«Բամբերգ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
}}
 
'''Բամբերգ'''` ([[Գերմաներեն|գերմ]].՝ Bamberg, [ˈbambɛɐ̯k], միջին բարձր գերմ.՝ Babenberg, Բամբերգի խոսվածքով՝ Bambärch) քաղաք [[Գերմանիա|Գերմանիայի]] [[Բավարիա]] մարզում, մարզային խորհրդի նստավայր: Բամբերգը համալսարանների, բարձրագույն դպրոցների և կառավարական քաղաք է, կարևոր տնտեսական կենտրոն, ինչպես նաև եպիսկոպոսանիստ քաղաք: Երկրամասի քարտեզագրման ժամանակ քաղաքը նշվել է որպես Արևմտյան Ֆրանկոնիայի տարածաշրջանային կենտրոն և ներառվում է Նյուրնբերգի մետրոպոլիայի մեջ: ՔաղաքըՔաղաքն ունի գրեթե 71.000, իսկ ագլոմերացիան՝ շուրջ 117.000 բնակիչ<ref>Բամբերգի ագլոմերացիան՝ 117.000 բնակչությամբ՝ 73-րդը Գերմանիայի ագլոմերացիաների շարքում[http://www.citypopulation.de/Deutschland-Agglo_d.html]</ref>:
 
Քաղաքի հին հատվածը Գերմանիայում անփոփոխ պահպանված ամենահին քաղաքամասն է և 1993 թվականից ներառվել է [[ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ|ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում]]: Դրանից բացի` Բամբերգը հայտնի է իր [[Գարեջուր|գարեջրային]] բազմազան ավանդույթներով:
=== Աշխարհագրական դիրք ===
[[Պատկեր:Bamberger Dom.jpg|մինի|Բամբերգի մայր տաճարը՝ Գեյերսվյորթեր ամրոցից]]
Հարթավայրի միջով, որտեղ հենց ընկած է հին ֆրանկոնյան կայսերական և եպիսկոպոսական քաղաք Բամբերգը, հոսում է Ռեգնից գետը: Այն դուրս է գալիս քաղաքից վերջինիս հյուսիս-արևմտյան ուղղությամբ և արևմտյան սահմանի մոտ՝ կենտրոնից 5 կմ հեռավորության վրա՝ [[Բիշբերգ|Բիշբերգի]] մոտ, միանում [[Մայն]] գետին: Դեպի հարավ՝ մինչև Ֆյուրթ, տարածվում է Ռեգնիցի հարթավայրը, արևելքում ընկած է Ֆրանկոնյան Շվեյցարիան, հարավ-արևելքում և արևմուտքում՝ Մայնի հարթավայրը, հյուսիս-արևմուտքում՝ Հասբերգը, և արևմուտքում՝ Շթայգերվալդը: Քաղաքը սահմանակցում է հետևյալ հարակից համայնքներին (սկսած հյուսիսից՝ ժամսլաքի ուղղությամբ) Գուդելշայմ, ՄեմմելսդորֆՄեմելսդորֆ, Լիթցենդորֆ, Շթրուլենդորֆ, Փեթթշթադ, Շթեգաուրախ, Բիշբերգ, Օբերհայդ և Հալլշթադ:
 
=== Տարածք ===
902 թվականին Բաբենբուրգ է կոչվել այժմյան Դոմբերգի տարածքում գտնվող մի ամրոց: Այն պատկանում էր արևելաֆրանկոնյան բաբենբերգցիների դասին, ովքեր կորցրին ունեցվածքը ռայն-ֆրանկոնյան Կոնրադինների հետ 903 թվականին տեղի ունեցած արյունալի մարտերի արդյունքում: Այսպես կոչված Բաբենբերգյան մարտերի ժամանակ զոհվեցին բաբենբերգցի երեք եղբայրները: Ունեցվածքն անցավ արքային և մնաց արքունիքի հսկողության տակ մինչև 973 թվականը: Օտտո II կայսրը ամրոցը նվիրեց իր հորը՝ [[Բավարիա|Բավարիայի]] հերցոգին՝ Հենրիխ Ցենկերին:
 
1007 թվականին ԲամբերգիԲամբերգում հիմնադրվել է եպիսկոպոսարանը Հենրիխ II-ի՝ Հենրիխ Ցենկերի որդու կողմից, և հենց նույն տարում նա հովանավորեց առաջին տաճարի հիմնադրումը, որը սակայն երկու անգամ ձախողվեց և տաճարը կառուցվեց այսօրվա՝ 13-րդ դարից մեզ հասած ճարտարապետությամբ: 1430 թվականի հունվարին Բամբերգի վրա հարձակվեցին հուսիթները: Վանականները տաճարի գանձերի հետ միասին տեղափոխվեցին Գիշբուրգ, իսկ եպիսկոպոսը վերադարձավ Կերնթեն: Ունևոր քաղաքացիները փախուստի դիմեցին Ֆորշհայմ և Նյուրնբերգ: Սակայն հուսիթները չգրավեցին Բամբերգը: Երբ նրանք նվաճել էին [[Շեսլիթց|Շեսլիթցը]], Բամբերգում մնացած արհեստավորները, բանվորներն ու գյուղացիները կողոպտեցին նախ և առաջ գինու պահեստները, ապա առանց հսկողության մնացած տներն ու վանքերը: Դրանից շատ չանցած՝ մարկգրաֆ [[Ֆրիդրիխ I]]-ը հուսիթների առաջնորդ Անդրեաս Պրոկոպի հետ Ցվերնից ամրոցում զինադադար կնքեց, ըստ որի Բամբերգը պիտի 12.000 գուլդեն ռազմատուգանք վճարեր՝ կողոպուտի վնասները փոխհատուցելու համար:
 
