«Վահանագեղձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Anterior thyroid.jpg|250px|մինի|ձախից|Վահանագեղձ]]
'''Վահանագեղձ''' ({{lang-lat|glandula thyreoidea}}), [[ողնաշարավոր]] [[կենդանի]]ների և [[մարդ]]ու մասնագիտացված ներզատիչ [[օրգան]], արտադրում և կուտակում է [[յոդ]] պարունակող [[հորմոն]]ներ, որոնք մասնակցում են [[օրգանիզմ]]ում նյութերի և [[էներգիա]]յի փոխանակության կարգավորմանը։ Վահանագեղձ ձևավորվում է սաղմի խռիկապարկերի էպիթելից։ Բոլորա[[բերան]]ների կենտ վահանագեղձ տեղավորված է աղիքների խռիկային մասի ստորին պատի տակ, [[ձկներ]]ինը՝ խռիկային զարկերակների առջևի մասում։ Երկկենցաղ-Վահանագեղձ '''1.''' վահանաճառ, '''2․''' աշ Բիլթ» '''3.''' ձախ բիլթ '''4․''' վահանագեղձի պարանոց, '''5․''' շնչափողների զույգ վահանագեղձերը գտնվում են ենթալեզվային ապարատի շրջանում։ Սողունների վահանագեղձը հաճախ բաժանված է երկու մասի և տեղավորված է [[տրախեա]]յի տակ։ [[Թռչուն]]ների զույգ վահանագեղձերը գտնվում են բրոնխների հիմքի մոտ։ [[Կաթնասուն]]ների վահանագեղձ բաղկացած է պարանոցով իրար միացած երկու բլթից, որոշ տեսակներինը բաժանված է [[2]] առանձին մասերի։ Մարդու վահանագեղձ լրիվ ձևավորվում է պտղի զարգացման [[8]]—[[9]]-րդ ամսում։ Կազմված է 2 կողմնային բլթերից և դրանց ստորին ծայրերը միացնող պարանոցից նեղուցից։(նեղուցից)։ Տեղադրված է պարանոցի վրա՝ շնչափողի երկու կողմերում, հպվում է վահանաճառին (այստեղից՝ Վ․ անվանումը)։
[[Պատկեր:Diffuse Thyroid Hyperplasia (3334227062).jpg|250px|մինի|աջից|Վահանագեղձ]]
 
Կողմնային բլթերը ետևից կպած են ըմպանի և [[կերակրափող]]ի պատերին։ Արտաքին մակերևույթն ուռուցիկ է, ներքինը՝ գոգավոր և դարձած է դեպի շնչափողն ու կոկորդը։ [[Զանգված]]ը , [[15]]—[[30]] գ է։ Շատ հարուստ է վահանագեղձի արյունամատակարարումը, [[օրգանիզմ]]ի ամբողջ [[արյուն]]ը գեղձով անցնում է մոտավորապես ժամը 1 անգամ։ Վահանագեղձի հիմնական կառուցվածքային միավորը գեղձային բշտիկն է (ֆոլիկուլը), որի խոռոչը լցված է յոդ պարունակող [[սպիտակուց]]ից (թիրեոգլոբուլին) կազմված կոլոիդով։ Գեղձային բշտիկները կիպ կպած են իրար, պատերը պատված են միաշերտ խորանարդաձև գեղձային էպիթելով։ Ֆոլիկուլային էպիթելի բջիջների ձևը, ծավալը և բարձրությունը կախված են վահանագեղձի ֆունկցիոնալ վիճակից։
=== Վահանագեղձի ֆիզիոլոգիան ===
Վահանագեղձի բնականոն ֆունկցիայով են պայմանավորված հյուսվածքների աճման, զարգացման, տարբերակման, ինչպես նաև նյարդային գրգռականության կարգավորման պրոցեսները։ Վահանագեղձ արտադրում է թիրոքսին, եռյոդթիրոնին և թիրեոկալցիտոնին հորմոնները։ Թիրեոկալցիտոնինը արտադրվում է միջֆոլիկուլյար շարակցական հյուսվածքում գտվող հարֆոլիկուլյար կամ K-բջիջների կողմից։ Մեծ չափաքանակներով հորմոններն ուժեղացնում են նյութափոխանակության պրոցեսները։ Թիրեոիղ հորմոնների ազդեցության մեխանիզմը պայմանավորված է բջջի կողմից ազդանշանների «ճանաչման» ու ընկալման և պատասխան ռեակցիայի բնույթը որոշող մոլեկուլային պրոցեսների առաջացման փուլերով։ Տարբեր հյուսվածքների բջիջներում հայտնաբերված են առանձնահատուկ սպիտակուց-ընդունիչներ, որոնք «ճանաչում են» հորմոնը և այն ընդգրկում կենսաքիմիական․ ռեակցիայի մեջ։ Վահանագեղձի ֆունկցիան, որը փոխհամաձայնեցված է ներզատիչ մյուս գեղձերի հետ, կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգը։ Առավել կարևոր է հիպոֆիզի դերը, որն արտադրում է Վահանագեղձի ֆունկցիան ու զարգացումը խթանող թիրեոտրոպ հորմոն։ [[Հիվանդություն]]ներից առավել հաճախ հանդիպում են բորբոքումները, ուռուցքները, վնասվածքները, բնածին արատները, որոնք կարող են ուղեկցվել վահանագեղձի մեծացմամբ (տես խպիպ) և ֆունկցիայի խանգարումներով՝ հորմոնային նյութերի առաջացման նվազմամբ (հիպոթիրեոզ, Լորձայտուց) կամ ավելացմամբ ։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Ներզատաբանություն]]