«Երվանդունիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 404.
 
=== Փոքր Հայքի Երվանդունիներ ===
[[Պատկեր:Lesser Armenia BC III - AD IV.JPG|330px|thumb|աջից|Փոքր Հայք]]
{{Հիմնական հոդված|Փոքր Հայք|Ծոփքի թագավորություն|Կոմմագենե}}
[[Մ.թ.ա. 330]] թվականին Միթրաուստեսի կողմից հիմնադրված Փոքր Հայքի թագավորությունն իր սահմանների մեջ ընդգրկում էր [[Եփրատ]] և [[Գայլ գետ]]երի վերին հոսանքների միջև ընկած տարածքը։ [[Մ.թ.ա. 2-րդ դար]]ի սկզբում Փոքր Հայքն իրեն է հպատակեցնում նաև խալդայներին ու տիբարեններին և հյուսիսից տարածվում է մին­չև [[Սև ծով]]ի ափերը։
 
[[Մ.թ.ա. 322]] թվականին [[Կապադովկիա]]յի, [[Պաֆլադոնիա]]յի և Սև ծովի մոտակա շրջանները նվաճելու ժամանակ հունամակեդոնական զորքերը գրավում են նաև Փոքր Հայքը և այն միացնում Ալեքսանդր Մակեդոնացու քարտուղար Եվմենեսին հանձնված սատրապությա­նը։ Այստեղ կառավարիչ է նշանակվում Նեոպտղոմեոսը, ում վա­րած դաժան քաղաքականության պատճառով Փոքր Հայքի հայերը ապստամբություն են բարձրացնում զավթիչների դեմ։ Միայն Եվմենեսի միջամտության շնորհիվ, ով վարում էր համեմատաբար մեղմ քաղաքականություն, հնարավոր է լինում առժամանակ հանգստացնել ու հնազանդեցնել ապստամբ հայերին։ Սակայն Իսոսի ճակատամարտից հետո՝ մ.թ.ա. 301-300 թվականներին Փոքր Հայքը կրկին ապստամբություն է բարձրացնում և վերականգնում իր անկախությունը։
 
[[Պատկեր:Lesser Armenia BC III - AD IV.JPG|330px|thumb|աջից|Փոքր Հայք]]
Սկզբնաղբյուրների հաղորդած կցկտուր և պատահական տե­ղեկություններից երևում է, որ մ.թ.ա. 4-3-րդ դարերում Փոքր Հայքում ևս զգալի չափով զարգանում են [[երկրագործություն]]ը, [[այգեգործությու­ն]]ը, [[անասնապահություն]]ը, [[մետաղամշակություն]]ը և արհեստագործության մյուս ճյուղերը։ Մեծ զարկ են ստանում նաև առևտուրն ու դրամական շրջանառությունը։ Սրանց զարգացման մեջ զգալի դեր են կատարում [[Միջագետք]]ից ու [[Ասորիք]]ից, [[Մեծ Հայք]]ի ու [[Ծոփք]]ի վրայով եկող և Փոքր Հայքում խաչվող առևտրական ճանա­պարհները, որոնք գնում էին դեպի [[Պոնտոս]] և Սև ծովի հարավային նավահանգիստները։ Փոքր Հայքն իր անկախությունն ու ինքնուրույնությունը պահ­պանում է համարյա երկու հարյուր տարի։