«Բաշշար իբն Բուրդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 54.
Նորացման գրականության սկիզբը դրած դասական պոետներից է պարսկական ծագում ունեցող կույր բանաստեղծ Բաշշար իբն Բուրդը։ Ծնվել է [[Բասրա]]յում, ստեղծագործել վաղ հասակից։ Բաշշարը, ինչպես և ցանակացած քաղաքաբնակ պոետ, փորձում էր ավելի երկար ապրել բեդվինական միջավայրում մաքուր [[արաբերեն]] սովորելու համար։ [[30]] տարեկանում նա հեռանում է Բասրայից և թափառական կյանք է սկսում։ Նա փորձում է հաստատվել [[Իրաք]]ի քաղաքների տարբեր պալատներում, սակայն ամենուր նրա սուր լեզուն նրա համար հակառակորդներ է ստեղծում։ Նրան մեղադրում էին անբարոյականության, [[Համասեռամոլություն|համասեռամոլության]] և այլ արատների մեջ։ Նրա [[ղազալ|սիրային լիրիկան]] համարվեց անպատշաճ և խալիֆ [[ալ-Մահդի]]ն արգելեց նրան հորինել [[նասիբ]]ներ։ [[783]] թվականին խալիֆի հրամանով նա տանջամահ արվեց։
 
Միջնադարյան բանասերները Բաշշար իբն Բուրդին նկարագրում են որպես եսասեր, այլասերված շահամոլի, սակայն դա որոշակի [[Քաղաքականություն|քաղաքական]] խմբի գնահատականն էր։ Նա առաջին պոետներից էր, որ կապված էր միաժամանակ [[Արաբական մշակույթ|արաբական]] և [[պարսկական մշակույթ]]ի հետ, ինչը նրան հնարավորություն էր տալիս հասնել բանաստեղծաանբանաստեղծական սինթեզի։ Ձգտելով գովերգել բարձրաստիճան անձանց՝ ձոներգերումձոներում նա պահպանել է հին արաբական պոեզիայի կանոնները։ Բանաստեղծը բողոքում էր ճակատագրի դեմ, որը իրեն ստիպում էր ցածրանալ պարգև ստանալու համար։ Նա ասում էր, որ շնորհակալ է Աստծուց, որ խլել է իր տեսողությունը, որպեսզի չտեսնի նրանց ում ատում է։ Նա չէր վախենում ընդգծել իր՝ պարսկական ազնվական ցեղից լինելը։ Որոշ արաբական ցեղերի ծաղրմանը նա նվիրում էր [[հիջա]]ներ։
 
Ձևականորեն [[մուսուլման]] մնալով՝ նա վաստակել էր [[Հերետիկոսություն|հերետիկոսի]] համբավ։ Իր բանաստեղծություններում նա իրեն թույլ էր տալիս սրբապղծորեն արտահայտվել [[հաջ]]ի, [[ռամադան]] ամսվա [[պաս]]ի մասին։ Նոր քաղաքային և պալատական մշակույթի ազդեցությունը ավելի ցայտուն արտահայտվեց նրա սիրային բանաստեղծություններում։ Դրանք աչքի էին ընկնում նրբությամբ և երաժշտականությամբ, զգացվում էր իրանական պալատական պոեզիայի ազդեցությունը։ Նրանցում մեծ տեղ էր զբաղեցնում սիրային երկխոսությունը, իսկ բանաստեղծությունը կրում էր սիրային նամակի ձև։ Այսպիսով նրա սիրային պոեզիայում միահյուսվում էին [[անապատ]]ային պոեզիայի ավանդական ձևերը, Հիջազի քաղաքային սիրային լիրիկայի տարրերն ու [[բաղդադ]]յան պոեզիայի կիրթ տարրերը։ [[մադհ|Ձոներ]] գրելիս նա պահպանողական էր, սակայն մյուս ժանրերում ազատորեն դիմում էր նորարարությունների։ Բաշշար իբն Բուրդի թեմատիկան ավելի բազմաբնույթ է, քան նախորդներինը։ Նա չէր վախենում նոր անսպասելի թեմաներից և ձևերից։ Բանաստեղծը խուսափում էր վերամբարձ ոճից և նախապատվությունը տալիս էր հանրությանը հասանելի պարզ լեզվին։