«Բամբերգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 191.
=== Ջրհեղեղներ ===
[[Պատկեր:Bamberg Hochwassermarke.JPG|մինի|Ջրի բարձրացման ցուցանիշները Դոմինիկյան վանքի վրա]]
[[Ռեգնից]] գետի ջրի մակարդակի տատանումները մեծ վտանգ են ներկայացնում քաղաքի համար: 1342 թվականին «Մագդալենա» անունը կրող ջրհեղեղի հետևանքով ջրի տակ է անցել մի կամուրջ: Ամենամեծ ջրհեղեղը եղել է 1784 թվականի փետրվարի 27-ին, որի ժամանակ ջրի տակ է անցել Մյուլեն թաղամասի տների մեծամասնությունը: Մեծապես վնասվել են նաև կամուրջները: 1756 թվականին լճի վրա բարոկոյի ոճով կառուցված յուրահատուկ կամուրջը (այսօր՝ Շղթայակապ կամուրջ ) կործանվել է սառույցի բեկորների և արմատախիլ եղած ծառերի պատճառով:
 
Քաղաքի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել ջրի մակարդակի մի քանի ցուցանիշներիշի: Այստեղ նշված են նաև 2004 թվականի մեծ ջրհեղեղի ցուցանիշները:
 
=== Կախարդների հետապնդման ժամանակաշրջան ===
Բամբերգի եկեղեցական հնագույն կանոնադրությունը նույնն էր [[Վյուրցբուրգ (շրջան)|Վյուրցբուրգի]] և Կուրմայնցի, սահմանակից դարձած բողոքական Բայրութ իշխանության և շվաբական փոքրիկ դքսության՝ Վիզենշթայգի հետ, որը կախարդության ու կախարդների հետապնդման վաղ ժամանակաշրջանի կենտրոններից մեկն էր Հարավային Գերմանիայում:
 
1507 թվականին Բամբերգում վավերացվեց „Constitutio Criminalis Bambergensis“ կոչվող քրեական սահմանադրությունը, որը, ի թիվս այլ պատիժների, տուգանք էր նախատեսում նաև կախարդությունների համար՝ սահմանելով բարձրագույն պատիժ՝ մահ խարույկի վրա:
{{Մեջբերում|die straff der zauberey: Item so jemandt den leuten durch zauberey schaden oder nachtheyl zufuegt, soll man straffen vom leben zum todt, vnnd man soll solch straff mit dem fewer thun (Կախարդության համար նախատեսված պատիժ. եթե ինչ-որ մեկը վնասում կամ բացասական կողմ է ավելացնում մարդկանց, ապա նա պիտի պատժվի մահով՝ այրվելով խարույկի վրա)|„Constitutio Criminalis Bambergensis“ քրեական սահմանադրության հոդված 109, 1507 թվական}}
 
Երկարաժամկետ տարաձայնությունները Բամբերգի կառավարիչ-եպիսկոպոսի հետ, բախումների հետևանքվ ծագած սովի և եպիսկոպոս Յոհան Գեորգ II-ի կողմից կախարդություններին անձնապես հավատալը պատճառ հանդիսացան կախարդների հետապնդման ու ընտանիքներով բռնագաղթման գործընթացը 1620-1630-ական թվականներին իրենց բարձրակետին հասցնելու համար: Վանական Ֆրիֆրիխ Ֆյորները կախարդների հետապնդման հիմնական կազմակերպիչն ու առաջնորդն էր: Դորնհայմի իշխան Յոհան Գեորգ II-ը կախարդների և կախարդություն անելու մեջ մեղադրվողների ձերբակալության համար, նույնիսկ, հատուկ հաստատություն էր ստեղծել:
 
Բամբերքի մեծաթիվ քաղաքացիներից ու եկեղեցական համայնքի անդամներից զատ՝ կախարդության մեղադրանքով 1628 թվականի օգոստոսին ձերբակալվել էր նաև Բամբերգի քաղաքապետը՝ Յոհանես Յունիուսը: Նա այստեղ իր ձերբակալության մասին աղջկան գրում է. {{մեջբերում|Unschuldig bin ich in das gefengnus kommen, unschuldig bin ich gemarttert worden, unschuldig muß ich sterben …(Ես անմեղ եմ բերվել բանտ, անմեղ եմ տառապել և անմեղ էլ պիտի մեռնեմ)|Քաղաքապետ Յոհանես Յունիուսի հրաժեշտի նամակը}}
 
