«Արտաշատ (մայրաքաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (43)
Տող 1.
'''Քաղաքատեղի Արտաշատ''', գտնվում է [[Արտաշատ]] քաղաքից 10 կմ հարավարևելք, [[Արաքս գետ]]ի ձախ ափին, Արաքս և [[Մեծամոր գետ]]երի միախառնման տեղում։ Ընդգրկված է [[Լուսառատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Արարատի մարզ)|Լուսառատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ]]ում։
 
== Պատմություն ==
Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից է (մ. թ. ա. II – մ. թ. IV դդ.)։ Կառուցել է Հայոց [[Արտաշես I|Արտաշես I թագավոր]]ը մ. թ. ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ (հունարեն`Արտաքսատա)։ Հիշատակվում է հունահռոմեական աղբյուրներում, հայ մատենագրության մեջ։ ժամանակագիրները Արտաշատ մայրաքաղաքի մասին գրում են «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն»։ Արհեստագործության, առևտրի, հայկական հելլենիստական մշակույթի խոշոր կենտրոններից էր։ Արտաշատով էին անցնում Հեռավոր Արևելքից [[Միջերկրական ծով|Միջերկրական]] և [[Սև ծով]]երի ափերը ձգվող միջազգային տարանցիկ առևտրի ուղիները, որոնցով փոխադրում էին չինական մետաքս և այլ ապրանքներ։
 
Քաղաքը տեղադրված էր [[Խոր Վիրապ]]ի ավելի քան 10 բլուրների վրա։ Զբաղեցրել է 400-500 հա տարածություն։ Միջնաբերդը և թաղամասերը շրջափակված էին պարսպապատերով, որոնք իրար էին միացված բլուրների միջև կառուցված նեղ «միջանցքներով»` նման եղանակով ստեղծելով պաշտպանական ամրությունների հզոր համակարգ: Պարսպապատերը` մոտ 10 կմ երկարությամբ, կառուցված էին տեղական կարմրավուն քարից և մոխրագույն մարմարից։ Քաղաքը երեք կողմերից պաշտպանված էր գետի ջրերով, չորրորդ կողմից` ջրով լցված արհեստական խանդակով։ 58 թ. հռոմեացի զորավար Կորբուլոնը, գրավելով քաղաքը, հրկիզել և ավերել է` պատճառաբանելով լայնածավալ պարիսպներով բոլորված քաղաքը պահելու անհնարությամբ։ Մինչ այսօր պահպանվել են պարիսպների մնացորդները, երևում են խանդակների հետքերը։ Պաշտպանական համակարգի մեջ մտնող միջնաբերդը, պալատական, վարչական համալիրները, ավագանու բնակարանները, զորանոցներն ու զինանոցները կառուցվել են բլրախմբի հյուսիսարևելյան ծայրում գտնվող ամենաբարձր (70 մ) և ամենաընդարձակ բլրի վրա։ Բլուրներից հյուսիս և հյուսիսարևելք տարածվում էին քաղաքային թաղամասերը։ Կառուցապատված է եղել հելլենիստական քաղաքաշինության կանոններին համապատասխան։ Ուներ ջրամատակարարման համակարգ։ Լինելով հելլենիստական տիպի քաղաք` ամենայն հավանականությամբ պետք է ունենար ամֆիթատրոն։ Մ. թ. ա. 53 թ. Հայոց թագավոր Արտավազդ II-ի պալատում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։ Արտաշատում էր գտնվում քաղաքի հովանավոր աստվածուհուն` Անահիտ դիցուհուն նվիրված հեթանոսական հանրահայտ մեհյաններից մեկը։ Քաղաքից ոչ հեռու, Երազամույն կոչված տեղում հեթանոսական [[Տիր|Տիր աստծու]] մեհյանն էր։ Բլուրներից մեկի վրա, որտեղ գտնվում էր արքունի բանտը, հետագայում հիմնվեց Խոր Վիրապ վանական համալիրը։ Սա հայ ժողովրդի նվիրական ուխտատեղիներից է, քանի որ, ըստ ավանդության, տեղի վիրապում, Հայոց [[Տրդատ Գ|Տրդատ III]] թագավորի հրամանով, 14 տարի բանտարկված է եղել Հայաստանում քրիստոնեությունը հաստատող [[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ]]ը։ Քաղաքը մի քանի կամուրջներով կապվում էր Արաքսի հակադիր ափին։ Դրանցից մեկի`«Տափերականի» կամ «Արտաշատի կամրջի» մասին մնացել է հիշատակություն։
 
Արտաշատը բազմիցս ենթարկվել է ավերածությունների, սակայն քաղաքի իրական անկումը սկսվում է Հայաստանի մայրաքաղաքը Դվին տեղափոխելու ժամանակներից (IV դ. 30-ական թթ.), ինչը կապված էր Արաքս և Մեծամոր գետերի հուների փոփոխության հետ։ Արտաշատի համար կործանարար էին նաև 360-ական թթ. պարսից Շապուհ II-ի կողմից Արտաշատ քաղաքի ավերումը և բնակչության գերեվարությունը։ Կորցնելով իր հզորությունն ու փառքը` Արտաշատը դեռ երկար ժամանակ պահպանում է քաղաքային նշանակությունը, միայն VII դ. երբեմնի խոշոր և ծաղկուն քաղաքից մնում է ոչ մեծ ավան` կից ամրոցով։
Տող 13.
[[1970]] թվականին ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսեց Արտաշատ մայրաքաղաքի կանոնավոր պեղումները (ղեկավարներ` Բ. Առաքելյան`1970-1986 թթ., Ժ. Խաչատրյան`1986 թ -ից), որոնք շարունակվում են մինչ օրս։
 
Պեղումներից հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետական հուշարձանների բազմաթիվ մնացորդներ, ինչպես նաև մշակույթի և արվեստի եզակի նմուշներ։ Բացվել են բնակելի շինությունների և արհեստանոցների համալիրներ, հեթանոսական տաճար, մոնումենտալ կառույցների մանրամասեր, ուշ անտիկ շրջանի բաղնիքներ։ Հայտնաբերված իրերի մեջ կան մ. թ. ա. II – մ. թ. I-II դդ. քանդակագործության և կիրառական արվեստի վարպետորեն պատրաստված ուշագրավ նմուշներ` կնոջ մարմարե արձան, կավե արձանիկներ, ոսկյա կախիկներով լազուրիտե ափսե, տերևազարդ ոսկե պսակ, այծի արծաթե արձանիկ, արծաթյա անոթների գեղարվեստորեն մշակված կանթեր և այլն։ Գտնվել են հասարակ և գունազարդ խեցեղենի հարուստ տեսականի, կավե կղմինդրներ և խողովակներ, մետաղյա տարատեսակ զենքեր, քարից, ապակուց և ոսկրից պատրաստված զանազան իրեր։ Քիչ չեն նաև այլ երկրներից ներմուծված առարկաները։
 
Արտաշատը նաև հին Հայաստանի դրամահատության կենտրոններից էր։ Ներքին շուկայում շրջանառության մեջ էին ինչպես տեղում հատված, այնպես էլ` օտարերկրյա դրամներ։ Գտնվել են Հայոց թագավորներ Տիգրան II-ի, Արտավազդ II-ի, Տիգրան III-ի, հարևան երկրների` սելևկյան, պարսկական, կապադովկյան, պոնտական, հռոմեական մ. թ. ա. II – մ. թ. I դդ. արծաթյա և պղնձյա դրամներ։
 
Հայտնաբերված պեղածո նյութերը գերազանցապես պահպանվում են [[Հայաստանի պատմության թանգարան]]ում<ref>[http://hushardzan.am/3609/ ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Արտաշատ քաղաքատեղի]</ref>։
 
== Գրականություն ==
* Առաքելյան Բ., Հին Արտաշատ, Երևան, 1975։
* Аракелян Б., Основные результаты раскопок древнего Арташата в 1970-1973 годах, «Պատմա-բանասիրական հանդես», Երևան, 1974, N 4.
* Խաչատրյան Ժ., Արտաշատ II, Երևան, 1981։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:ՊատմությունՀայոց պատմություն]]
[[Կատեգորիա:Հայաստանի քաղաքատեղիներ]]