«Միասին երիտասարդական շարժում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 58.
Միասին երիտասարդական շարժումը իրականացնում է ակտիվ [[գործունեություն]], որի կիզակետում են երիտասարդների խնդիրների բարձրացումը և դրանց լուծումների ուղենշումը, գործունեություն, որը նպատակաուղղված է հասարակությունում առկա արատավոր երևույթների դեմ պայքարին: «Միասինն» իր գործունեության ընթացքում հանդիսացել է լրջագույն խթան երիտասարդական-հասարակական կյանքի ակտիվացման համար, ինչպես նաև երբեմն խիստ կտրուկ գործողություններով նպաստել է մեզանում առկա բազմաթիվ արատավոր երևույթների նվազեցմանը:
 
== Գործելաոճ ==
Միասին երիտասարդական շարժման գործելաոճի նորարարական բնույթը, թարմությունը և հետաքրքրությունը երիտասարդի համար, ի թիվս այլ գործոնների, մեծապես նպաստում են լայն զանգվածների ներգրավմանը և նրանց ակտիվ աշխատանքին:
Լինելով [[21-րդ դար]]ի նոր սերնդի շարժում, վերջինս հիմնականում հրաժարվել է գրասենյակային աշխատանքի ավանդական ձևերից տեղերում` [[Երևան]]յան և մարզային գրասենյակներում, շեշտը դնելով Ինտերնետ-ակումբների և երիտասարդությանը ավելի հոգեհարազատ այլ բաղադրիչների վրա: Սա հնարավորություն է տալիս ոչ միայն ապահովել անդամների արագ կապը և մշտական շփումը միմյանց հետ, այլև ժամանցի և [[եկամուտ]]ի հնարավորություն է ստեղծում տեղերում: Երևանյան կենտրոնական գրասենյակը և [[Երևան]]ի համայնքային գրասենյակները նույնպես ունեն Ինտերնետ ակումբների բաղադրիչներ:
Ամբողջ աշխատելաձևը ցանկացած օղակում նորարարական, ներգրավող է, իրագործվում է փոխօգնության և միմյանց սատարելու մթնոլորտում: Հատուկ ուղղությամբ և ծրագրերով խրախուսվում է կորպորատիվ (ներկազմակերպական) մշակույթի ձևավորումը, ինչը շարժման անդամներին թույլ է տալիս զգալ մեծ և հետաքրքիր երևույթի մասը լինելու հաճույքն ու ոգևորությունը:
 
Հնարավորինս խրախուսվում են անդամների և համակիրների նախաձեռնությունները, նրանց հնարավորություն է տրվում իրականացնել իրենց [[գաղափար]]ները: Այս ամենը լայնորեն լուսաբանվել և [[գովազդ]]վել է հասարակության մեջ:
Հատուկ պատրաստված ատրիբուտիկան, նորաձև [[հագուստ]]ը և տարբերանշանները, ինչպես նաև համատեղ կատարվող աշխատանքը որոշակի ընդհանրությանը պատկանելու մշակույթ են ձևավորում, որը չափազանց կարևոր է շարքերի ամրության և գործի արդյունավետության համար: Անդամների որոշակի խնդիրներ լուծելու կոնկրետ օրինակները, միմյանց օգնելու և համատեղ աշխատելու հաջողված դեպքերը նույնպես զգալիորեն նպաստում են սրան:
 
== Գործունեություն ==
Միասին երիտասարդական շարժումը հայրենասիրական շարժում է, որին միայնում են այն երիտասարդները, ովքեր.
 
-անտարբեր չեն երկրի և իրենց ապագայի նկատմամբ,
-ցանկություն ունեն մասնակցել երկրում կատարվող և կատարվելիք բարեփոխումներին և արդիականացմանը,
 
-պատրաստ են իրենց լուման ներդնել ավելի զարգացած հասարակության և պետության կայացման գործում,
-պատրաստակամ են մասը դառնալ մի մեծ, ուժեղ ու բազմաբովանդակ ընդհանուրի,
-ձգտում են զբաղվել հասարակական երիտասարդական ակտիվ գործունեությամբ:
 
Սա այն շարժումն է, ում համար երիտասարդ լինելը զուտ ֆիզիոլոգիական վիճակ չէ, այլ [[հոգեվիճակ]] և կենսակերպ` իր բոլոր հետևանքներով:
Միասին երիտասարդական հայրենասիրական շարժումը հնարավաորություն է տալիս.
-ակտիվ մասնակցություն ունենալ երկրում կատարվող բարեփոխումներին,
-իրագործել բոլոր այն ծրագրերն ու մտահղացումները, որոնք միայնակ հնարավոր չէ իրագործել,
 
