարք, հ․ Ա․ Թ․ 5, հունիս [[1930]]—մայիս, [[1931]], էջ 10)։ Հրամանագրի տեքստը Ա․ Ալպոյաճյանը հրապարակել է թարգմանությամբ։
 
== Գործունեություն ==
[[Պատկեր:MimarSinan-Detail.jpg|մինի|Միմարը Սուլթան Սուլեյմանի գերեզմանը պատրաստելիս]]
[[Պատկեր:The tomb of Mimar Sinan.jpg|մինի|ձախից|Սինանի դամբարանը]]
Սինանի շինարարական գործունեության առաջին շրջանում ([[1538]]թվականից), սուլթան [[Սուլեյման I|Սուլեյման]] 1-ի հրամանով, Սինանը մզկիթի է վերափոխել մի քանի եկեղեցի ([[Հալեպ|Հալեպի]] Հուսրավիան, [[1537]])։ Սինանի ամենանշանավոր գործերն են՝ Շահզադե (1543—48), [[Սուլեյմանիե]] ([[1550]]—[[1557]], երկուսն էլ՝ Կոստանդնուպոլիսում), Սելիմիե ([[1569]]—[[1575]], Ադրիանուպոլսում) մզկիթները։ Շահզադե մզկիթի համալիրը բաղկացած է աղոթասրահից և զավթից, հատակագծային ձևերը քառակուսի են, ծավալային հորինվածքը՝ բրգաձև։ Գլխավոր շենքը բյուգանդականի օրինակով բազմահարկ է, ճոխացված գլխավոր և երկրորդական աբսիդներով ու գմբեթարդներով, կենտրոնում՝ գմբեթով պսակված։ Դավիթը հունա-հռոմեական պերիստիլ բակի նմանությամբ բաց է, շրջափակված գմբեթածածկերով սյունաշար սրահով։
 
Սուլեյմանիե մզկիթում նախօրինակ ունենալով Կոստանդնուպոլիսի Սուրբ Սոֆիայի տաճարը, Սինանը հանգել է շինարարական և գեղագիտական յուրովի լուծումների։ Գմբեթը (բարձրությունը 53 մ, տրամագիծը՝ 27 մ) հենվում է 4 հսկայական մույթերի վրա։ Կողային նավերը ծածկված են հնգական տարբեր չափի գմբեթներով։ Արտաքին ծավալի չորս անկյուններից վեր են սլանում մինարեթներ։ Սինանի կառուցած Սելիմիե մզկիթը համաշխարհային ճարտարապետությանը հայտնի է որպես օսմանյան ճարտարապետության գլուխգործոց։ Բլրի գագաթին կառուցված սիմետրիկ հորինվածքով այս համալիրը շրջափակված է ուղղանկյուն պատվերով։ Կենտրոնում միմյանց կից գավիթն ու աղոթասրահն են, մի անկյունում քառակուսի հատակագծով գերեզմանատունն է, մյուսում՝ նույն չափերի հիվանդանոցը, իսկ պարսպապատի երկար կողի ողջ երկայնքով՝ շուկան։
 
[[Պատկեր:Statue of Mimar Sinan in Edirne.jpg|մինի|Սինանի արձանը Թուրքիայում]]
Սինանին վերագրվում է շուրջ 360 շինություն, միայն Թուոքիայում կառուցել է 81 մեծ և 50 փոքր [[մզկիթ]], 55 մեդրեսե, 19 դամբարան, 7 գրադարան, 14 իմարեթ, 3 [[հոսպիտալ]], 8 [[կամուրջ]], 5 [[ջրանցույց]], 17 կարավանսարայ, 31 պալատ, 35 բաղնիք, պահեստներ և այլն։ Կառույցներ ունի Սարաևոյում (տուսրևբեգի մզկիթը, [[1531]], [[Բոսնիա և Հերցեգովինա|Բոսնիա և Հերցեգովինա]]), [[Եվպատորիա]]յում (Զումա Ջա մի մզկիթը, [[1552]], Ուկրանիայի ԽՍՀ), Բռոլայում (Հայդար Կաղի ջամիյա մզկիթը, [[1561]], Մակեդոնիա), [[Դամասկոս]]ում (Տսկիա Սուլեյմանիե մզկիթը, [[1554]], [[Սիրիա]]) Վիշեգրադում (Մեհմեդ փաշա Մոկոլովիչի կամուրջը Դրինա գետի վրա, [[1571]], Բոսնիա և Հերցեգովինա) և այլն։ Լինելով` [[Կեսարիա]]յի հայ-հունական ճարտարապետական դպրոցի խոշոր ներկայացուցիչ, Սինան դարձավ հայ-բյուզանդական ([[Հուստինիանոս]]ի շրջան) գմբեթաշինության ավանդները շարունակող մեծագույն վարպետներից, XVI դարում օսմանյան ու եվրոպական ճարտարապետական իմաստով հույժ տաղանդավոր ճարտարապետ, որը նշանավորել է օսմանյան ճարտարապետության զարգացումն ու գագաթնակետը։
 
== Պատկերասրահ ==
Տող 31 ⟶ 44՝
[http://www.alikonline.com/newsviewpage.aspx?idl=12292 Սինանի կենսագրությունը Ալիք օրաթերթի կայքում]
 
{{ՀՍՀ}}
{{անձ-անավարտ}}
 
{{DEFAULTSORT:Սինան, Միմար}}