«Բամբերգ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Բամբերգ'''` ([[Գերմաներեն|գերմ]].՝ Bamberg, [ˈbambɛɐ̯k], միջին բարձր գերմ.՝ Babenberg, Բամբերգի խոսվածքով՝ Bambärch) քաղաք [[Գերմանիա|Գերմանիայի]] [[Բավարիա]] մարզում, մարզային խորհրդի նստավայր: Բամբերգը համալսարանների, բարձրագույն դպրոցների և կառավարական քաղաք է, կարևոր տնտեսական կենտրոն, ինչպես նաև եպիսկոպոսանիստ քաղաք: Երկրամասի քարտեզագրման ժամանակ քաղաքը նշվել է որպես Արևմտյան Ֆրանկոնիայի տարածաշրջանային կենտրոն և ներառվում է Նյուրնբերգի մետրոպոլիայի մեջ: Քաղաքը ունի գրեթե 71.000, իսկ ագլոմերացիան՝ շուրջ 117.000 բնակիչ<ref>Բամբերգի ագլոմերացիան՝ 117.000 բնակչությամբ՝ 73-րդը Գերմանիայի ագլոմերացիաների շարքում[http://www.citypopulation.de/Deutschland-Agglo_d.html]</ref>:
 
Քաղաքի հին հատվածը Գերմանիայում անփոփոխ պահպանված ամենահին քաղաքամասն է և 1993 թվականից ներառվել է [[ՄիավորվածՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգերիհամաշխարհային Կրթության,ժառանգության Գիտության և Մշակույթի Կազմակերպությունցանկ|UNESCO]]ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում]]: Դրանից բացի` Բամբերգը հայտնի է իր [[Գարեջուր|գարեջրային]] բազմազան ավանդույթներով:
 
== Աշխարհագրություն ==
Բամբերգը բաժանվում է մի քանի շրջանների՝ Լեռնային մաս, Կենտրոնական մաս (Կղզու հատվածը), Թոյերշթադ (Սբ. Գանգոլֆ), Վունդերբուրg, Գերոյթ, Հյուսիս (Սբ. Օտտո), Արևելք (Սբ. Հայնրիխ), Գարթենշթադ (Սբ. Կունիգուդա), Բրուկերսհոֆ, Բուգ, Բուգհոֆ, Գաուշթադ, Հիրշնոկ, Կրամերսֆելդ, Վիլդենզորգ:
 
1750-1753 թվականներին քաղաքի կառավարությունը քաղաքը բաժանել էր չորս շրջանի, որոնք անվանակոչվել էին քաղաքի չորս սրբերի անուններով՝ Հենրիցի (հյուսիս-արևմուտքում), Գրեգորիուսի (հյուսիս-արևելքում), Կունիգուդի (հարավ-աևելքում) և Օտտոնի (հարավ-արևմուտքում): Տները համարակալվում են ըստ առանձին շրջանների: Հաջորդ բաժանումը տեղի է ունցել [[1804 թվականին՝թվական]]ին՝ Սբ. Մարտին, Սբ. Գանգոլֆ, Մայր տաճարի և Տիրամոր: Միաժամանակ սկսվեց տների հաջորդական համարակալումը՝ սկսած քաղաքապետարանի հին շենքից: 1876 տները սկսեցին համարակալվել ըստ փողոցների: Քաղաքի ընդլայնման հետ մեկտեղ քաղաքի՝ արդեն գոյություն ունեցող շրջաններին ավելացան նորերը, այսպես՝ 1909 թվականին՝ 5-րդ, իսկ 1916 թվականին՝ 6-րդ հատվածները: Մինչ օրս պետականորեն չճանաչված այս բաժանումը ծառայում է քաղաքի 16 համայնքների տարանջատմանը, ընդ որում՝ ամեն երկու համայնքներ ներառված են մի շրջանի մեջ: Գաուշթադ և Կրամերսֆելդ-Բրուկերթսհոֆ-Հիրշնոկ համայնքները ստեղծվել են, երբ Գաուշթադը դեռևս անկախ համայնք էր, իսկ Կրամերսֆելդը դեռևս պատկանում էր Հալլշթադին: Վարչական համայնքների ժամանակակից բաժանումը հետևյալն է՝
 
{| class="wikitable" width="70%"
Բամբերգի պատմությունը վկայող հնագույն մասունքները ամենայն հավանականությամբ 19-րդ դարում հայտնաբերված բամբերգյան կուռքերն են:
 
902 թվականին Բաբենբուրգ է կոչվել այժմյան Դոմբերգի տարածքում գտնվող մի ամրոց: Այն պատկանում էր արևելաֆրանկոնյան բաբենբերգցիների դասին, ովքեր կոցրեցինկորցրին ունեցվածքը ռայն-ֆրանկոնյան Կոնրադինների հետ 903 թվականին տեղի ունեցած արյունալի մարտերի արդյունքում: Այսպես կոչված Բաբենբերգյան մարտերի ժամանակ զոհվեցին բաբենբերգցի երեք եղբայրները: Ունեցվածքն անցավ արքային և մնաց արքունիքի հսկողության տակ մինչև 973 թվականը: Օտտո II կայսրը ամրոցը նվիրեց իր հորը՝ [[Բավարիա|Բավարիայի]] հերցոգին՝ Հենրիխ Ցենկերին:
 