-ձեռք բերել փորձ և գործնական հմտություններ հասարակական գործունեության ոլորտում,
-ունենալ գաղափարակիցների և ընկերների մեծ բանակ,
-մասնակցել բազմատեսակ միջոցառումների, այդ թվում նաև ժամանցային:
 
Շարժումը երիտասարդին տալիս է ինքնադրսևորվելու և ինքնաբացահայտվելու հնարավորություններ` դառնալով անփոխարինի ցատկահարթակ նրանց առաջընթացի և կայացման համար:
 
 
Միասին երիտասարդական հայրենասիրական շարժումը ո՜չ ընդդիմադիր, և ո՜չ իշխանական շարժում է: Շարժումը պատրաստ է աջակցել բոլոր նրանց, ովքեր.
- կողմ են երկրում բարեփոխումների անցկացմանը,
 
- ում հայացքներն ու նպատակները համընկնում են շարժման նպատակներին,
 
- ովքեր պատրաստ են աջակցել շարժման ծրագրերին :
 
Շարժումը դեմ է բոլոր նրանց, ովքեր կփորձեն խոչընդոտել երկրում բարեփոխումների իրագործմանը:
 
== Ծրագրեր ==
Միասին երիտասարդական շարժումը [[ՀՀ]] պետական կառույցների և բարձրաստիճան այրերի հովանավորությամբ` նրանց հետ սերտ համագործակցության շնորհիվ, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք մեծապես նպաստել են երիտասարդության հասարակական ակտիվության բարձրացմանը, երիտասարդության կողմից երկրի ղեկավար ատյանների դերի և նշանակության գիտակցմանը, հասարակության լայն շրջանակներում հրատապ և օրակարգային խնդիրների բարձրաձայնմանը:<ref>http://hetq.am/arm/news/35504/buheri-kasharakernery.html</ref><ref>http://www.tert.am/am/news/2012/02/22/miasin/445577</ref><ref>http://www.armeniatv.am/hy/news/20282</ref>
 
 
Միասին երիտասարդական շարժումն արդեն նախաձեռնել է հետևյալ ծրագրերի իրականացումը.
 
• [[Զանգվածային ակցիաներ]]ի, կամպանիաների և միջոցառումների կազմակերպման և անցկացման ուսումնական կենտրոն՝ տարվա բոլոր [[եղանակ]]ներին զանգվածային միջոցառումների և ակցիաների կազմակերպում Երևանում և մարզերում,
 
• Համերգների և ժամանցային այլ միջոցառումների ծրագիր,
 
• Փողոցային [[երգ]]ի և [[թատրոն]]ի ծրագիր՝ փողոցում կարելի է ավելի հետաքրքիր բաներ տեսնել, քան հանրահավաքը տրամաբանությամբ,
 
• Ընտրություններին ամենատարբեր գործառույթներով մասնակցելու համար դասընթացներ, նախընտրական քարոզարշավներ,
 
• Գիտահետազոտական կենտրոն,
 
• Ազգային գաղափար հեռուստածրագիր` փորձագիտական համայնքի ընդգրկմամբ,
 
• Փորձագետների հարթակ ծրագիր,
 
• Բանավեճի ակումբ ծրագիր,
 
• Հայրենասիրական ակցիաների ծրագիր,
 
• Երկրի արդիականացման համար պրոֆեսիոնալ կադրերի բանկ,
 
• Կրթական ծրագիր` աջակցություն ՀՀ-ում և արտերկրում [[ԲՈՒՀ]] ընդունվելու և սովորելու համար, ուսումնական դասընթացների կազմակերպում,
 
• Տեղեկատվական և քարոզչական ծրագիր,
 
• Ինֆորմացիոն հասարակություն` [[ինտերնետ]]ային պորտալներ և [[բլոգ]]ներ, ցանցային ծրագիր,
 
• Ինտերնետ-ակումբների ծրագիր,
 
• Բարեգործական ծրագիր` ակնոցներ բոլոր կարիքավորներին,
 
• Իրավական խորհրդատվության ծրագիր,
 
• [[Հայ Առաքելական եկեղեցի|Հայ Առաքելական Եկեղեցու]] և Կրոնի ուսուցանման ծրագիր եկեղեցու հետ համատեղ,
 
• Բանակ և ռազմա-հայրենասիրական դաստիարակության ծրագիր,
 
• Ժամանցի ակումբներ` անդամների և համակիրների համար,
 
• Միջազգային համագործակցության ծրագիր` կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և նմանատիպ շարժումների հետ,
 
• Ներքին տուրիզմի ծրագիր:
 
