«Խպիպ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Խպիպ''', զոբ ({{lang-lat|struma}}), [[վահանագեղձ]]ի դիֆուզ կամ սահմանափակ մեծացումն է։ Այն կարող է պայմանավորված լինել ֆոլիկուլներում կոլոիդ հյուսվածքի չափից շատ կուտակումով, ֆոլիկուլյար էպիթելի գերաճով, շարակցա-հյուսվածքային հենքի գերաճով, լիմֆոիդային ինֆիլտրացիայով և այլ պատճառներով։ Թիրեոիդ էպիթելի գերաճը կարող է ընդգրկել վահանագեղձի պարենքիմն ամբողջությամբ (տարածուն, դիֆուզ խպիպ) կամ առանձին հատվածներ (հանգուցավոր խպիպ)։ Այսպիսով ըստ էության խպիպը դա ախտորոշում (դիագնոզ) չէ․ այս տերմինը ցույց է տալիս, որ առկա է վանանագեղձի այնպիսի հիվանդություն, որն ուցեկցվում է գեղձի ծավալի աստիճանական, կայուն մեծացմամբ, առանց գեղձի ֆունկցիոնալ վիճակի մեծացման։ճշտման։ [[Վահանագեղձ]]ի աննշան մեծացում նկատվում է սեռական հասունացման, [[դաշտան]]ի, [[հղիություն|հղիության]], լակտցիայի (կաթնատվության) շրջաններում։ Խպիպի բերող հիվանդություններից են․
== Դասակարգում ==
Խպիպի միջազգային դասակարգում՝առաջարկված ԱՀԿ–ի (Առողջության համաշխարհային կազմակերպություն) կողմից 2001 թ․–ին<br />
::* 0 աստիճան– խպիպ չկա;
::* I աստիճան – գեղձը շոշափվում է, բայց տեսանելի չէ;
::* II աստիճան – գեղձը շոշափվում է, տեսանելի է։
Հետխորհրդային երկրներում դեռևս լայն տարածում ունի Օ․ Վ․ Նիկոլայևի առաջարկած դասակարգումը (1955 թ․)
::*0 աստիճան –վահանագեղձը տեսանելի չէ և չի շոշափվում, նորմա;
::*I աստիճան — վահանագեղձը տեսանելի չէ, շոշափվում է նեղուցը;
::*II աստիճան — վահանագեղձը տեսանելի է կլման ակտի ժամանակ, շոշափվում է, բայց պարանոցի ձևը փոփոխված չէ;
::*III աստիճան — վահանագեղձը տեսանելի է, շոշափվում է, փոփոխված են պարանոցի ուրվագծերը ("հաստ պարանոց")
::*IV աստիճան — բացահայտ արտահայտված խպիպ, որն աղավաղում է պարանոցի ուրվագծերը։
::*V աստիճան – վահանագեղձը ահռելի չափերի է , այն ճնշում է շնչափողը, կերակրափողը։
Խպիպը կարող է լինել միակողմանի, երկկողմանի։ Հաճախ լինում է պարանոցի վրա, երբեմն՝ կրծոսկրի ետևում (ետկրծոսկրային խպիպ)։
Ըստ գեղձի ֆունկցիոնալ վիճակի տարբերում են
::*Հիպոթիրեոիդ վիճակ– թիրեոիրդ հորմոնների արտադրությունը նորմայից ցածր է
::*Էութիրեոիդ վիճակ–թիրեոիրդ հորմոնների արտադրությունը նորմաի սահմաններում է
::*Հիպերթիրեոիդ վիճակ–թիրեոիրդ հորմոնների արտադրությունը նորմայից բարձր է
Խպիպով ուղեկցվող հիվանդություններից են․
*[[դիֆուզ տոքսիկ խպիպ]] (Բազեդովյան հիվանդություն, Գրեյվսի հիվանդություն)
*տոքսիկ ադենոմա (Պալմերի հիվանդություն)
Տող 8 ⟶ 26՝
*թիրեոիդիտներ և այլն։
 
Խպիպը կարող է լինել միակողմանի, երկկողմանի։ Հաճախ լինում է պարանոցի վրա, երբեմն՝ կրծոսկրի ետևում (ետկրծոսկրային խպիպ)։ Խպիպն ուղեկցվում է վահանագեղձի գործունեության խանգարմամբ։ Սպորադիկ խպիպն հանդիպում է տարբեր վայրերում և պայմանավորված է օրգանիզմում յոդի էնդոգեն անբավարարությամբ։ Տեղաճարակային (էնդեմիկ) խպիպը լինում է աշխարհագրական որոշակի մարզերում, պայմանավորված է օդում, ջրում, հողում և սննդամթերքում յոդի անբավարարությամբ (երբ 200—220 մկգ-ի փոխարեն օրգանիզմն ընդունում է 80—20 մկգ [[յոդ]])։ Յոդի անբավարարությունը կարող է խորանալ արտաքին անբարենպաստ պայմանների և էնդոգեն գործոնների (հղիություն, լակտացիա, հիպովիտամինոզներ, ճիճվային հիվանդություն) ազդեցությունից, երբեմն՝ տարբեր վարակիչ հիվանդություններից, թունավորումներից։ Օրգանիզմում յոդի հարաբերական անբավարարություն կարող է առաջանալ յոդի և մի շարք քիմիական տարրերի (կալցիում, ֆտոր) փոխհարաբերության խանգարումից։ Տեղաճարակային խպիպն հանդիպում է աշխարհի համարյա բոլոր երկրներում, առավելապես՝ բարձր լեռնային մարզերում, նախալեռներում։
 
'''Կանխարգելումը'''. անհատական և խմբային կանխարգելիչ միջոցառումներ (յոդացված կերակրի աղի ընդունում), հիվանդության վաղ հայտնաբերում և դիսպանսերային հսկողություն։
Տող 14 ⟶ 32՝
'''Բուժումը'''. յոդի պատրաստուկներ, թիրեոդին, տրիյոդթիրոնին, դիյոդթիրոզին։ Դեղորայքային բուժման անարդյունավետության դեպքում՝ վիրաբուժական միջամտություն։
 
== Աղբյուրներ ==
{{cite book
|title = Хирургические болезни
|author = М. И. Кузин
|last =
|first =
|publisher = Медицина
|edition = 3
|language = ռուսերեն
|chapter = 4
|page = 47-69
|location =
|year =2002
|isbn = 5-225-00920-4
|url =http://www.webmedinfo.ru/xirurgicheskie-bolezni-kuzin-m-i.html
}}
{{ՀՍՀ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խպիպ» էջից