«Թուրքիայի զինված ուժեր»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Թուրքիայի զինված ուժերը բաղկացած են ցամաքային ուժերի, ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի հրամանատարությունից, ինչպես նաև ժանդարմական զորքերից, որոնք ընդհանուր զորահավաքի դեպքում անցնում են գլխավոր հրամանատարության համապատասխան զորատեսակների տրամադրության տակ: Կա նաև ծովափնյա պահպանության հրամանատարություն: Ցամաքային զորքերը կազմում են ավելի քան 400.000 մարդ, ռազմաօդային ուժերը` 56.000, ռազմածովային ուժերը` 61.000-ից ավելի:
 
Թուրքիան ունի 4 դաշտային բանակ, որոնցից երրորդը տեղաբաշխված է Հայաստանի Հանրապետության սահմանին մոտ: Ցամաքային զորքերի սպառազինությունը կազմում է մոտ 3700 [[տանկ]], 3500 [[ՀՍՄ]] (ԶՓ), 2000-ից ավելի դաշտային հրետանի, 1500 [[զենիթային հրանոթ]]: Ռազմաօդային ուժերում կա մոտ 400 մարտական [[ինքնաթիռ]]: Ռազմածովային ուժերում կա 230 մարտական [[նավ]], այդ թվում 15 [[սուզանավ]], 13 [[ականակիր]] և 2 [[ֆրեգատ]]:
 
Հետևակային և մոտոհետևակային ստորաբաժանումները սպառազինված են [[հրացան|հրացաններով]], [[գնդացիր|գնդացիրներով]], [[ականանետ|ականանետներով]] և հակատանկային կառավարվող հրթիռներով:
 
Հետևակային ջոկի կազմի մեջ մտնում են` հրամանատարը, սեկցիաների հրամանատարները, [[ավտոմատ]] հրացանի հրաձիգն ու նրա օգնականը, [[հրաձիգները]]: Մոտոհետևակային ջոկի կազմի մեջ մտնում են` ջոկի հրամանատարը, զրահավտխադ-րիչի[[զրահափոխադրիչ|զրահափոխադրիչի]] հրամանատարը, որը միաժամանակ համարվում է հրամանատարի օգնական, վարորդը, գնդացրորդը, նռնականետորդը և հրաձիգները: Թուրքիայի հետևակային դասակն ունի 3 հետևակային [[ջոկ]], զենքի ջոկ և ղեկավարման խումբ: Զենքի ջոկն ունի գնդացրային երկու և ձեռքի մեկ հակատանկային նռնականետի սեկցիա:
 
Հարձակման ժամանակ հետևակային (մոտոհետևակային) ջոկը գործում է, սովորաբար, [[Դասակ|դասակի]] կազմում, հետիոտն կարգով կամ զրահամեքենաներով: [[Հետիոտն]] գործողությունների ժամանակ ջոկը կարող է հարձակվել 50-100 մ ճակատով, իսկ պաշտպանության ժամանակ` կախված առաջադրանքից, հակառակորդի գործողության բնույթից, տեղանքի պայմաններից` 50-125 մ ճակատով:
2277

edits