«Վիքիպեդիա:Նշանակալիություն (երաժշտություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
 
==Չափանիշներ երաժիշտների և համույթների համար==
Երաժիշտը կամ համույթը (սա իր մեջ ներառում է խումբ, երգիչ, ռեփեր, նվագախումբ, դիջեյ, երաժշտական թատրոնի խումբ, ինստրումենտալիստնվագող և այլն) կարող է համարվել նշանակալի, եթե բավարարում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին․
 
# Բազմիցս լուսաբանվել է տպագիր և առցանց մամուլում, որոնք վստահելի են, այլ ոչ թե ինքնուրույն հրապարակված։ Սա իր մեջ ներառում է տպագիր մամուլի բոլոր տեսակները, ինչպիսիք են թերթերի և ամսագրերի հոդվածներ, գրքեր, տպագիր մամուլի առցանց տարբերակներ և հեռուստատեսային վավերագրական ֆիլմեր։
# Ունեցել է թողարկած սինգլ կամ ալբոմ, որը զբաղեցրել է հորիզոնական որևե երկրի ազգային հիթ շքերթում։
# Ունեցել է թողարկած ձայնագրություն, որը առնվազն մեկ երկրում ստացել է ոսկե կամ այլ կարգավիճակի սերտիֆիկատ։
# Թողարկել է երկու կամ ավելի ալբոմ որևե հայտնի ձայնագրման [[Ձայնագրման լեյբլ|լեյբլի]] միջոցով։
# Համույթ, որի անդամներից առնվազն երկուսը նշանավոր անհատ կատարողներ են, կամ երաժիշտ, ով եղել է անդամ որևե նշանակալի համույթի։
# Դարձել է առավել հայտնի ներկայացուցիչներից մեկը որևե նշանակալի երաժշտական ժանրի, կամ այդ ժանրի առավել հայտնի ներկայացուցիչը որևե երկրում կամ քաղաքում։
# Ստացել է կամ առաջադրված է եղել որևե հեղինականավոր մրցանակի, ինչպիսիք են [[Գրեմմի]], [[Մերկուրի մրցանակ|Մերկուրի]], [[Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն|AMA]], [[MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն|MTV VMA]] և այլն։
# Հաղթել է կամ հորիզոնական է զբաղեցրել որևե հեղինակավոր երաժշտական մրցույթում։
# Կատարել է երգ որևե նշանակալի ֆիլմի կամ հեռուստատեսային շոուի համար։
# Հաճախակի խոսվել է որևե խոշոր ռադիո կամ երաժշտական հեռուստաալիքի եթերում։
 
''Նշենք, որ խմբերի անդամները վերահղվում են խմբի մասին հոդվածին, այլ ոչ թե ներկայացվում են առանձին հոդվածներով, սակայն կարող են նշանակալի համարվել, եթե նրանք խմբից դուրս ունեցել են անհատական գործունեություն (օրինակ անհատական թողարկումներ)։''