Առանց խմբագրման ամփոփման
(հեռացվել է Կատեգորիա:Հայոց արքաներ, ավելացվեց Կատեգորիա:Արշակունիներ ՀոթՔաթ գործիքով) |
No edit summary |
||
{{Այլ|Խոսրով (այլ կիրառումներ)}}
'''Խոսրով Ա''' Մեծ, Քաջ (ծն.թ. անհայտ–
Իրանում պարթև [[Արշակունիներ]]ի դեմ [[Սասանյաններ]]ի մղած գահակալական կռիվների ժամանակ Խոսրովը պաշտպանել է [[Արտավան V Արշակունի|Արտավան V Արշակունուն]]։ Արտավանի պարտությունից հետո Խոսրովը գլխավորել է հակասասանյան ուժերի պայքարը Արտաշիր I-ի դեմ։ Աքեմենյան աշխարհակալությունը վերականգնելու մտադրությամբ [[230]] թ.-ին պարսկական բանակը մտել է [[Հայոց Միջագետք]] և հռոմեացվոց [[Ասորիք]]՝ պատերազմ սկսելով [[Հայաստան]]ի և [[Հռոմ]]ի դեմ։ Խոսրովը Հռոմի կայսր [[Ալեքսանդր Սևերոս]]ի դաշնակցությամբ [[232]] թ.-ի գարնանը հաղթել է պարսկական զորքերին և կասեցրել նրանց առաջխաղացումը։ Ըստ ավանդական պատմության, Արտաշիրի դեմ հաղթական պատերազմի առթիվ Խոսրով [[Ատրպատական]]ում հիմնել է [[Դավրեժ]] (այժմ՝ [[Թավրիզ]]) քաղաքը։ Այնուհետև շուրջ 10 տարի ([[234]] - [[245]]) կռվել է Սասանյանների դեմ ե պաշտպանել երկրի սահմանները։ Խոսրովը զոհ է դարձել պարսից (հավանորեն Արտաշիր I-ի որդու՝ Հայոց դրածո թագավոր Որմիզդ-Արտաշիրի) կազմակերպած դավադրության։
|