«Մագմատիկ ապարներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Մագմատիկ ապարներ, հեռացվել է {{Կատեգորիա չկա}} ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
 
{{անաղբյուր}}
'''Մագմատիկ ապարներ''', [[հրային ապարներ]], [[ապարներ]], որոնք առաջացել են հրահեղուկ մագման սառչելու և բյուրեղանալու հետևանքով։ Մագման կարող է սառչել ինչպես Երկրի խոր հորիզոններում, այնպես էլ Երկրի մակերեվույթին՝ արտավիժելուց հետո։ Մ.ա., ըստ սառչելու պայմանների, լինում են [[ինտրուզիվ]] (խորքային) և [[էֆուզիվ]] (հրաբխային, արտավիժած), որոնք իրարից տարբերվում են ստրուկտուրայով և տեքստուրայով։ Ինտրա, զիվ ապարները ([[գրանիտ]], [[սիենիտ]], [[դիորիտ]]) մագմայի դանդաղ բյուրեղացման պատճառով ունեն լրիվ բյուրեղային ստրուկտուրա և ներդրվում են որպես բաթոլիթներ, շտոկներ, լակոլիթներ, երակներ և այլն։ էֆուզիվ ապարները ([[բազալտ]], [[անդեզիտ]], [[տուֆ]]) մագմայի արագ սառչելու հետևանքով ունենում են ոչ լրիվ բյուրեղային ստրուկտուրա, հագեցած են հրաբխային ապակիով և հաճախ տեղադրվում են որպես լավային հոսքեր ու ծածկույթներ։ Մ. ա. սովորաբար կազմված են սիլիկատներից։ Նրանց գլխավոր բաղադրամասը սիլիկահողն է ([[Si02]]), ըստ որի պարունակության Մ.ա. լինում են՝ գևրհի մքային (SiOa « 40%), հիմքային (40-56%), միջին թթվության (56-65%), թթու (65-70%) և գևրթթու (»75%)։ Սիլիկատներ չպարունակող Մ.ա. (օրինակ, կարբոնատիտները) խիստ սակավ են։ Համապատասխանաբար փոխվում է նաև միներալների կազմը Մ.ա-ի առանձնացված խմբերում։ Գերհիմքային ապարները ([[պիրոքսենիտներ]], [[դունիտներ]], [[օլիվիններ]]) բաղկացած են միայն օլիվինից և պիրոքսենից, հիմքայիններում ([[գաբբրոգաբրո]], [[բազալտ]]) առկա է նաև կալցիումային պլագիոկլազ։ Թթու ապարներում ([[գրանիտ]], [[լիպարիտ]], [[դացիտ]]) նվազում է Մագնզիում-երկաթային ու կալցիումային սիլիկատների պարունակությունը, և հանդես են գալիս ալկալիական դաշտային սպաթներ4ու քվարց։ Կախված ալկալիների պարունակությունից՝ Մ.ա-ի յուրաքանչյուր խմբում առանձնացվում են նորմալ և ալկալիական շարքի ապարներ ([[ալկալիական գրանիտներ]], [[նեֆելինային սիենիտներ]], [[ֆոնոլիտներ]])։ Մ.ա-ի տարբեր տիպերի հևո կապված են լինում տարբեր օգտակար հանածոներ (օրինակ, թթու ապարների հետ՝ [[կապար]], [[վոլֆրամ]], [[ոսկի]], հիմքայինների հետ՝ [[տիտանամագնետիտ]], [[պղինձ]], գերհիմքային ապարների հետ՝ [[քրոմ]], [[պլատին]], [[նիկել]], ալկալխսկանների հետ՝ [[տիտան]], [[ֆոսֆոր]], [[ապատիտ]], [[ցիրկոնիում]], հազվագյուտ հողեր)։ Նշված բոլոր Մ. ա. լայնորեն տարածված են [[ՀԽՍՀ]]-ում։ Մ.ա. ունեն տնտեսական նշանակություն. կիրառվում են որպես շինանյութ ([[տուֆեր]], [[լաբրադորիտներ]] և այլն), հղկանյութ ([[պեմզա]]) և ջերմամեկուսիչներ ([[պեմզա]], [[պեռլիտ]]), ինչպես նաև հումք են արժեքավոր բաղադրիչների կորզման համար (օրինակ, ալյումինիում՝ նեֆելինային սիենիտներից)։
 
{{ՀՍՀ}}