«Վրաստանի զինված ուժեր»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Վրաստանի զինված ուժերը կազմված են` ցամաքային զորքերից, ռազմաօդային և ռազմածովային զինված ուժերից (ընդհանուր թվաքանակը` 30 հազար): Բացի այդ, կան ներքին զորքեր, սահմանապահ զորքեր, [[ազգային գվարդիա]]: Ցամաքային զորքերում կա 6 [[բրիգադ]]: Առավել նշանակալից իրադարձություն է ամերիկյան ռազմական հրահանգիչների մասնակցությունը վրացական հատուկ ստորաբաժանումների պատրաստման գործում (պաշտոնապես ահաբեկչության դեմ պայքարելու համար):
 
Երկու տարվա ընթացքում նրանք պատրաստել են 4 «կոմադոս» գումարտակ, ընդհանուր առմամբ 2500 զինծառայողներով (յուրաքանչյուր գումարտակում մոտ 560 զինծառայող և 180 [[զինվոր]]` մեքենայացված մեկ վաշտում): Վրաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են պատրաստել ևս 2000 վրացական զինծառայողների: Վրացական զինծառայողները պատրաստվում են [[Թուրքիա|Թուրքիայում]] և իրենց երկրռւմ: Վրաստանի ռազմական բյուջեն տարեցտարի ավելանում է, վերջին 3 տարում աճել է մոտ 4 անգամ:
2277

edits