«Աբու Թամմամ»–ի խմբագրումների տարբերություն

[[9-րդ դար]]ից սկսվում է [[կլասիցիզմ]]ի և [[նեոկլասիցիզմ]]ի դարաշրջանը։ Արաբ ուսումնասիրողները այն անվանում են «Հակազդեցության շարժում», իսկ հաճախ՝ պարզապես Աբբասյան 2-րդ ժամանակաշրջան։ Այս շրջանի առանձնացման պատճառ է հանդիսացել այն հանգմանքը, որ [[9-րդ դար]]ից սկսվել էր արաբական սովորույթների նկատմամբ պաշտամունքի ձևավորումը։ Սակայն սա չէր նշանակում նորի բացառում, որը պոեզիա էին ներմուծել նախորդ պոետները՝ նորացման շարժման ներկայացուցիչները ([[Աբու Նուվաս]], [[Բաշշար իբն Բուրդ]], [[Աբու-լ-Աթահիա]])։ Այս շարժումը ճիշտ հասկանալու համար պետք է նախ հասկանալ քաղաքական և հասարակական իրավիճակը [[Արաբական խալիֆայություն|խալիֆայությունում]] այդ ժամանակաշրջանում. իշխանության գլուխ էին կանգնել [[Աբբասյաններ]]ը, և նրանց օրոք տեղի ունեցան մեծ նվաճումներ, ընդլայնվեցին խալիֆայության սահմանները։
 
[[Արաբներ]]ը շփվեցին այլ ժողովուրդների հետ, ծանոթացան նոր մշակույթի ու քաղաքակրթության հետ և չէին կարող չկրել դրանց ազդեցությունը (հիմնականում պարսկական և հունական)։ Այս պայմաններում անմասն չէր կարող մնալ պոեզիան։ Եվ որպեսզի արաբները չմոռանան իրենց ավանդույթները և չկորցնեն իրենց դիմագիծը, առաջ եկավ «Վերադարձ դեպի հնություն» շարժումը։ Անհրաժեշտ էր ստեղծագործել դասական կասիդայի սահմաններում, պահպանել կառուցվածքը։ Սակայն , շատ հաճախ, այս ուղղության ներկայացուցիչների բանաստեղծությունները ինչ-որ առումով կեղծ էին, քանի որ նրանք չէին կարող ստեղծագործել բեդվինի նման, նրանք չունեին բեդվինի հոգեբանությունը, որովհետև ապրում էին քաղաքներում։ Եվ նրանց նկարագրությունները անապատի, ուղտի, բեդվինուհու և այլնի մասին կեղծ էին։
 
«Վերադարձ դեպի հնություն» շարժման ականավոր ներկայացուցիչներից են '''Աբու Թամմամը''' և [[ալ-Բուհթուրի]]ն։