Ըստ զոհերի ցուցակի՝ մինչև 1632 թվականը Բամբերգում ավելի քան 300 մարդ է մահապատժի ենթարկվել՝ մեղադրվելով կախարդության մեջ<ref>[http://www.anton-praetorius.de/downloads/namenslisten/Bamberg%20Namensliste%20Opfer%20mit%20Todesdatum.pdf Կախարդների դատավարության զոհերի ցուցակը(գերմաներեն)] (PDF; 268&nbsp;kB)</ref>: մեզ հասած դատավարական փաստաթղթերից պարզ է դառնում, որ 1595-1631 թվականներն ընկած ժամանակաշրջանում երեք փուլով ավելի քան 880 մարդ է դատապարտվել մահապատժի՝ մեղադրվելով կախարդության մեջ: Միայն շվեդական զորքերի հարձակումից հետո վերջ դրվեց այդ հետապնդումներին: Եպիսկոպոս Յոհան Գեորգ II-ը փախուստի դիմեց Կերնթեն ու մահացավ այնտեղ 1633 թվականին:
 
Կախարդների հետապնդման ժամանակաշրջանը լավագույնս արտացոլվում է 1830-ական թվականներին լայն տարածում գտած անտիկվար իրերի առևտրի շրջանակներում պահպանված փաստաթղերի շնորհիվ: Դրանք հավաքագրվել են քաղաքի արխիվի համար և պահպանվում են Բամբերգի քաղաքային գրադարանի ձեռագրերի պահոցում: Սակայն այն հարցը՝ արդյոք այս դատավարական փաստաթղթերն ամբողջական պատկերացում կարո՞ղ են տալ այդ ժամանակաշրջանի մասին, դրանց պահպանման վիճակից ելնելով, դժվար է ասել: Ամեն դեպքում՝ դատապարտյալների անձնական տվյալներից և դատական գործընթացից ավելի քան պարզ կարելի է ենթադրել, որ կախարդության մեղադրանքի քողի տակ այս ժամանակաշրջանում շահարկվում էին իրավաքաղաքական խնդիրներ: Եպիսկոպոս Գեորգ Յոհանես II-ը կախարդությամբ զբաղվելու պատրվակով նպատակաուղղված կերպով ցանկանում էր չեզոքացնել քաղաքական հակառակորդներին հոգևոր աշխարհում, ինչպես նաև Բամբերգի բնակչության շրջանում:
 
2012 թվականի հոկտեմբերին Բամբերգում ամեն շաբաթ կազմակերպվել են քննարկումներ այն ժամանակաշրջանի «Կախարդների դատավարության» վերաբերյալ՝ քաղաքի պատմությունը թարմացնելու և մշակելու նպատակով: Բամբերգի Կենտրոն վարչական շրջանը նախատեսում է նվիրաբերությունների միջոցով Գեյերսվյորթ ամրոցի մոտակայքում մի հուշարձան տեղակայել, որը կհիշեցնի ոչ միայն կախարդների հետապնդման մասին, այլ նաև կնախազգուշացնի մոլեռանդության ու խտրականության բացասականության աստիճանի մասին:
[[ZDF]] հեռուստաալիքի "Die Seelen im Feuer"(«Հոգիները՝ խարույկում») գեղարվեստական ֆիլմում, որը նկարահանված է Զաբինե Վայգանդի համանուն վեպի հիման վրա, ներկայացվում է կախարդների հետապնդման ժամանակաշրջանը Բամբերգում<ref>[https://presseportal.zdf.de/pm/das-zdf-auf-dem-filmfest-muenchen-2014/ "Die Seelen im Feuer" ֆիլմի մասին տեղեկություններ ZDF-ից, հունիս, 2014]</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բամբերգ» էջից