«Բզնունիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +, )
Տող 24.
== Ծագումնաբանություն ==
Համաձայն տոհմական ավանդաության, որը մեզ է փոխանցել [[Մովսես Խորենացի]]ն, Բզնունիների տոհմը սերում է Բազ նահպետից:
Բազը Մանավազ Հայկազունու թոռն էր: Նա ժառանգեց [[Վանա լիճ|Վանա ծովի]] հյուսիս-արևմտյան կողմը: Նրա անունով ծովը կոչվեց Բզնունյաց , իսկ գավառը՝ Բզնունիք:
Այլ պատմական վկայության համաձայն [[Հայաստան]]ի [[Լոռի|Լոռվա]] հյուսիսային շրջանում ևս Բազ նահապետը հիմնադրել է Բազակերտ ավանը Բազաբերդ ամրոցով, որի մասին բազմաթիվ հիշատակումներ կան միջնադարյան հայ պատմիչների մոտ:
== Պատմություն ==
Տող 31.
[[Տրդատ Գ Մեծ]]ի ժամանակ նրանց է վստահվել Ձորա պահակ սահմանային լեռնանցքը: Բզնունյաց նախարարները եղել են զորահրամանտարներ և սահմանային կուսակալներ: Բզնունիները հիշատակվում են [[Գահնամակ]]ում և [[Զորանամակ]]ում:
[[Խոսրով Կոտակ]]ի ժամանակ տոհմի տանուտեր Դատաբեն Բզնունին, չենթարկվելով կենտրոնաձիգ իշխանությանը, ապստամբեց արքայի դեմ: [[Մամիկոնյաններ|Վաչե Մամոկոնյանը]] Առեստի ճակատամարտում ջարդում է ապստամբների մի մասին, մնացած մասը՝ փախուստի է դիմում: Դատաբեն Բզնունուն շղթայակապ բերում են արքայի մոտ, և ըստ ժամանակի պատժի միջոցների, նրան մահվան են դատապարտում դավաճանի նման՝ քարկոծելով:
Սակայն Բզնունյաց ավատատիրական վերնախավը դեռ գոյություն ուներ և նահապետական կարգերին հավատարիմ այդ տունը դեռ պահպանում էր նախկին անհնազանդ ու ինքնիշխան կացութաձևը , ուստի Վաչե Մամիկոնյանին հրաման տրվեց՝ ոչնչացնելու դավադրության մասնակից ողջ տանուտիրական ավագանին, որից հետո Բզնունյաց տիրույթները բռնագրավվում են և միացվում արքայական կալվածքներին: Հետագայում, որպես բռնագրավված գավառ, շնորհման կարգով այն հանձնվում է Աղբիանոս եպիսկոպոսին, քանզի եկեղեցին սահմանափակվում էր հեթանոսական տաճարապատկան հողերով և բռնագրավված տիրույթների ստացմամբ: Չնայած տոհմի տանուտիրական վերնախավի վերացմանը, Բզնունյաց տոհմը կարողացավ պահպանել իր գոյությունը ավատատիրական կարգի մե. 6-7-րդ դարերում հիշատակվում են Բզնունյաց եպիսկոպոսներ, տարբեր ձեռագրերի հիշատակարաններում հանդիպում ենք պատվիրատու և ստացող Բզնունի վարդապետներ, ինչը խոսում է նրանց ավատատիրական և ազնվական աստիճանի պահպանման մասին:
Մշտապես վառ էր հիշողությունը տեղանունների նկարագրության ժամանակ այն սեփականություն ունեցող տոհմի հիշատակումը, օրինակ 13-րդ դարում
[[Պատկեր:Լևոն Բզնունի.jpg|մինի|աջից|Լևոն Բզնունի]]
Խլաթը հիշատակվում է որպես «քաղաք Բզնունյաց Խլաթն» ու տոհմի ոչնչացում ասելով միանշանակ հասկացվում է տոհմական ավագանու ու տանուտիրական իշխանության վերացումը, քանզի տոհմի հազարավոր անդամներ խնամիական ու պաշտոնակատար բազմաթիվ կապերով կապված ու սերտաճած էին պետության բոլոր տարածքներում ու բնագավառներում, այն էլ դեռևս դարավոր հեռավորությունից:
Հետագայում Բզնունի նախարարական տոհմի ներկայացուցիչներից հիշատակվում են հազվադեպ: 16-17-րդ դարերում հիշատակվում են ձեռագրերի հիշատակարաններում որպես պատվիրատու,ստացող կամ վարդապետ:
Բզնունի նախարարական տոհմից են սերվում Ներսես Վրդ. Բզնունին (Ծն. 1839-ին Կարինում (Էրզրում)) , [[Սուրբ Թադևոսի վանք]]ի վանահայր Սիմեոն Բզնունի եպիսկոպոսը ,[[Դիարբեքիր]]ի՝ Բալուի գավառի 19-րդ դարավերջի հոգևոր առաջնորդ Ներսես վրդ. Բզնունին եվ Հովհաննես վրդ. Բզնունին: 1918թ.մայիսի 21-29-ի [[Սարդարապատի ճակատամարտ|Սարդարապատի հերոսամարտի]] մասնակից, դաշնակցական Հարություն Բզնունին, 20-րդ դարի պարսկահայ բանաաստեղծ Լևոն Բզնունին եվ այլք: Տոհմի ներկայացուցիչներ կան նաև մեր օրերում:
 
== Աղբյուրներ ==