«Երվանդունիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 415.
 
Սելևկյան տերության թագավորների քաղաքականության հետևանքով թագավորության առավել զարգացած երկրամասերից [[Ծոփքի թագավորություն|Ծոփքը]] և [[Կոմմագենե]]ն անջատվում են Մեծ Հայքից և վերածվում առանձին թագավորության<ref name="մավորս" /><ref name="Арм" />։ Այստեղ իշխանության գլուխ է անցնում Երվանդական արքայատոհմի կրտսեր ճյուղի ներկայացուցիչ, [[Երվանդ Գ]]-ի որդի կուսակալ [[Սամոս]]ը ([[մ.թ.ա. 260]]-[[մ.թ.ա. 240|240]])<ref name="ֆր" />։
[[Պատկեր:Armenian kingdom of Sophene-Commagene.png|330px|thumb|ձախից]]
 
[[Մ.թ.ա. 200]] թվականին սելևկյան զորքերի աջակցությամբ հայ զորավար Արտաշեսը գահընկեց է արել [[Երվանդ Դ Վերջին]]ին և կարգվել [[Մեծ Հայք]]ի կուսակալ<ref name="հայկական" /><ref name="եպհ" />։ Ճակատամարտում հայոց թագավորը սպանվել է։ Արտաշեսը հրամայել է սպանել տալ նաև նրա եղբորը՝ քրմապետ Երվազին։ Սելևկյան արքա Անտիոքոս Գ-ն Կոմմագենեում կուսակալ է կարգել հույն զորավար Պտղոմեոսին, իսկ Ծոփքում՝ հայազգի Զարիադրեսին ([[Զարեհ]])<ref name="Арм">{{cite web
| last =
| first =
| date =
| url =http://interpretive.ru/dictionary/447/word/armenija-v-iii-i-v-do-n-ye
| archiveurl =
| archivedate =
| title =Армения в III — I вв. до н. э.
| work =Национальная ЭНЦИКЛОПЕДИЧЕСКАЯ служба
| publisher =interpretive.ru
| accessdate =06 դեկտեմբեր 2014
}}</ref>։
 
Ծոփքը ինչպես հնում, նույնպես և այս դարաշրջանում միջազգային տարանցիկ առևտրի կարևոր հանգույցներից էր։ Ծոփքի վրայով էր անցնում ոչ միայն հին աշխարհի տարանցիկ առևտրի գլխավոր մայրուղին, նրա զարկերակը հանդիսացող «[[Արքայական ճանապարհ]]ը», այլև հարավից դեպի Սև ծովի ափերը տանող բանուկ ու կարճ ճանապարհը։ Այստեղ էր գտնվում նաև Եփրատի կարևոր գետանցներից մեկը և նրա մոտ կառուցված Տոմիսա ամրոցը, որը կայան էր Փոքր Ասիայից, Սև ծովի ափերից, Միջագետքից և Ասորիքից եկած քարավանների համար։ Ծոփքի նշանավոր քաղաքներն էին Արշամաշատը և [[Արկաթիակերտ]]ը, որոնցից առաջինը գտնվում էր [[Արածանի]] գետի մոտ, իսկ երկրորդը՝ Տիգրիսի աղբյուրագետակ Արղանայի վրա։ Արշամաշատը Ծոփքի մայրաքաղաքն էր։ Այս երկու քաղաքներն էլ ոչ միայն վարչական, այլև արհեստագործության ու առևտրի կարևոր կենտ­րոններ էին։ Հայ թագավորներից Ծոփքի թագավորներն առաջինն են իրենց անունով սեփական դրամներ հատել։ Մինչև այժմ հայտնաբերվել են Արշամ, Աբդիսարես, Քսերքսես և Զարեհ թագավորների հատած արծաթե և պղնձե դրամները, որոնք պահվում են եվրոպական տարբեր թանգարաններում։
 
Սամոս-Շամին հաջորդում է նրա որդի [[Արշամ]]ը ([[մ.թ.ա. 240]]-[[մ.թ.ա. 220|220]])<ref name="ֆր" />։ Շամի և նրա հաջորդների օրոք թագավորությունում բուռն զարգացում են ապրում քաղաքները։ Շամը Կոմմագենեում կառուցում է [[Սամոսատ]] քաղաքը, իսկ Արշամը՝ Ծոփքում [[Արշամաշատ]]ը, որը դառնում է պետության [[մայրաքաղաք]]ը։ Արշամ Երվանդունու մահից հետո թագավորությունը բաժանվում է երկու մասի։ [[Մ.թ.ա. 200]] թվականին Ծոփք-Կոմմագենեի թագավորությունը տրոհվում է՝ ծնունդ տալով առանձին Ծոփքի և Կոմմագենեի թագավորություններին<ref name="հայկական" />։
 
[[Պատկեր:Armenian kingdom of Sophene-Commagene.png|330px|thumb|ձախից]]
Տրոհված և թուլացած Հայաստանն այլևս ի վիճակի չէր դիմադրելու Սելևկյանների նվաճողական քաղաքականությանը։ Սելևկյանները որոշակի քայլեր են ձեռնարկում այն գրավելու ուղղությամբ։ Ծոփքի Աբդիսարես թագավորը, օգտվելով Սելևկյանների 217 թվականի Եգիպտոսի պտղոմեականներից կրած ծանր պարտությունից, հրա­ժարվում է ճանաչել [[Անտիոքոս Գ Մեծ]]ի ([[մ.թ.ա. 223]]-[[Մ.թ.ա. 187|187]]) գերիշխանությունը և նրան հարկ վճարել։ Անտիոքոս III-ը, իր ուժերը վերականգնելուց հետո, որոշում է կրկին Ծոփքը ենթարկել իրեն։ Այդ նպատակով նա 212 թվականին զգալի ուժերով ներխուժում է Ծոփք և բանակ է դնում Արշամաշատ մայրաքաղաքի մոտ։ Ծոփքի Քսերքսես թագավորը, նկատի ունենալով թշնամու ուժերի գերազանցությունը, դեսպաններ է ուղարկում Անտիոքոսի մոտ և հայտնում, որ ցանկանում է բանակցության մեջ մտնել նրա հետ։ Անտիոքոսը իր մոտ է կանչում Քսերքսեսին, հաշտվում նրա հետ և նույնիսկ նրան է զիջում հարկի մեծագույն մասը, որ մերժել էր իրեն վճարել Քսերքսեսի հայրը։ Այնուհետև, Անտիոքոսը վերցնում է Քսերքսեսից 300 տաղանդ, 100 ձի և նույնքան ջորի, իրենց լծասարքերով, վերադարձնում է նրան ամբողջ իշխանությունը և ամուսնացնում նրան իր քրոջ հետ։ Նրանց հաջողվեց իրենց տիրապետությունը հաստատել հայկական բոլոր թագավորություններում՝ Մեծ Հայքում կառավարիչ նշանակելով Արտաշեսին, իսկ Ծոփքում՝ Զարեհին<ref>{{cite web
| last =
Տող 449 ⟶ 437՝
 
Հայ թագավորներից ամենանշանավորն էր [[Անտիոքոս Ա Կոմմագենացի]]ն ([[մ.թ.ա. 70]]-[[Մ.թ.ա. 34|34]])<ref name="ֆր" />։ Նրա նախնիներին նվիրված արձանագրության մեջ [[Երվանդունիներ]]ը դասվել են [[Դարեհ I Վշնասպ]] Աքեմենյանի հաջորդների ցանկում<ref name="հայկական" />։
 
 
==Երվանդունիների արքայացանկը==