«Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքական»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
| Տարածաշրջանի առաջին = [[Եվրո 1994|1994]]
| Տարածաշրջանի ամենալավ = [[Պատկեր:Bronze medal europe.svg|16px]] Կիսաեզրափակիչ [[ Եվրո 2008|2008]]
 
 
}}
'''Ռուսաստանի ազգային հավաքականը''' ստեղծվել է [[1992]] թվականին և ներկայացնում է [[Ռուսաստան]]ը [[ֆուտբոլ]]ի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում: Անկախացումից հետո իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 1992 թվականի օգօոստոսի 16 ին [[Մոսկվա]]յում` մրցելով [[Մեքսիկա]]յի ընտրանու դեմ:
 
== Հավաքականի համառոտ պատմությունը ==
Ռուսաստանի ազգային թիմն ունի ավելի քան 100 տարվա պատմություն: Առաջին անգամ հայտնվել է [[1912]] թ. Ստոկհոլմի ամառային V օլիմպիադայում, ուր անցկացրել է 2 հանդիպում` նախ 1/4 եզրափակչում մրցելով [[Ֆիննական մեծ իշխանության]] ընտրանու դեմ ( հանդիպումն ավարտվել է հօգուտ ֆինների 2-1 հաշվով), այնուհետ անցկացրեց <<սփոփիչ>> հանդիպում [[Գերմանական կայսրություն|Գերմանական կայսրության]] հավաքականի դեմ և պարտվեց 16-0 հաշվով, որն էլ դարձավ ամենախոշորը ողջ պատմության ընթացքում:<br />
1922 թ. կործանվեց [[Ռուսական կայսրություն]]ը և ստեղծվեց [[ԽՍՀՄ]]ը, այնուհետ ազգային թիմը: Մինչ 1958 թ. ԽՍՀՄ ընտրանին անցկացնում էր բացառապես ընկերական հանդիպումներ և միայն 1958 թ. թիմը մեկնարկեց աշխարհի առաջնություններում: Այնուհետ [[1960]] թ. նվաճեց Եվրոպայի առաջնության հաղթողի տիտղոսը: ԽՍՀՄ հավաքականը 2 անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն ([[1956 թ. Մելբուրնի ամառային օլիմպիական խաղեր|1956]] թ. և [[1988 թ. Սեուլի ամառային օլիմպիական խաղեր|1988]] թ.):<br />
ԽՍՀՄ անկումից հետո սկսվեց Ռուսաստանի հավաքականի անհաջողությունների շարքը: Հավաքականը բաց թողեց աշխարհի [[աշխարհի 1996 թ. առաջնություն|1996]], [[ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2006|2006]] և [[Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010|2010]] թվականների առաջնությունները և [[Եվրոպայի 2000 թ. առաջնություն]]ը: Մնացած մրցաշարերում, որոնցում հավաքականը կարողացավ որակավորվել, չկարողացավ հաղթահարել խմբային փուլը: Միայն [[ՈՒԵՖԱ Եվրո 2008|Եվրո 2008-ում]] Ռուսաստանի հավաքականը կարողացավ հասնել հաջողության և, 1/4 եզրափակիչում հաղթելով [[Նիդեռլանդների ֆուտբոլի ազգային հավաքական|Հոլանդիայի]] ընտրանուն, դուրս եկավ կիսաեզրափակիչ և պարտվեց ապագա չեմպիոնին` [[Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Իսպանիայի]] ընտրանուն: Այնուհետ հավաքականը բաց թողեց աշխարհի 2010 թ. առաջնությունը և չկարողացավ հաղթահարել [[ՈՒԵՖԱ Եվրո 2012|Եվրո 2012-ի]] խմբային փուլի արգելքը: 12 տարվա ընդմիջումից հետո` [[ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014|2014]] թ., Ռուսաստանի հավաքականը վերադարձավ ԱԱ, ուր ևս մատնվեց անհաջողության և խմբում զբաղեցրեց III տեղը: 2017 թ. Ռուսաստանի հավաքականը, որպես հյուրընկալող երկիր, կմասնակցի Կոնֆեդերացիաների գավաթին, իսկ 2018 թ. կընդունի հերթական Մունդիալը:
2017 թ. Ռուսաստանի հավաքականը, որպես հյուրընկալող երկիր, կմասնակցի Կոնֆեդերացիաների գավաթին, իսկ 2018 թ. կընդունի հերթական Մունդիալը:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Ֆուտբոլի ազգային{{ՈՒԵՖԱ-ի հավաքականներ]]}}
 
[[Կատեգորիա:Ռուսաստան]]
171 865

edits