Առաջին քաղաքացիական ընդվզումը ասպետա-եպիսկոպոսական իշխանության դեմ արդյունք չտվեց: 1524-1525 թվականների [[քաղաքացիական պատերազմ|գերմանական քաղաքացիական պատերազմը]] քաղաքի վրա թողեց իր հետքերը:
 
Քաղաքը մեծապես վնասվել է շվեդական զորքերի կողմից՝ [[Երեսնամյա պատերազմ|Երեսնամյա պատերազմի]] ժամանակ, պրուսական բանակի կողմից՝ [[Յոթնամյա պատերազմ|Յոթնամյա պատերազմի]]ի ժամանակ և ֆրանսիական զոքերիզորքերի կողմից՝ [[Նապոլեոն Բոնապարտ|Նապոլեոն Բոնապարտի]] օրոք:
 
Լոթար Ֆրանց ֆոն Շյոնբորնի (1693–1729) և Ֆրիդրիխ Կարլ I-ի (1729–1746) իշխանության օրոք քաղաքը [[Բարոկկո|բարոկկոյի]] ժամանակաշրջանին հատուկ մեծ վերելք ու ծաղկում ապրեց:
 
Լունեվիլյան համաձայնագրով քաղաքը և Մայր տաճարը առաջարկեցին Բավարիայի իշխանությանը՝ ՓֆալցյանՊֆալցյան երկրամասը [[Ֆրանսիա|Ֆրանսիային]] զիջելու փոխարեն: Դեռևս նախքան կայսերական որոշման ընդունումը՝ Բավարիան 1802 թվականի սեպտեմբերի 2-ից ռազմական վերահսկողություն սահմանեց Բամբերգի տարածքի վրա և տարածքը վերջնականապես բավարական մարզ հայտարարեց նոյեմբերի 29-ին: Եպիսկոպոս Քրիստոֆ Ֆրանց ֆոն Բուզեկը վերադարձավ քաղաք և դրանով հաստատեց քաղաքի ինքնավարության ավարտը:
 
1848-1849 թվականների Մարտի հեղափոխության ժամանակ Բամբերգը ծառայում էր որպես [[Ժողովրդավարություն|ժողովրդավարների]] հենակայան, ինչի համար էլ քաղաքը Մյունխենի կառավարության մոտ ծայրահեղ արմատականի համբավ ուներ: Ամենահայտնի գործիչներից էին փաստաբաններ Նիկոլաուս Տիտուսը և Իգնաց ՓրելլըՓրելը, բժիշկ Հենրիխ Հայնկելմանը և ժուռնալիստլրագրող Կարլ Հեգերը:
 
1854 թվականի մայիսի 25-26-ը գերմանական ութ երկրներ՝ Բավարիան, [[Սաքսոնիա|Սաքսոնիան]], [[Հաննովեր|Հաննովերը]], Վյուրթեմբերգը, [[Բադեն-Վյուրթեմբերգ|Բադենը]], [[Հեսսեն|Հեսսենը]], Հեսսեն-Դարմշթադը և Նասսաուն, մասնակցում էին [[Բամբերգի համաժողով|Բամբերգի համաժողովին]], որտեղ նրանք պարզաբանում էին [[Արևելյան հարց|Արևելյան հարցում]] իրենց դիրքորոշումը երկու տերությունների՝ [[Ավստրիա|Ավստրիայի]] և [[Պրուսիա|Պրուսիայի]] նկատմամբ:
1933 թվականին Բամբերգում ևս հաստատվեց նացիոնալ-սոցիալիստական իշխանությունը, և քաղաքացիները սկսեցին մասնակցել հրեա համաքաղաքացիների հետապնդման ու հալածման գործընթացին: Վիլհելմ Արոնը կալանքի տակ վերցվեց 1933 թվականի մարտի 10-ին և սպանվեց [[Դախաու|Դախաույի համակենտրոնացման ճամբարում]]: 1933 թվականի հուլիսի 1-ին՝ Բեռլինյան [[Գրքի օրը Գերմանիայում|մայիսի 10]]-ից վեց շաբաթ անց, կրակի մատնեցին հազարավոր գրքեր: Վիլլի Լեսսինգը՝ Բամբերգի գարեջրատան սեփականատերը, ձերբակալվեց 1936 թվականին և 1938 թվականի [[Բյուրեղապակյա գիշերը]] տանջահար արվեց այն աստիճանի, որ օրեր անց մահացավ: Երկու օդային հարվածից, որոնք ընդհանուր առմամբ 310 մարդու կյանք խլեցին և հողին հավասարեցրին 708 բնակարան, կործանվեց Բամբերգի 4,4 %-ը:
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ համաշխարհային պատերազմի]]ի ավարտից հետո Բամբերգը ներառվեց [[ԱՄՆ]]-ի տիրապետության գոտում: Ռազմական իշխանության կողմից ստեղծվեց այսպես կոչված DP-ճամբար՝ նախատեսված տեղահանված անձանց (Displaced Person) համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Բամբերգում է գտնվում [[ԱՄՆ]] զինված ուժերի մի կայազոր:
 
== Ծանոթագրություններ ==
101 928

edits