1007 թվականին Բամբերգի հիմնադրվել է եպիսկոպոսարանը Հենրիխ II-ի՝ Հենրիխ Ցենկերի որդու կողմից, և հենց նույն տարում նա հովանավորեց առաջին տաճարի հիմնադրումը, որը սակայն երկու անգամ ձախողվեց և տաճարը կառուցվեց այսօրվա՝ 13-րդ դարից մեզ հասած ճարտարապետությամբ: 1430 թվականի հունվարին Բամբերգի վրա հարձակվեցին հուսիթները: Վանականները տաճարի գանձերի հետ միասին տեղափոխվեցին Գիշբուրգ, իսկ եպիսկոպոսը վերադարձավ Կերնթեն: Ունևոր քաղաքացիները փախուստի դիմեցին Ֆորշհայմ և Նյուրնբերգ: Սակայն հուսիթները չգրավեցին Բամբերգը: Երբ նրանք նվաճել էին [[Շեսլիթց|Շեսլիթցը]], Բամբերգում մնացած արհեստավորները, բանվորներն ու գյուղացիները կողոպտեցին նախ և առաջ գինու պահեստները, ապա առանց հսկողության մնացած տներն ու վանքերը: Դրանից շատ չանցած՝ մարկգրաֆ [[Ֆրիդրիխ I]]-ը հուսիթների առաջնորդ Անդրեաս Պրոկոպի հետ Ցվերնից ամրոցում զինադադար կնքեց, ըստ որի Բամբերգը պիտի 12.000 գուլդեն ռազմատուգանք վճարեր՝ կողոպուտի վնասները փոխհատուցելու համար:
1854 թվականի մայիսի 25-26-ը գերմանական ութ երկրներ՝ Բավարիան, [[Սաքսոնիա|Սաքսոնիան]], [[Հաննովեր|Հաննովերը]], Վյուրթեմբերգը, [[Բադեն-Վյուրթեմբերգ|Բադենը]], [[Հեսսեն|Հեսսենը]], Հեսսեն-Դարմշթադը և Նասսաուն, մասնակցում էին [[Բամբերգի համաժողով|Բամբերգի համաժողովին]], որտեղ նրանք պարզաբանում էին [[Արևելյան հարց|Արևելյան հարցում]] իրենց դիրքորոշումը երկու տերությունների՝ [[Ավստրիա|Ավստրիայի]] և [[Պրուսիա|Պրուսիայի]] նկատմամբ:
 
1909 թվականին Բամբերգում ստեղծվել է Գերմանիայի հետախույզների առաջին խմբերից մեկը:
 
Առաջին աշխարհամարտից հետո՝ 1919 թվականի ապրիլի 7-ին, դրանից ոչ շատ վաղ ընտրված Հոֆման I-ի գլխավորած բավարական կառավարությունը փախուստի դիմեց Բամբերգ՝ Մյունխենի խորհրդային հանրապետությանը ճնշելու համար ռազմական աջակցություն խնդրելու նպատակով: Կայսերական բանակի և աշխարազորայինների կողմից Մյունխենի խորհրդային հանարապետության տապալումից հետո՝ 1919 թվականի օգոստոսի 14-ին, հաստատվեց Բամբերգի կանոնադրությունը՝ որպես Բավարիայի առաջին ժողովրդավարական կանոնադրություն:
1933 թվականին Բամբերգում ևս հաստատվեց նացիոնալ-սոցիալիստական իշխանությունը, և քաղաքացիները սկսեցին մասնակցել հրեա համաքաղաքացիների հետապնդման ու հալածման գործընթացին: Վիլհելմ Արոնը կալանքի տակ վերցվեց 1933 թվականի մարտի 10-ին և սպանվեց [[Դախաու|Դախաույի համակենտրոնացման ճամբարում]]: 1933 թվականի հուլիսի 1-ին՝ Բեռլինյան [[Գրքի օրը Գերմանիայում|մայիսի 10]]-ից վեց շաբաթ անց, կրակի մատնեցին հազարավոր գրքեր: Վիլլի Լեսսինգը՝ Բամբերգի գարեջրատան սեփականատերը, ձերբակալվեց 1936 թվականին և 1938 թվականի [[Բյուրեղապակյա գիշերը]] տանջահար արվեց այն աստիճանի, որ օրեր անց մահացավ: Երկու օդային հարվածից, որոնք ընդհանուր առմամբ 310 մարդու կյանք խլեցին և հողին հավասարեցրին 708 բնակարան, կործանվեց Բամբերգի 4,4 %-ը:
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ համաշխարհային պատերազմի]] ավարտից հետո Բամբերգը ներառվեց [[ԱՄՆ]]-ի տիրապետության գոտում: Ռազմական իշխանության կողմից ստեղծվեց այսպես կոչված DP-ճամբար՝ նախատեսված տեղահանված անձանց (Displaced Person) համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Բամբերգում է գտնվում [[ԱՄՆ]] զինված ուժերի մի կայազոր:
 
== Ծանոթագրություններ ==
9129

edits