«Բազմավեպ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
հոդվածների միացում
Տող 2.
'''«Բազմավեպ»''' (դասական ուղղագրությամբ՝ «Բազմավէպ»), [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] կողմից հրատարակվող հայագիտական, բանասիրական, գրական հանդես։ Լույս է տեսնում 1843 թ-ից [[Վենետիկ]]ի [[Սուրբ Ղազար կղզի|Սուրբ Ղազար կղզում]]։ Համարվում է ցայսօր հրատարակված հայերեն պարբերականներից ամենաերկարակյացը։ Հանդեսի հիմնադիր-խմբագիրը [[Գաբրիել Այվազովսկի]]ն է (ծովանկարիչ [[Հովհաննես Այվազովսկի|Հովհաննես Այվազովսկու]] եղբայրը, ով ուրիշ վարդապետների օժանդակությամբ 1843թ. հիմնում է «Բազմավեպ» հանդեսը՝ աչքի առաջ ունենալով [[Ղուկաս Ինճիճյան|Հ. Ղուկաս Ինճիճյանի]] հրապարակագրական բուռն ճիգերով առաջին անգամ կյանք առած «Տարեգրութիւնք», «Եղանակ Բիւզանդեան» և «Դիտակ Բիւզանդեան» թերթերի փորձը։
 
«Տարեգրութիւնքը» լույս էր տեսել 1799-ից մինչև 1802-ը. այն աշխարհաբարով հաղորդում էր հետաքրքիր տեղեկություններ ժամանակի քաղաքական դեպքերի, պատերազմների, գյուտերի մասին՝ ավանդելով միանգամայն կյանքի համար ծանոթություններ։ Հրատարակվում էր ամեն տարվա վերջին՝ իբրև թե ամփոփելով տարվա քաղաքական, եկեղեցական և գիտական կյանքը։ Առաջին համարը լույս է տեսել 1800 թ-ին։ Այն մեծապես գնահատելի գործ էր ժամանակի համար, քանի որ առաջին անգամ աշխարհաբարով լույս տեսնող լրագրի հիմքը դրեց ազգի մեջ։ Սկզբնական շրջանում հրապարակել է բազմաբնույթ նյութեր՝ հայագիտական ուսումնասիրություններ, համաշխարհային դասականների երկերի թարգմանություններ, հետաքրքրաշարժ տեղեկություններ, օգտակար խորհուրդներ և այլն։
 
Այնուհետև «Եղանակ Բիւզանդեանը» սկսեց հրատարակվել 1800 թ-ից և տևեց մինչև 1820 թ-ը։ Այս թերթը նախորդի շարունակությունն էր, միայն թե իբրև շահեկան նորություն իր մեջ ներառում էր օդերևութաբանական գուշակություններ։ «Դիտակ Բիւզանդեանը», որ Ղ. Ինճիճյանի գլխավորթույամբ սկսեց լույս տեսնել 1812 թ-ից և տևեց մինչև 1816 թ-ը, դարձյալ ուներ լրագրական բովանդակություն, սակայն ավելի ուշ ուսումնական և բանասիրական նյութեր էլ է պարունակում։
 
Հ. Ղուկաս Ինճիճյանի կատարած դերը հայ լրագրության պատմության մեջ անտեսել անկարելի է. մեծ էր նրա ազդեցությունը ոչ միայն Ս. Ղազարի, այլև Պոլսի և Զմյուռնիայի լրագրական կյանքում։ Ղ. Ինճիճյանի մահվանից տասը տարի հետո Հ. Գաբրիել Այվազովսկին ձեռնարկում է «Բազմավեպը»` աչքի առաջ ունենալով Ղ. Ինճիճյանի կատարած փորձի արդյունքը, ժողովրդի փափագն ու ցանկությունը, ճաշակն ու զգացումը:
Նյութերի ընտրության, դասավորության և ներկայացման ձևի մեջ «Բազմավեպը» շուտով մեծ ընդունելության արժանացավ ու սիրվեց ժողովրդի կողմից։ «Բազմավեպ» տիտղոսը փաստորեն «Եղանակ Բիւզանդեանի» երկրորդ անունը դարձավ, որը 23 տարվա դադարից հետո նորից լույս էր տեսնում։
 