Համաձայն ծրագրային կառուցվածքի` կարելի է տարանջատել հետևյալ 9 խոշոր ծրագրային ուղղությունները, որոնց ներքո պետք է կազմակերպվեն և իրականացվեն զանազան ենթածրագրեր: Դրանք են`
 
1. Ժամանցային ծրագրեր
 
2. Զանգվածային ակցիաներ և միջոցառումներ
 
3. Հոգևոր-մշակութային ծրագրեր
 
4. Ռազմահայրենասիրական ծրագրեր
 
5. [[ՏՏ]] և տեղեկատվական ծրագրեր
 
6. Իրավական, սոցիալական և բարեգործական ծրագրեր
 
7. Գաղափարախոսական և վերլուծական ծրագրեր
 
8. Կրթական ծրագրեր և պրոֆեսիոնալ կադրերի բանկ
 
9. Կորպորատիվ մշակույթ և նորաձևության ծրագրեր
 
== Ճամբարներ ==
Միասին երիտասարդական շարժման գործունեության օրինակներից է Միասին երիտասարդական կրթական ֆորումը, որը հաջողությամբ իրականացվում է արդեն մի քանի տարի: Ֆորումի նպատակը մեկ ընդհանուր գաղափարի շուրջ հնարավորինս մեծ թվով [[հայ]] երիտասարդների համախմբումն ու նրանց մեջ ազգային և համամարդկային արժեքների կարևորումն ու սերմանումն է:
 
=== 2009 թվական ===
[[2009]] թվականին [[ճամբար]]ի տևողությունը եղել է 5 օր, ճամբարին մասնակցել է 500 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Զանգվածային ակցիաները: Ֆորումի մասնակից երիտասարդները սեմինարների, դասախոսությունների և քննարկումների արդյունքում ձեռք են բերել զանգվածային ակցիաների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ հմտություններ, տիրապետել այդ խնդրին առնչվող համապատասխան գործիքներին, որոնք հետագայում
կիրառել են պրակտիկայում` կազմակերպելով և մեծ հաջողությամբ իրականացնելով մի շարք զանգվածային ակցիաներ ու միջոցառումներ:
 
=== 2010 թվական ===
[[2010]] թվականանին ճամբարը կազմակերպվել է 2 հոսքով (10օր). մասնակցել է 600 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Բիզնես ինովացիան: Երիտասարդները քննարկումների միջոցով մշակել և ներկայացրել են մի քանի նորարարական բիզնես-ծրագրեր, որոնք հավանության են արժանացել ՀՀ նախկին վարչապետ [[Տիգրան Սարգսյան]]ի կողմից և մեկնարկել նրա աջակցությամբ:
 
=== 2011 թվական ===
[[2011]] թվականին ճամբարը կազմակերպվել է 3 հոսքով (15օր). մասնակցել է 1500 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Ընտրական մոդելը: Ֆորումի մասնակից երիտասարդները, տեղում կազմակերպելով և իրականացնելով նախագահական նախընտրական քարոզարշավի և բուն ընտրությունների մոդելը, ձեռք են բերել այդ ոլորտում անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, որոնք նպաստել են նրանց քաղաքական հասունացմանն ու ապագայում իրական ընտրություններում ճիշտ կողմնորոշվելու և դիպուկ գործելու հնարավորություն տվել:
 
=== 2012 թվական ===
[[2012]] թվականին ճամբարի տևողությունը եղել է 5 օր. մասնակցել է 400 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Գենդերային հավասարությունը: Ֆորումի մասնակիցները դասախոսությունների ու բանավեճերի միջոցով կարողացել են գենդերային հավասարության գաղափարը համադրել ազգային մտածելակերպի ու սովորույթների հետ, սովորել քարոզել և կիրառել առաջադեմ միտքն ու գաղափարը` չդավաճանելով ազգային սկզբունքներին:
 
=== 2013 թվական ===
[[2013]] թվականին ճամբարի տևողությունը եղել է 5 օր. մասնակցել է 300 հոգի:<ref>http://news.am/arm/news/164157.html</ref>
Կրթական ֆորումի թեման եղել է Արատավոր երևույթների դեմ պայքարը: Ֆորումի ընթացքում մասնակից երիտասարդները ձեռք են բերել արատավոր երևույթների դեմ պայքարելու համար անհրաժեշտ հմտություններ, սովորել օգտագործել այդ գործի համար առավել արդյունավետ գործիքներ, որոնք կիրառել են պրակտիկայում` կազմակերպելով և իրականացնելով անկարգապահ վարորդների դեմ պայքար-ակցիան` Արմենիա հեռուստաընկերության հետ համատեղ: