«Վահանագեղձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
Կողմնային բլթերը ետևից կպած են ըմպանի և [[կերակրափող]]ի պատերին։ Արտաքին մակերևույթն ուռուցիկ է, ներքինը՝ գոգավոր և դարձած է դեպի շնչափողն ու կոկորդը։ [[Զանգված]]ը , [[15]]—[[30]] գ է։ Շատ հարուստ է վահանագեղձի արյունամատակարարումը, [[օրգանիզմ]]ի ամբողջ [[արյուն]]ը գեղձով անցնում է մոտավորապես ժամը 1 անգամ։ Վահանագեղձի հիմնական կառուցվածքային միավորը գեղձային բշտիկն է (ֆոլիկուլը), որի խոռոչը լցված է յոդ պարունակող [[սպիտակուց]]ից (թիրեոգլոբուլին) կազմված կոլոիդով։ Գեղձային բշտիկները կիպ կպած են իրար, պատերը պատված են միաշերտ խորանարդաձև գեղձային էպիթելով։ Ֆոլիկուլային էպիթելի բջիջների ձևը, ծավալը և բարձրությունը կախված են վահանագեղձի ֆունկցիոնալ վիճակից։
=== Վահանագեղձի ֆիզիոլոգիան ===
Վահանագեղձի բնականոն ֆունկցիայով են պայմանավորված հյուսվածքների աճման, զարգացման, տարբերակման, ինչպես նաև նյարդային գրգռականության կարգավորման պրոցեսները։ Վահանագեղձ արտադրում է թիրեոիդ հորմոններ՝ թիրոքսին , եռյոդթիրոնին և թիրեոկալցիտոնինթիրեոկալցիտոնին։ հորմոնները։ Թիրեոկալցիտոնինը արտադրվում է միջֆոլիկուլյար շարակցական հյուսվածքում գտվող հարֆոլիկուլյար կամ K-բջիջների կողմից։ Մեծ չափաքանակներով հորմոններն ուժեղացնում են նյութափոխանակության պրոցեսները։ Թիրեոիղ հորմոնների ազդեցության մեխանիզմը պայմանավորված է բջջի կողմից ազդանշանների «ճանաչման» ու ընկալման և պատասխան ռեակցիայի բնույթը որոշող մոլեկուլային պրոցեսների առաջացման փուլերով։ Տարբեր հյուսվածքների բջիջներում հայտնաբերված են առանձնահատուկ սպիտակուց-ընդունիչներ, որոնք «ճանաչում են» հորմոնը և այն ընդգրկում կենսաքիմիական․ ռեակցիայի մեջ։ Վահանագեղձի ֆունկցիան, որը փոխհամաձայնեցված է ներզատիչ մյուս գեղձերի հետ, կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգը։ Առավել կարևոր է հիպոֆիզի դերը, որն արտադրում է Վահանագեղձիվահանագեղձի ֆունկցիան ու զարգացումը խթանող թիրեոտրոպ հորմոն։ [[Հիվանդություն]]ներից առավել հաճախ հանդիպում են բորբոքումները, ուռուցքները, վնասվածքները, բնածին արատները, որոնք կարող են ուղեկցվել վահանագեղձի մեծացմամբ (տես խպիպ) և ֆունկցիայի խանգարումներով՝ հորմոնային նյութերի առաջացման նվազմամբ (հիպոթիրեոզ, Լորձայտուց) կամ ավելացմամբ ։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Ներզատաբանություն]]