«Աբու Թամմամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
== Ստեղծագործություններ ==
[[Պատկեր:Աբու Թամմամ.jpg|մինի|ձախից|Աբու Թամմամի արձանը Ջասիմում, այժմ՝ քանդված]]
Առաջին բանաստեղծական փորձերը հաջողության չեն հասել։ Սակայն շուտով [[ալ-Մուտասիմ]] խալիֆը նրան հրավիրում է պալատ, և Աբու Թամմամը դառնում է պալատական ձոներգու։ Ըստ աղբյուրներիաղբյուրների՝ Աբու Թամմամը գոռոզ էր, սնափառ, շահամոլ, կոպիտ, մշտապես ընդգծում էր իր հավատարմությունը իսլամին ու արաբական ավանդույթներին, որի համար էլ սիրում էր հագնել բեդվինական հագուստ։ Նախաիսլամական պոետների նման նա միշտ իր մոտ [[ռավի]] էր պահում լսարանի ծաղրից խուսափելու համար, քանզի շատ վատ ձայն ուներ։
 
Նա թողել է տարբեր ժանրերի բազմաթիվ ստեղծագործություններ, հատկապես [[մադհ]]եր( ձոներ նվիրված նշանավոր ազդեցիկ մարդկանց, {{lang-ar|مدح}})։ Նա հայտարարում էր. «Ես գովերգում եմ իմ ներբողներում ղեկավարներին ,բայց ոչ երբեք հասարակ մարդկանց» ։
Իր մադհերում Աբու Թամմամը չի մոռանում իր սեփական քաջագործությունների մասին։ Այսինքն իր մադհերում կա նաև [[ֆախր]] (ինքնագովերգում)։ Նա ապրում էր քաղաքում և շատ աղոտ պատկերացում ուներ բեդվինական կյանքի և անապատի մասին , սակայն շատ վարպետորեն էր նկարագրում դրանք։ Նրա ստեղծագործությունները ընթերցողին տանում են խոր անցյալ, գցում նրան հին բեդվիանական միջավայր։ Աբու Թամմամի մադհերի շատ տողեր տեքստաբանորեն համարյա համընկնում են նախաիսլամական պոետների առանձին ստեղծագործությունների տողերի հետ։ Չնայած հին ավանդույթին հետևելուն՝ Աբու Թամմամի պոեզիան, այնուամենայնիվ, նոր է ձևով, բառապաշարի հարստությամբ, պատկերավորման միջոցների բարդությամբ։ Նա վերջապես հաղթահարեց [[կասիդա]]յի բեյթերի անջատվածությունը և նրա կասիդաներն ավելի ամբողջական են, ու իմաստներով ավելի կապակցված են մասերը։ Հենց այս հատկանիշներով է, որ նա տարբերվում է իր ժամանակակից բանաստեղծներից։
[[Պատկեր:The Jupiter temple in Damascus.jpg|մինի|աջից|Հին Դամասկոս]]
Աբու Թամմամը գրել է նաև [[ռիսա]]ներ և [[հիջա]]ներ, որոնք հիմնականում ավանդական են։ Իր կասիդաներում կա նաև [[նասիբ]]ը ,որը հիմնականում գրված է, որովհետև դասական կասիդայի կառուցվածքն է պահանջում, որ բոլոր ժանրերը պետք է լինեն. [[նասիբ]], [[վասֆ]], [[մադհ]], [[ֆախր]]։
Աբու Թամմամին մեծ համբավ են բերել ոչ միայն կասիդաները, այլ նաև անտալոգիաները։ Անգամ կարծիք կա, որ ուրիշի գործերը հավաքելու մեջ նա ավելի բարձր ճաշակ էր ցուցաբերում։ Հետո արաբ բանասերները սկսեցին նրա օրինակով կազմել անտալոգիաներ։ ՄեծՄեզ հասած անտալոգիաներից հատկապես արժեքավոր է «Քիթաբ ալ-Համասան» ({{lang-ar|الحمسة}})։ Այն կազմված է մի քանի գլուխներից։ Դրանում նա հավաքագրել է իսլամական վաղ շրջանի ու նախաիսլամական շրջանի տարբեր պատճառներով մոռացված 570 պոետների ստեղծագործություններից հատվածներ, որոնք դասակարգված են ժանրերով։ Առաջին գլխում պատմվում է արաբների սխրագործությունների մասին։ Սա ամենից մեծ գլուխն է։ Այնուհետև մյուս գլուխներն են, որտեղ կան հիջաներ, ռիսաներ, մադհեր։
 
== Աղբյուրներ ==