«Տիգրանակերտ (մայրաքաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 64.
'''Տիգրանակերտ''', երբեմնի հզոր [[քաղաք]] [[Մեծ Հայք]]ի [[Աղձնիք]] նահանգում, [[պատմական Հայաստան]]ի [[Պատմական մայրաքաղաքները|հինգերորդ մայրաքաղաքը]]։ Ենթադրաբար գտնվել է ժամանակակից Սիլվան քաղաքի մոտակայքում, [[Դիարբեքիր]] (պատմական Ամիդ) քաղաքից մոտ 60 կմ հյուսիս-արևելք, [[Սասուն|Սասնա լեռների]] հարավային ստորոտին։ Քաղաքը հիմնադրել է հայոց աշխարհակալ արքա [[Տիգրան Բ Մեծ]]ը:
 
Ենթադրվում է, որ Տիգրանակերտը ունեցել է մոտ 100 հազար բնակիչ։ Նրանք հիմնականում զբաղվել են արհեստագործությամբ և առևտրով։ Տիգրանակերտը եղել է նաև մշակութային խոշոր կենտրոն։ Ըստ հունա-հռոմեական աղբյուրների, [[Տիգրանակերտի թատրոն|հայկական թատրոնի առաջին շենքը]] կառուցվել է Տիգրանակերտում [[մ.թ.ա. 69]] թվականին, սակայն շինության հետքերը մինչև օրս հայտնաբերված չեն։ Տիգրանակերտը շրջապատված էր 25 մ բարձրությամբ պարսպով, որի ներսում տեղադրված էին ախոռներ և պահեստներ, իսկ պատերի տարբեր մասերում կան հունարեն արձանագրություններ։
 
Տիգրան թագավորի պալատը, շրջապատված պարտեզներով, լճերով, գտնվել է միջնաբերդից դուրս։ Տիգրանակերտը նվաճվել է և մասնակիորեն ավերվել է Լուկուլլոսի [[մ.թ.ա. 69]] թվականի արշավանքների ժամանակ։ [[մ.թ.ա. 55]] թվականին Տիգրան Մեծի մահից հետո դադարել է [[Հայաստան]]ի մայրաքաղաքը լինելուց։ [[Արտաշատ]]ի հետ միացած էր [[Արքունի Պողոտա]]յով։
Տող 81.
 
Բացի Տիգրանակերտ մայրաքաղաքից, Տիգրանակերտ, Տիգրանավան և այլ անվանումներով քաղաքներ են հիմնադրվել նաև տերության այլ վայրերում՝ [[Ուտիք]]ում, [[Արցախ]]ում ([[Տիգրանակերտ (Արցախ)|Տիգրանակերտ]]) և այլուր:
 
== Թատրոն ==
 
Տիգրանակերտի թատրոնի հետ է կապված [[Հայկական թատրոն|հայ թատրոնի]] գոյության վերաբերյալ ամենահին հիշատակությունը։
 
Հայկական աշխարհակալ տերության հզորությունն ու [[տնտեսություն]]ն ամրապնդելուն զուգընթաց՝ [[Տիգրան Մեծ]]ը հոգացել է նաև [[մշակույթ]]ի զարգացման մասին։ Տարբեր երկրներից նա Տիգրանակերտում հավաքել է արհեստների և արվեստների որակյալ մասնագետներ, այդ թվում՝ դերասաններ, կառուցել թատրոնի շենք։
 
Տիգրանակերտի թատրոնը [[Հելլենիստական մշակույթ|հելլենիստական տիպի]] թատրոն էր՝ [[հունարեն]] խաղացող դերասանական խմբով։ Խաղացանկը կազմված էր հույն դրամատուրգների գործերից։ [[Լուկուլլոս]]ը [[մ.թ.ա. 69]] թվականին, գրավելով Տիգրանակերտը, իր հաղթանակը տոնել է Տիգրանակերտի թատրոնում, ապա ազատ արձակել ամենքին՝ վերադառնալու իրենց վայրերը։ Տիգրանակերտի թատրոնի մասին միակ աղբյուրը հույն պատմիչ Պլուտարքոսի «Զուգակշիռք» աշխատությունն է։
 
Տիգրանակերտի թատրոնից հետո հայ թատրոնը գոյատևել է [[Արտաշատ (քաղաքատեղի)|Արտաշատում]]։
 
== Արտաքին հղումներ ==