1843-1857 թվականներին «Բազմավեպը» եղել է բնական, տնտեսական և բանասիրական երկշաբաթաթերթ՝ նպատակ ունենալով դյուրըմբռնելի աշխարհաբարով ընթերցողների հասցնել լուսավորականգաղափարներ և օգտակար խորհուրդներ, ուղիներ նշել տնտեսական, քաղաքական և հոգևոր կյանքի վերածնման համար։ Առաջին շրջանում այս հանդեսում մեծ տեղ էին զբաղեցնում կրոնաբարոյախոսական հաղորդումները, գիտության և արդյունաբերության ոլորտներում նորագույն հայտնագործությունները, աշխարհագրական և հնագիտական գյուտերի, բնության և ընդերքի հարստության մասին տեղեկությունները։ Սկզբնական շրջանում «Բազմավեպը» կազմված էր 3 մեծ մասերից։ «Բնական գիտութեանց» բաժինն ընդգրկում էր բնաբանությունը, բնալուծությունը, երկրաբանությունը, բնական պատմությունը, այսինքն՝ բուսաբանական և կենդանաբանական ծանոթություններ։ «Տնտեսական գիտութեանց» բաժինը ներառում էր դաստիարակությունը, քաղաքական տնտեսությունը, երկրագործությունը, առողջապահությունը, արվեստները և նորահայտ գյուտերը։ «Բանասիրական տեղեկութեանց» բաժնում զետեղված են տեղեկություններ ժողովուրդների, նշանավոր անձանց մասին, հետևաբար պատմական, աշխարհագրական, բարոյական ծանոթություններ, որոնցից միշտ անբաժան էին նաև ազգային կյանքի և պատմության խնդիրները։
 
Տող 12 ⟶ 14՝
 
Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընկել է նեղ կացության մեջ և աստիճանաբար կրճատել իր պարբերականությունը։ Պատմաբանասիրական հարցերում «Բազմավեպը» պահպանողական էր և ջանում էր «անխախտ պահել» ավանդական տեսակետները։ «Բազմավեպին» աշխատակցել են հայ և օտար հռչակավոր գիտնականներ, գրողներ, արվեստագետներ։ Բացի հայագիտական հոդվածներից, ուսումնասիրություններից և գրական-արվեստագիտական նյութերից՝ «Բազմավեպը» հրատարակել է մեծարժեք բացառիկ համարներ՝ նվիրված [[Դանթե Ալիգիերի|Դանթեի]], [[Բայրոն]]ի, [[Նապոլեոն Բոնապարտ|Նապոլեոնի]], Մխիթար Աբբայի, Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500 – ամյակի, հայ և համաշխարհային գրական ու պատմական այլ անցուդարձերի և դեմքերի հոբելյաններին։ 1971 թվականից «Բազմավեպը» լույս է տեսնում 2 – 3 հատորով և տպագրում հայագիտական-բանասիրական և կրոնական նյութեր։
 
[[19-րդ դար]]ի 60-ական թթ-ից դարձել է գիտական պարբերական, տպագրել հայ և օտար ուսումնասիրողների գործերը, նպաստել հայագիտության զարգացմանը։ 19-րդ դարի վերջին և [[20-րդ դար]]ի սկզբին հրապարակել է զգալի թվով հոդվածներ [[հայկական հարց]]ի և [[Հայոց Ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] վերաբերյալ։ «Հայ հանճար» ([[1916]] թ.), «Ջարդերու քաղաքականության վերջը և պատժելու ժամը» ([[1919]] թ.), «Աճապարենք, պահանջը ստիպողական է» (1919 թ.), «Քաղաքակրթություն, զուգակից բարբարոսություն» ([[1920]] թ.). «Դիվանագիտության դիմակները» (1920 թ.), «Խաբվեցանք... բայց պետք չէ վհատինք» ([[1922]] թ.) և այլն հոդվածներում արտացոլված են հայ ժողովրդին հուզող, հայկական հարցի հետ կապված իրադարձությունները։
 
Այդ տարիներին «Բազմավեպը» տպագրել է նաև հայ բանաստեղծների ([[Արսեն Երկաթ]], [[Միհրան Շեխիկյան]], [[Սիմոն Երեմյան]], [[Մենասեր]], [[Դանիել Վարուժան]] և ուրիշներ) ստեղծագործությունները ցեղասպանության վերաբերյալ։
 
Հանդեսին աշխատակցել ու նրա գործունեությանը մեծապես նպաստել են հայ և այլազգի անվանի գիտնականներ, գրողներ, արվեստագետներ [[Ղևոնդ Ալիշան]]ը, Էդուարդ Հյուրմուզյանը, Գարեգին Զարբհանալյանը, [[Վարդան Հացունի]]ն, Արսեն Ղազիկյանը, Էմիլ Տեզան, Բարսեղ Սարգիսյանը, Վահան Հովհաննիսյանը, Ֆրեդերիկ Ֆեյդին, Հարություն Քյուրդյանը, Մեսրոպ Ճանաշյանը, Մկրտիչ Անանյանը, Ներսես Տեր-Ներսեսյանը, Լևոն Զեքիյանը և ուրիշներ։
Տող 20 ⟶ 26՝
* [http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=999 Բազմավեպի մասին հոդվածը Դպրոցական Մեծ Հանրագիտարանում]
* [http://www.bazmavep.com/ Բազմավէպ հայագիտական հանդէսի կայքը]
{{ՀՀ}}
 
[[Կատեգորիա:Հայագիտություն]]
[[Կատեգորիա:Հայ մամուլ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բազմավեպ» էջից