«Կարմեն (նովել)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 54.
Կարմենն ասաց, թե ինքը սուրճի մրուրի մեջ տեսել է, որ ինքն ու Խոսեն միասին են մեռնելու: Նաև ասաց, որ ինչ նա իր ամուսինն է, ինքը նրան ավելի քիչ է սիրում: Մի ցլամարտիկ` Լուկասը, սիրահետում էր Կարմենին: Խոսեն ուզում էր, որ միասին մեկնեն Ամերիկա, Կարմենը մերժեց: Նա ասաց, որ ինքը միշտ իմացել է, որ Խոսեն կսպանի իրեն, բայց հետո ինքն էլ կմեռնի: Կարմենն ասում է, որ Խոսեն կսպանի իրեն. իր ճակատին այդ է գրված, բայց նա անզոր է ստիպելու իրեն, որ զիջի: Ինքը սիրում է Լուկասին: Կարմենը շպրտում է Խոսեի նվիրած մատանին: Դանակահարելով աղջկան` Խոսեն նրան թաղում է` հետը թաղելով նաև մատանին: Խոսեն հանձնվեց ոստիկաններին, բայց ոչ մեկի չհայտնեց Կարմենի շիրմի տեղը:
 
Նովելի չորրորդ մասը նվիրված է գնչուների լեզվի, կենցաղի ու մշակույթի նկարագրությանը: Նրանք իրենց անվանում են ''cale'', որ նշանակում է ''սև'': Նրանք մուգ գույնի մաշկ ունեն, շեղ, սև աչքեր, երկար սև թարթիչներ, գիշատիչ կենդանու հայացք, որի մեջ նկատվում է հանդգնություն ու երկչոտություն:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}