«Հարավային աստղ (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: →
Տող 29.
Վեպի գործողությունները տեղի են ունենում [[Հարավային Աֆրիկա]]յում՝ [[ադամանդ]]ի հանքավայրերի տարածքում, Գրիգոլանդ շրջանում։ Հողի մեծ մասը գտնվում է հարուստ հանքագործ պարոն Ջոն Ուոտկինսի ենթակայության տակ։ Քաղաքը օրըստօրե ընդարձակվում է՝ շատերը հույս ունեին հարստանալ ադամանդի արդյունահանումով։
 
Վեպի գլխավոր հերոսը ֆրանսիացի լեռնային ինժեներ Սիպրիեն Մերեն է։ Նա ուղևորվում է Գրիգոլանդ շրջան, որպեսզի ուսումնասիրի ադամանդի ծագումը։ Այնտեղ գտնվելու ընթացքում Սիպրիենը սիրահարվում է պարոն Ջոն Ուոտկինսի դստեր՝ Էլիսի վրա։Էլիսին։ Նա ամուսնության առաջարկ է անում Էլիսին, սակայն մերժվում է նրա հոր կողմից՝ փողի պակասության և հասարակական դիրքի պատճառով։ Սիպրիենը հասկանում է, որ կարող է հարստանալ միայն ադամանդի արդյունահանումով և այդ պատճառով իր ընկեր Թոմաս Ստալի հետ որոշում է ադամանդի արդյունահանումով զբաղվել։ Նրանք հող են գնում և սկսում ադամանդ որոնել։ Այդ աշխատանքների համար նրանք վարձում են աֆրիկացիներ։ Սակայն աշխատանքների ժամանակ հանքահորը փլվում է և նրանց հաջողվում է փրկել միայն Մերես Մատակիին։
 
Սիպրիենը ընկճված է, քանի որ Էլիսի ձառքը խնդրող ավելի հաջողակ փեսացուներ էլ կան, քան ինքը։ Էլիսը խնդրում է նրան վերադառնալ իր աշխատանքներին և հետազոտություններին։ Սիպրիենը որոշում է րնհեստականարհեստական ճանապարհով ադամանդ ստանալ։ Նա աշխատանքի է անցնում և օրերից մի օր վառարանում նկատում է սև ադամանդ։ Նրա փորձը, կարծես թե, հաջողությամբ է պսակվում։ Ադամանդը կշռում է 243 [[կարատ]] (48.6 գրամ)։ Էլիսի առաջարկով ադամանդին տալիս են «Հարավային աստղ» անվանումը։
[[Պատկեր:'The Vanished Diamond' by Léon Benett 36.jpg|225px|աջից]]
Սիպրիենը ադամանդը հանձնում է Ուոտկինսին՝ Էլիսի համար։ Ուոտկինսը խնջույք է կազմակերպում Սիպրիենի և նրա ստեղծած ադամանդի պատվին, որը ամբողջ խնջույքի ընթացքում գտնվում է պատվանդանի վրա։ Սակայն խնջույքի միջնամասում նրանք նկատում են, որ ադամանդը անհայտացել է։ Անհայտացել է նաև Մատակին։ Բոլոր կասկածները ընկնում են Մատակիի վրա։ Կատաղած Ուոտկինսը հայտարարում է, որ Էլիսին կնության կտա նրան ով կգտնի և կվերադարձնի «Հարավային աստղը»։ Սիպրիենը և Էլիսի ձեռքի հավակնորդ ևս երեք փեսացուներ ուղևորվում են ադամանդի հետևից։
 
Սիպրիենի հետ՝ Մատակիին փնտրելու, ուղևորվում են նրա ընկերները՝ չինացի Լին և Բարդիկը։ Ճանապարհին նրա երեք մրցակիցները՝ Ֆրիդելը, Ջեյմս Հիլտոնը և ՀաննիբալՀանիբալ Պանտալակին մահանում են կենդանիների հետ կռվի ժամանակ և հիվանդություններից։ Վերջ ի վերջո Սիպրիենին հաջողվում է գտնել Մատակիին, որը հայտարարում է, որ ադամանդը իր մոտ չի և նա այն չի էլ վերցրել։ Նա փախել է միայն այն պատճառով, որ վախեցել է կախաղան բարձրացվելուց՝ ադամանդի կողոպուտի համար, անարդարացիորեն։ Սիպրիենը Մատակիի հետ վերադառնում է Գրիգոլանդ։
 
Թվում է ադամանդը վերջնականապես անհայտացել է։ Սակայն այն հայտնաբերվում է շատ անսովոր տեղում։ Պարզվում է այն կուլ է տվել Էլիսի սիրելի ջայլամ Դադան և այն գտնվում է նրա ստամոքսում։ ԱնզվայնացնելովԱնզգայնացնելով ջայլամին, նրանք ստամոքսից հանում են ադամանդը։
 
Բոլոր ադամանդ հանքարդյունահանողները դժգոհ են արհեստական ադամանդ ստանալու Սիպրիենի հայտնագործությունից։ Նրանք ենթադրում են, որ արհեստական ադամանդ ստեղծելով նա լուրջ հարված է հասցնում նրանց և այդ մրցակցությունը իրենց օգտին չի լինի։ Սակայն Սիպրիենին փրկում է Մատակիի խոստովանությունը։ Մատակին խոստովանում է, որ ադամանդը իսկական է և նա է գտել այն հողի տակից՝ սողանքի ժամանակ։ Նա այն տեղադրել է Սիպրիենի վառարանի մեջ ի նշան երախտագիտության և նրա նկատմամբ սիրո։ Չանհանգստանալով ադամանդի ծագման մասին, պարոն Ուոտկինսը նոր խնջույք է կազմակերպում՝ ի նշան ադամանդի վերադարձի։
Տող 43.
Պարոն Վանդերգաարտը, որը այդ հողերի նախկին սեփականատերն էր, խնջույքի ժամանակ ներխուժում է և ցույց տալիս վկայականը, ըստ որի, այդ հողերը նորից իր սեփականությունն են և պատկանում են իրեն։
 
Այդ միջադեպի ժամանակ ադամնադըադամանդը փշուր-փշուր է լինում։ Պարոն Ջոն Ուոտկինսը, ցնցված այդ ամենից, հաջորդ օրը մահանում է։ Սիպրիենը և Էլիս Ուոտկինսը ամուսնանում են և ապրում երկար ու երջանիկ։
 
== Բովանդակություն ==