«Վահանագեղձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
[[Պատկեր:Diffuse Thyroid Hyperplasia (3334227062).jpg|250px|մինի|աջից|Վահանագեղձ]]
== Անատոմիա ==
Կազմված է 2 բլթերից ({{lang-lat|lobus dexter et lobus sinister}}) և դրանց ստորին ծայրերը միացնող պարանոցից (նեղուցից) ({{lang-lat|isthmus}})։ Գեղձը տեղադրված է պարանոցի վրա՝ շնչափողի երկու կողմերում, հպվում է վահանաճառին (այստեղից՝ Վահանագեղձ անվանումը)։ Կողմային բլթի վերին բևեռը հասնում է մինչև վահանաձև և մատանիաձև աճառների մակարդակին, իսկ ստորին բևեռը՝ շնչափողի 5-6 աճառային օղի մակարդակին։ Նեղուցի հետին երեսը հպվում է շնչափողի 2-3 օղերին։ Առջևից գեղձը նման է H տառըտառին և հիշեցնում է թիթեռնիկ։ Երբեմն (30-50% դեպքերում) բլթերից մեկից կամ նեղուցից դուրս է գալիս ևս մեկ հավելյալ բիլթ, որը հիմնականում բրգաձև է, և կոչվում է բրգաձև (հավելյալ) բիլթ ({{lang-lat| lobus piramidalis}})։ Իրենց վերին մասով բլթերը հասնում են Տեղադրված է պարանոցի վրա՝ շնչափողի երկու կողմերում, հպվում է վահանաճառին (այստեղից՝ Վ․ անվանումը)։
Կողմնային բլթերը ետևից կպած են ըմպանի և [[կերակրափող]]ի պատերին։ Արտաքին մակերևույթն ուռուցիկ է, ներքինը՝ գոգավոր և դարձած է դեպի շնչափողն ու կոկորդը։ [[Զանգված]]ը , [[15]]—[[20]] գ է։ Շատ հարուստ է վահանագեղձի արյունամատակարարումը, [[օրգանիզմ]]ի ամբողջ [[արյուն]]ը գեղձով անցնում է մոտավորապես ժամը 1 անգամ։ Վահանագեղձի հիմնական կառուցվածքային միավորը գեղձային բշտիկն է (ֆոլիկուլը), որի խոռոչը լցված է յոդ պարունակող [[սպիտակուց]]ից (թիրեոգլոբուլին) կազմված կոլոիդով։ Թիրեոգլոբուլինի պրոտեոլիզի հետևանքով առաջանում են թիրոքսին և եռյոդթիրոնին, որոնք էլ անցնում են արյան մեջ։ Գեղձային բշտիկները կիպ կպած են իրար, պատերը պատված են միաշերտ խորանարդաձև գեղձային էպիթելով։ Ֆոլիկուլային էպիթելի բջիջների ձևը, ծավալը և բարձրությունը կախված են վահանագեղձի ֆունկցիոնալ վիճակից։
== Ֆիզիոլոգիա ==
=== Վահանագեղձի ֆիզիոլոգիան ===
Վահանագեղձ արտադրում է թիրեոիդ հորմոններ՝ թիրոքսին , եռյոդթիրոնին և թիրեոկալցիտոնին։ Թիրեոկալցիտոնինը արտադրվում է միջֆոլիկուլյար շարակցական հյուսվածքում գտվող հարֆոլիկուլյար կամ K-բջիջների կողմից։ Թիրեոկալցիտոնինը մասնակցում է օրգանիզմում կալցիում–ֆոսֆորական փոխանակության կարգավորմանը։ Թիրեոիդ հորմոնները ունեն ազդեցության լայն սպեկտր։ Այս հորմոններից է կախված հյուսվածքների նորմալ զարգացումը, նյութափոխանակությունը, նյարդային համակարգի նորմալ գործունեությունը և այլն։ Մեծ չափաքանակներով հորմոններն ուժեղացնում են նյութափոխանակության պրոցեսները։ Թիրեոիղ հորմոնների ազդեցության մեխանիզմը պայմանավորված է բջջի կողմից ազդանշանների «ճանաչման» ու ընկալման և պատասխան ռեակցիայի բնույթը որոշող մոլեկուլային պրոցեսների առաջացման փուլերով։ Տարբեր հյուսվածքների բջիջներում հայտնաբերված են առանձնահատուկ սպիտակուց-ընդունիչներ, որոնք «ճանաչում են» հորմոնը և այն ընդգրկում կենսաքիմիական․ ռեակցիայի մեջ։ Վահանագեղձի ֆունկցիան, որը փոխհամաձայնեցված է ներզատիչ մյուս գեղձերի հետ, կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգը։ Առավել կարևոր է հիպոֆիզի դերը, որն արտադրում է վահանագեղձի ֆունկցիան ու զարգացումը խթանող թիրեոտրոպ հորմոն։ [[Հիվանդություն]]ներից առավել հաճախ հանդիպում են բորբոքումները, ուռուցքները, վնասվածքները, բնածին արատները, որոնք կարող են ուղեկցվել վահանագեղձի մեծացմամբ (տես խպիպ) և ֆունկցիայի խանգարումներով՝ հորմոնային նյութերի առաջացման նվազմամբ (հիպոթիրեոզ, Լորձայտուց) կամ ավելացմամբ ։
 
Տող 11.
Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք, 1984 թ․
== Արտաքին հղումներ ==
http://www.ysmu.am/images/stories/Library/books/Human_Anatomy.pdf<br>
http://anatomiya-atlas.ru/?page_id=2513
{{ՀՍՀ}}